«Իմ մասին վերջապես հիշեցիր» մտածեց Լունան ու նրա դեմքին մի փոքր ժպիտ նկարվեց ։
-Ով է այդ անձնավորությունը ,որ քեզ այդպես ժպտալ է ստիպում
Աննայի աչքից ոչինչ թաքցնել չէր կարելի
-Ինձ? Ոչ ոք
-Մեր բոլորի օրերն այնքան միապաղաղ ու ձանձրալի են,որ ես արդեն դրանք չեմ զանազանում մեկը մյուսից
-Ճիշտ ես Աննա , բայց մենք չենք համակերպվի ու ինքներս մեզ համար հետաքրքրություն կգտնենք
-Լևոն ,այդպես խոսել բոլորն էլ կարող են ,բայց գործել,քչերը
Գոռը նույնպես որոշեց միանալ խոսակցությանը
-Այդ դեպքում ինչ կառաջարկես?
-Դեե օրինակ եկեք էքսկուրսիա գնանք
-Ամեն տարի նույն բանը,ինչ-որ առանձնահատուկ բան է պետք մտածել
-Հմմ,իսկ ինչ կասեք խնջույքի մասին
-Շատ ձանձրալի է
-Միգուցե դիմակահանդես կազմակերպենք?
-Լևոն ,դու հանճար ես ,դա հիանալի կլիներ
Աննան ոտքի կանգնեց ու հյութի բաժակը դնելով սեղանին,ասաց .
-Վերջ,որոշված է ,դիմակահանդես ,պետք է կազմակերպել,Լունա դու կխոսես դպրոցի տնօրենի հետ,ես իմ վրա կվերցնեմ դահլիճի ձևավորումը,տղաներ, իսկ դուք կզբաղվեք հրավիրատոմսերով ու ցուցակներով
-Լունա, կարծում եմ քո մոտ կստացվի,նախորդ անգամ քեզ հաջողվեց ուսուցչի մոտ փրկել Գոռին ու Աննային
-Ես ... լավ ,ես կփորձեմ
-Հիանալի է,ես պատրաստվում եմ հրաշալի ժամանակ անց կացնել
-Եթե ամեն ինչ լավ ընթանա ու Լունային հաջողվի համոզել տնօրենին,ապա դիմակահանդեսը կարող է մյուս շաբաթ տեղի ունենալ,ինչ կասեք կիրակիի մասին ?
.
Ընկերները դեռ գրեթե 3 ժամ նստեցին սրճարանում ու քննարկեցին դիմակահանդեսը և միայն սրճարանից դուրս գալուց հետո Լունան որոշեց պատասխանել նամակագիր ընկերոջը ։
"Ես շատ լավ ժամանակ անցկացրի,իսկ իմ ընկերները դավաճաններ չեն "
Պատասխանը երկար չսպասեցրեց .
"Ես ուզում եմ լինել քո միակ ընկերը և իմ ցանկությունը շատ շուտով կիրականանա,անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը"
Լունան կարծես տառ առ տառ կարդաց նամակն ու նրա գլխում միայն մի հարց ծագեց ." հաջորդ? "
YOU ARE READING
Եթե թույլ տաս ճանաչել քեզ
Mystery / ThrillerՊատմություն մի աղջկա մասին,ում կյանքը փոխվում է ,երբ մի անգամ անզգուշաբար հեռախոսը մոռանում է դպրոցի ճաշարանում։ Առեղծվածային անծանոթը դառնում է նրա կյանքի կարևոր մասնիկը ...