Մաս 2

123 16 4
                                    

Առավոտյան շուտ Մենելը շտապեց համալսարան։ Իր համար մի քիչ անսովոր էր մտնել աշխատանքի վայր, որտեղ ժամանակին ուսանող էր։ Քայլում էր բարձրակրունկների վրա, ու բոլորն իրեն տեսնելիս հարգալից բարևում էին, ու տարօրինակ զգացողություններն էլ ավելի էին ուժգնանում։ Իր առջևից քայլող մի զույգի տեսավ։ Իրար հետ ջերմ զրուցելով, ծիծաղելով հասան աղջկան, հետո բարևեցին ու շարունակեցին իրենց ճանապարհը աղջկա կողքով։
Մենելը կանգ առավ, շրջվեց ու սկսեց նայել նրանց հետևից։
"Ես ուղղակի այսօր շատ զգացմունքային եմ։ Կանցնի Մենել։ Դասի՛դ գնա"։ Մտածեց ու ուղղվելով շարունակեց ճանապարհն ու մտավ լսարան։ Մի քանի հոգի իրենց տեղերում էին, մի քանիսը սեղաններին նստած իրենց մտերիմների հետ էին խոսում։ Ժամանակին դա Մենելի համար անշնորքություն էր, բայց Անգլիայում նա ավելին տեսավ, քան ուղղակի սեղաններին նստելը։
Պայուսակը բացեց, հանեց մի քանի թուղթ ու գրքեր, ու հետո նստեց իր տեղում։ Ընդմիջումը դեռ չէր վերջացել, ու դրա համար մեծամասնությունը դեռ դրսում էին։
Դուռը բացվեց ու ներս եկավ այն տղան, որի հետ առաջին և դեռ վերջին խոսակցությունը դառն էր եղել։
-Բարև։
-Ձե՛զ,-շեշտեց Մենելը։
-Բարև Ձե՛զ,-մի ձեռքով սեղանին հենվելով ասաց տղան, որի մյուս ձեռքը ուսին գցած պայուսակն էր պահում։
-Անունդ ի՞նչ էր։
-Արեն։
-Արե՛ն, արի չմոռանանք ով ով է այստեղ, լա՞վ։
-Խնդիր չկա մադամ։
-Հերի՛ք է ինձ մադամ ասես։
-Չի՞ կարելի։
-Դու ազդում ես քո պահվածքով տղա՛։ Անցիր ու նստիր տեղդ, ու աշխատիր քեզ չափերիդ մեջ պահել։
-Կաշխատեմ, բայց չեմ խոստանում, թե կստացվի։
-Դե գոնե փորձիր։
Այս ամբողջ ընթացքում տղան այնպես էր խոսում, ասես ծաղրում էր դասախոսին, իսկ Մենելը խոսում էր սառը դեմքով ու նույնպիսի հայացքով, երբեմն երբեմն ատամներն ամուր իրար սեղմելով։
Տղան պոկվեց սեղանից, ու այլանդակ ժպիտը դեմքին ուղևորվեց իր նստարանի կողմ։
Մենելը խորը շունչ քաշեց ու զանգի ձայնից հետո, երբ բոլորը ներս եկան, սկսեց դասախոսությունը։

***

-Պարո՛ն, այսօր ժամը 14։00-ին հանդիպում ունեք։
-Լավ։ Երբ գան, ուղեկցիր։
-Բարի։ Ինչ-որ բան կցանկանա՞ք։
-Սուրճ, եթե կարելի է։
-Իհարկե, հիմա։
Աղջնակը արագ դուրս եկավ սենյակից, ու դուռը փակվելուց հետո, միանգամից նորից բացվեց։
-Պա՞պ,-ոտքի կանգնեց Ուիլյամը։
-Այո՞ տղաս, ինչպե՞ս ես։
-Լավ հայրիկ, շնորհակալ եմ, դո՞ւ։
-Ես էլ։ Ուզում էի հարցնել որտե՞ղ ես ընդմիջելու։
-Դե եթե առաջարկես դրսում մի տեղ միասին ընդմիջել, չե՛մ մերժի։
-Այո հենց դա էլ ասում եմ։
-Դե պայմանավորվեցինք։ Այսօր ժամը երկուսին ժողով ունենք։
-Ո՞ր ընկերության հետ։
-Բիզնեսմեն է։ Գործընկերոջ հետ խնդիրներ են ծագել, ու ցանկանում են բաժնետոմսերը վաճառել, ու չգիտեմ, խառը գործ է։ Գործը մեզ է հանձնվել, ու մանրամասներն այսօր պարզ կդառնան։
-Հոյակապ է։ Կարճ ժամանակում հաճախորդների մեծ բանակ ունենք։ Մեկի հետ մի լավ գործ, հաղթանակ, ու դրանից հետո նրա ծանոթներն էլ են քո դուռը թակում։
-Այո՜, հուսամ ավելի մեծ ճանաչում կունենանք, ու կկարողանանք համագործակցել նաև այլ երկրների հետ։
-Հաջողությունը սարերից այն կողմ չէ։
-Շնորհակալ եմ հավատիդ համար պա՛պ։ Դե գնա՞նք։
-Գնացինք որդիս։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant