Մաս 35

73 10 2
                                    

Երկրորդ մրցույթային փուլ։ Սթեյսին իրականում շատ էր վախենում, բայց մի անգամ արդեն հաղթահարել էր, ու ավելի հանգիստ էր, քան առաջին մրցույթային օրը։
-Արի գնանք դահլիճում փորձ անենք։
-Մի խնդրանք ունեմ։
-Ի՞նչ խնդրանք։
-Ուզում եմ սկզբում ես ու Մայքը մտնենք դահլիճ։ Ուզում եմ հատուկ նրա համար պարել։
-Լավ։
Սթեյսը գնաց Մայքի մոտ։
-Արի։
-Ո՞ւր։
-Դահլիճ,-մտան դահլիճ ու Սթեյսը բեմ բարձրացավ,-Նստիր քո ցանկացած տեղում։ Ես հիմա հատուկ քեզ համար եմ պարելու։ Ամեն անգամ համերգից առաջ, ես պիտի առանձին քեզ համար պարեմ։
-Ուրեմն պատճառիր ինձ այդ հաճույքը։
Սթեյսը միացրեց երաժշտությունն ու պարեց հատուկ Մայքի համար։ Իսկ Մայքը ժպտում էր։ Նա ժպտում էր երջանկությունից, որ ունի բեմին թռվռացող աղջկան։
Ավարտեց ու Մայքը բեմ բարձրացավ։
-Ուրեմն բոլորին էստեղի՞ց ես տեսնում։
-Ըհն։
-Չքնաղ է։ Բայց ներքևից դու ավելի չքնաղ ես։
-Շնորհակալ եմ։
Բեմին կանգնած Մայքը համբուրեց Սթեյսիին։
-Արի պարենք։
-Ուզում ես պարե՞լ սովորել։
-Այո։
-Մի վարկյան,-Սթեյսին երաժշտություն միացրեց, իսկ մինչ դա Մայքը միացրեց հեռախոսի տեսախցիկը, ու դրեց բեմի դիմաց,-Տուր ձեռքդ։ Ոտքդ հետ, հիմա աջ, ահա՜, այդպես։ Ապրի իմ Մայքին։
-Ձեռքս այսպե՞ս։
-Այո, նուրբ գրկիր մեջքս։
-Ես քո մեջքը միշտ նուրբ եմ գրկում։
-Գիտեմ։
Սթեյսին պտտվեց Մայքի թևի վրա, ու մեջքը ետ ծալեց, հետո պտտվեց ձեռքի տակ, իսկ հետո Մայքը գրկեց Սթեյսիին, ու սկսեց պտտեցնել։ Համբուրեց ու ասաց.
-Այս փուլն էլ կանցնի, ու դու մյուս փուլում կլինես։
-Եթե դու ես դա ասում, ուրեմն այո Մայք, այո։
-Քեզ հաղթանակ։
-Շնորհակալ եմ։
-Դե արի Մարիային կանչենք։ Մի անգամ էլ նրա հետ փորձիր, կես ժամից համերգը կսկսվի։
-Լավ։
Փորձերից հետո ահա սկսվեց համերգը։ Տաս մասնակիցներից Սթեյսին երրորդն էր։ Ելույթը հիանալի անցավ։ Երկու պարերն էլ հոյակապ էր, ու քննարկվող։ Ընդմիջում հայտարարվեց, մինչև ժյուրին որոշում կկայացներ։ Մեկ ժամ ժամանակ էր տրված ընդմիջմանը։ Սթեյսին ու Մայքը գնացին զբոսնելու, Մարիան մնաց մյուս պարուսույցների հետ։
-Իսկապես լա՞վ պարեցի։
-Այո փոքրիկ, մի անհանգստացիր։
-Տեսնես ի՞նչ կլինի։
-Ինչ էլ լինի լավ կլինի,-ասաց Մայքն ու մի տեսակ կծկվեց։
-Մա՞յք, ի՞նչ եղավ,-վախեցած Մայքին բռնելով ասաց Սթեյսին։
-Ոչ մի բան Սթեյս,-մի կերպ։
-Մա՞յք, ինձ ճիշտն ասա։ Ցավո՞ւմ է։
-Ջուր տուր։
-Մի վարկյան, մի վարկյան։ Արի նստիր,-արագ նստեցրեց, ու վազեց ջուր գնելու։ Շնչակտուր հետ եկավ,-Խմիր, խմիր սիրելիս։
-Շնորհակալ եմ։
-Ինչպե՞ս ես քեզ զգում։
-Արդեն շատ լավ։
-Մայք ես անհանգստանում եմ քեզ համար։ Արի հենց հիմա հիվանդանոց գնանք։
-Չէ Սթեյս, սա կարևոր օր է, պիտի հենց հիմա դահլիճ գնանք, հիմա ընդմիջումը կավարտվի։
-Ես թքած ունեմ Մայք, ինձ համար մրցույթը անկարևոր է, եթե դու քեզ վատ ես զգում։
-Ի՛նձ համար է կարևոր։
-Ոչ Մայք։
-Ախ։
-Վերջ, մենք հենց հիմա բժշկի ենք գնում։ Ես շտապ օգնություն եմ զանգում։
-Ոչ Սթեյս, ո՛չ։
-Սո՛ւս, ես չեմ կարող հանգիստ նայել, թե ինչպես ես ցավից տառապում։ Մարիան է զանգում։ Ախ Մարիա, ներիր, բայց անհարմար պահի ես զանգում, ստիպված եմ անջատել զանգդ,-արդեն անջատել էր, ու հավաքել 911,-Կանչ գրանցեք խնդրում եմ։
Մարիան զանգեց։
-Այո՞։
-Սթեյսի արագ եկեք, սկսում են։
-Մենք չենք կարող գալ։
-Ի՞նչ է եղել։
-Մարիա Մայքը լավ չի զգում, գնում ենք հիվանդանոց։
-Ի՞նչ է եղել։
-Չգիտեմ, ներիր չեմ կարող խոսել։
-Իսկ ես ի՞նչ անեմ։
-Ասա թող մնա էնտեղ, գոնե մեզնից մեկը էնտեղ լինի, որ նորություն իմանա։
-Լավ։ Մարիա մնա էդտեղ։ Կզանգեմ հետո։
-Լավ Սթեյս։ Նորություն լինի գոնե կգրես։
-Լավ,-Անջատեց ու սկսեց փչել Մայքի երեսին,-Դիմացիր սիրելիս, հիմա կհասնեն։

***

Մայքին պարկեցրին մեքենայի մեջ, ու տարան հիվանդանոց։ Սթեյսին կողքին ձեռքն էր բռնել։
Մարիան զանգեց։
-Այո՞։ Ի՞նչ,-ժպտաց։ Անջատեց զանգը,-Ես հաջորդ փուլում եմ Մայք։ Ես հաղթել եմ։ Մենք հաղթել ենք սիրելիս։
Մայքը ժպտաց, ու փակեց աչքերը։
-Մա՞յք, Մա՜յք,-գոռաց Սթեյսը։
-Արհեստական շնչառություն միացրեք։ Արագացրե՛ք։
Սթեյսին նստած դողում էր։
-Մայք, Մայք, Մայք,-անդադար Մայքի անունն էր տալիս։
Հասան հիվանդանոց։ Մայքին վերակենդանացման բաժանմունք տարան, իսկ Սթեյսին միջանցքում սպասելով մնաց...

Երբ Արևն Առաջին Անգամ Մայր ՄտավDonde viven las historias. Descúbrelo ahora