Գլուխ 6

205 14 9
                                    

Առավոտ էր։ Այն հազվադեպ առավոտներից մեկը, երբ Լունան արթնացել էր ոչ թե զարթուցիցիչ ,այլ սեփական մտքերից ։ Բացելով աչքերը աղջիկը ձեռքը տարավ ուղիղ հեռախոսին ու ոչ մի նամակ չհայտնաբերելով աչքերը նորից փակեց ։ Ինքն էլ չէր հասկանում թե ինչու,բայց նամակի էր սպասում ։Մի քանի րոպե աչքերը փակ պառկած մնալուց հետո նա նորից բացեց աչքերը նայեց ժամացույցին ու խոր հոգոց հանելով սկսեց հագնվել ։
Տանից դուրս գալուց առաջ Լունան մի քանի անգամ ստուգեց հեռախոսը ,բայց այդպես էլ ոչ մի նամակ չգտնելով զանգեց Աննային ու դուրս եկավ տանից ։ Աղջիկներին ճանապարհին միացավ նաև Գոռը։Նրանք քննարկեցին օրվա անելիքները ու զրույցով ընկնելով դպրոց հասան ։ Մուտքի մոտ մեր եռյակին միացավ նաև Լևոնը։ Լունան նրան տեսնելուն պես հիշեց իր կասկածների մասին,իսկ քանի որ տղան այսօր կարծես իր ուշադրությունը ամբողջությամբ որոշել էր Աննային նվիրել, Լունայի կասկածները ավելի խորացան ,չէ որ նա էլ նամակներ չէր ստանում։Աննան կարծես դեմ չէր Լևոնի հետ շատախոսելուն,իսկ Գոռի համար ընդհանրապես միևնույն էր ։ Դասերը ձանձրալի անցան և օրվան գոնե մի փոքր գույներ հաղորդելու համար Աննան առաջարկեց միասին սրճարան գնալ։ Եռյակը այժմ քառյակ էր դարձել,բայց դա կարծես ոչ-ոքի չէր անհանգստացնում ։ Սրճարան հասնելուն պես տեղավորվեցին ,Լունան Գոռի կողքին էր նստել ու զննելով Լևոնին փորձում էր եզրակացություններ կատարել ,բայց նկատելով տղայի անտարբերությունը ինքն էլ մոռացավ նրա մասին ու փորձեց լավ ժամանակ անց կացնել ։ Եվ ահա ,երբ ամեն ինչ գրեթե մոռացվել էր,նամակն այնուամենայնիվ եկավ ։Լունան նախքան հեռախոսի էկրանին նայելը,նայեց ընկերներին ,բայց նրանք բոլորն էլ իրենց հեռախոսներով էին զբաղված ։
Նամակի բովանդակությունը շփոթության մեջ գցեց Լունային
"Ողջույն Լունա,հուսով եմ լավ ժամանակ ես անց կացնում,ուրախացիր քանի կարող ես ,քո այդ փոքրիկ դավաճան ընկերները արժանի չեն քո ընկերակցությանը "

Եթե թույլ տաս ճանաչել քեզDonde viven las historias. Descúbrelo ahora