Արդեն երկու օր էր անցել, բայց մրցույթի կազմակերպիչները չէին արձագանքել Մարիայի նամակին։ Սթեյսը շատ անտրամադիր էր։ Մայքն ավելի տխուր էր, քան նա, բայց աշխատում էր իրեն ուրախ պահել, որ Սթեյսը չընկճվի։
-Մայք իսկ եթե ինձ մրցույթից հեռացնե՞ն։
-Չեն հեռացնի։
-Իսկ եթե հեռացնե՞ն։
-Սթե՜յս։
-Արի ուղիղ նայենք հարցին։ Հնարավոր է չէ՞։
-Այո հնարավոր է։ Լսիր։ Եթե անգամ հեռացնեն, մենք միևնույն է հաղթելու ենք։ Էնպես կանենք, որ բոլորի քիթը գետնին հավասարվի։ Իսկ լուրեր տարածողներին, ասել եմ չէ՞, դատի կտանք։
-Ես ռիսկի գնալուց վախենում եմ։
-Իսկ ես սիրում եմ ռիսկի գնալ։
-Դրա ի՞նչն ես սիրում։
-Շատ մարդիկ վախենում են ռիսկի գնալ։ Վախենում են սխալվելուց։ Բայց ռիսկը հենց նրա համար է, որ մարդ չվախենա։ Ռիսկը հենց անվախությունն է։ Մի գուցե հենց դա՞ է կյանքը։ Որ պիտի ռիսկի գնանք։
-Չի բացառվում, բայց դրանք միայն բառեր են Մայք, դա մարդու միջից է։ Այդ վախկոտությունն էլ, անվախությունն էլ մարդու միջից պիտի լինի։
-Չէի ասի։ Վախենո՞ւմ ես բարձրությունի՞ց, ուրեմն կյանքին հակառակ օդապարիկով թռչիր, կամ ցատկիր ուղղաթիռից։ Վախենում ես ընկնելո՞ւց, ուրեմն սահիր սառույցների վրա։ Վախենում ես մթությունի՞ց, կարծում եմ ճիշտ ժամանակն է մութ սենյակում սարսափ ֆիլմ դիտելու։ Այո օձերը սարսափելի վախենալու արարածներ են։ Ի՞նչ կասես կենդանաբանական այգի գնալու մասին։
Էլ ինչի՞ց մարդ կարող է վախենալ։ Օրինակ դու, էլ ինչի՞ց ես վախենում։ Ասենք գեղեցիկ հարդարել ես մազերդ, ո՜ւ...Մի գուցե անձրևի՞ց։ Հիանալի է։ Այսօր մռայլ եղանակ է սպասվում։ Կգնանք զբոսանքի առանց անձրևանոցի։ Վախենում ես մրսելո՞ւց, ուրեմն հանիր վերարկուդ։ Վախենում ես մահվանի՞ց։ Այ դրանից հաստատ վախենալ պետք չէ, որովհետև մեր քայլերը մեզ մահվան չեն հասցնում, մահն ինքն է ընտրում մեզ։ Եթե մեր ժամանակը չէ, ապա կարող ենք վայելել ու ռիսկի գնալ, իսկ եթե մեր ժամանակն է, ուրեմն այս վերջի օրերին պիտի հիանալի ժամանակ անցկացնենք։
-Մա՜յք։
-Ի՞նչ Սթեյս։ Ոչ մի բանից վախենալ պետք չէ, բացի մի բանից։
-Ո՞ւ։
-Մենակությունից։ Ճիշտ ես անում, եթե վախենում ես մենակությունից...
Վախեցիր...
Դրանից իսկապես վախենալ պետք է։
Դա ռիսկային չէ, այլ մենակությունը մարդուն ուղղակի դարձնում է վախկոտ։ Դարձնում է այնպիսին, որ ի վիճակի չի լինում ռիսկի դիմել։ Չնայած երբեմն այդ ամենավատ վիճակում էլ պիտի ռիսկի դիմես, ու սկսես նոր կյանք սկսել։ Պիտի ռիսկի դիմես, ու ռիսկի դիմես։ Կարևորը համարձակությունն է։ Ինչ լինում է, թող լինի։ Ապրել է պետք, գրողը տանի...
-Գիտե՞ս Մայք, երբեմն լինում է այնպես, որ մեր անցյալը, դրանում գործած որոշ սխալներ՝ մեզ համար արգելք են դառնում։
-Բայց մենք ժամանակ առ ժամանակ մեր մեջ ուժ ենք գտնում մոռանալու անցյալում գործած մեր սխալները չէ՞, կամ գոնե սկսում ենք մեզ սփոփել այնպիսի մտքերով, որոնցում մենք անմեղ ենք։ Չնայած լինում են պահեր, մանավանդ գիշերները, որ մեր ներսում նորից արթնանում է անցյալի սխալն ու սկսում է ներսից հոշոտել։ Մենք էլի սկսում ենք մեղադրել մեզ։ Մենք ափսոսում ենք, բայց արդեն շա՜տ շատ ուշ է կորցրածը ետ բերելու, սխալը ուղելու, կամ առհասարակ ինչ-որ բան փոխելու համար։
-Երանի հնարավոր լիներ մտնել ենթագիտակցություն, ու փոխել մեզ։ Փոխել մեր սխալները ճիշտ քայլերով, փոխել մեր ցավոտ հիշողությունը հիանալի մի հիշողությամբ, փոխել մեր մտքերն ու դրանց փոխարեն ներարկել բարի մտքեր, փոխել մեր կյանքն ու դրա փոխարեն հեքիաթ գրել։ Փոխել մեր անունն ու մեր դեմքը։ Փոխել հոգին ու սիրտը, փոխել մեզ ու մեր փոխարեն ուրիշին դնել։
Երանի կարողանայինք...
-Եթե դու կարողանայիր փոխել այդքան բանը քո մեջ, գուցե մենք այսօր չճանաչեինք իրար։ Դու չէիր ունենա այն կյանքը որն ունես, չէիր նստի մայթին, ես քեզ չէի հանդիպի, ու չէի սիրի քեզ...։ Հասկացի՛ր, որ մենք այսօր այստեղ, միասին նստած ենք, հե՛նց քո անցյալի պատճառով։
-Կամ էլ ճակատագրի։
-Հա, ու ես քեզ սիրում եմ անգամ քո ամենավատ թերություններով հանդերձ, եթե իհարկե դրանք կան։
-Իսկ եթե չգիտես կա՞ն, թե՞ ոչ, ապա ինչո՞ւ ես վստահ ասում, որ կսիրեիր։
-Ես չեմ հավատում, որ իմ Սթեյսը կարող է վատը լինել, բայց եթե անգամ դա այդպես լինի, միևնույն է դու ուրիշ ես։
-Բայց ես շատ կուզեի կարողանալ փոխել, բայց ժամանակը...
-Անտանելի է ժամանակը չէ՞։ Միայն առաջ վազել գիտի։ Եսասերի պես միայն առաջ գնալու մասին է մտածում, չմտածելով, որ չենք հասնում իր հետևից։ Չմտածելով, որ հնարավոր է մի ինչ-որ փուլում մի ինչ-որ բան ենք մոռացել։ Նա գոռոզ ու մեծամիտ է, իսկ մարդիկ իր խաղալիքներն են։ Վազում է, չենք հասնում, հետո ծիծաղում է մեզ վրա։
Ա՜խ ժամանակ, եթե միայն իմանայիր, թե որքան եմ ատում քեզ։ Ատում եմ նրա սառնասրտության համար։ Ատում եմ նրա համար, որ երբեք նույնիսկ մտքի ծայրով չի անցնում կանգնել ու սպասել մեզ։ Չնայած մարդի՛կ պիտի նմանվեն նրան, պիտի ժամանակի պես միայն առաջ գնացող լինեն։
Գիտե՞ս, ինձ թվում է, որ ժամանակը ինքն է ինչ-ինչ բաների համար ափսոսում։ Ափսոսում է, որ իր անցյալում այս ինչ պահին այսպես չի եղել։
-Ժամանաը ափսոսում է կորցրած ժամանակի համար...
-Հա իսկ ինչո՞ւ ոչ։ Գուցե նա անկարող է ինչ-որ բան անել կանգնելու համար։ Գուցե նա ստեղծված է միայն առաջ սլանալու համար։ Ստեղծված է մեզ մեծացնելու, ու կյանքի փուլերում պտտելու համար։ Գուցե նա ստեղծված է իր կամքից անկախ, ինչպես մարդիկ։ Մենք ծնվում ենք մեր կամքից անկախ։ Երևի ժամանակն էլ ծնողներ ունի։ Ու երևի ամեն մարդ իր ժամանակն ունի։ Մենք ծնվում ենք, ու հատուկ մեզ համար պահապան հրեշտակի պես մեր ժամանակն է ծնվում։ Ու մեր ժամանակի ծնողները գուցե վաղուց արդեն շա՜տ առաջ են սլացել։ Ու գուցե նրա՛նք էլ են փորձել ետ գալ, ու տանել իրենց փոքրիկ ժամանակին, բայց անկարող են եղել։
Մենք միշտ մեղադրում ենք ժամանակ կոչվածին, մեղադրում ենք ամեն ամեն ինչին, բայց ո՛չ մեզ։ Հենց մե՛նք ենք անիմաստ ապրում, ու դեռ մի բան էլ ժամանակին ենք մեղադրում։ Պիտի ապրենք, լցնենք, ո՞ւմ ենք սպասում։ Մե՛նք պիտի լցնենք, ո՛չ թե խեղճ ժամանակը։ Նա ստեղծված չէ՛ լցնելու համար, նա ստեղծված է լցվելո՛ւ համար։
-Բայց եթե չմեղադրենք ժամանակին, ապա ամբողջ բեռը մեզ վրա կմնա։ Իսկ մարդ հոգնում է իրեն մեղադրելուց։
-Այո դա ցավալի է, դա չի թողնում ապրել, ու առաջ նայել, դա ստիպում է մնալ, մնալ, մնալ, դոփել նույն տեղում, չհասցնել, մեղադրել ժամանակին, ու ժամանակից հետ մնալ։ Այ դա է ամբողջը։
-Իսկ ո՞րն է դրա լուծումը։
-Դրա լուծումը միայն մոռանալն է, կամ էլ անգամ սխալի մեջ մի լավ բան տեսնելը։ Դե օրինակ, այդ սխալի ժամանակ, դու երջանիկ ես եղել...
-Մոռանալ ամեն ինչ ու բոլորին։ Կուզեի՞ր։
-Մոռանալ ամեն ինչ ու բոլորին, նշանակում է ապրել խաղաղ ու թեթև, միևնույն ժամանակ լինելով դատարկ ու մենակ։
Գնահատել ունեցածը, նշանակում է չցանկանալ մոռանալ բոլորին ու ամեն ինչ։
Սիրել, սիրվել, ու ապրել ունեցածով, նշանակում է չձգտել ավելիին։ Պիտի սիրես ավելի, ավելի սիրվես, ու ձգտես ունենալ ավելին։ Առանց այդ էլ մոռանալը դժվար է, երբեմն անհնար, դրա համար պիտի փորձենք գոնե մեղմել մեր ցավը, ինչքան էլ այն սարսափելի լինի։
-Ու ինչպե՞ս։
-Պիտի բռնենք ժամանակի թևն ու խնդրենք, որ այնպիսի արագությամբ շարժվի, որ կարողանաք հավասար վազել։ Դա ամենահիանալին է։ Վազել ժամանակին հավասար, ու ժամանակի միջով։ Պիտի սիրենք կյանքն ու գնահատեք ժամանակը, որպեսզի նա էլ գնահատի մեզ, ու ուղղակի տանի մեզ իր հետ...
-Օհ Մայք, ամեն անգամ քեզ հետ խոսելուց, մի բեռ ընկնում է ուսերիցս։ Թեթևանում եմ մի տեսակ։
-Ես հենց դա էլ ուզում եմ, որ դու քեզ հանգիստ ու լավ զգաս։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ, ու բոլորից շատ։
YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...