Մաս 28

137 14 4
                                    

Մեկ, երկու, երեք...
Մեկ, երկու, երեք, չորս...

Ժամանակն անցնում է, իսկ դու վախենում ու զզվում ես հետ նայել քո ապրած կյանքին, որում դու մի հիմար խամաճիկ էիր, որին ուզածի պես խաղացնում էին։ Ծափ էին տալիս, պար էիր գալիս։ Դու չես ապրել, որ ուրիշները երջանիկ լինեին երկու կյանք ունենալու համար։ Դու բարի ես եղել, բայց բարի լինելուց առավել՝ հիմար։ Դո՜ւ, դու ուղղակի քարե արձան էիր, ում կողքին կարող էին լուսանկարվել ու գնալ ուրիշ քարե արձանների մոտ։ Դու լքված մի ծառ էիր, որի ներքևում շները միզում ու հանգիստ հեռանում էին։ Մի խոսքով, դու օգտագործվել ես կյանքի ու այդ կյանքում ապրող մարդկանց կողմից։
Ու եթե անգամ դա այդպես չի եղել, եթե անգամ քեզ չե՛ն օգտագործել, դու մեկ է քեզ ոչնչություն ես զգում, որովհետև այսօր ոչինչ չունես, ու երջանիկ չես։

Ու գիտե՞ք ով էր կարծում, թե ինքը ոչնչություն է։ Ուիլյամը։
Մի ամբողջ օր գիշերային ակումբներում հարբելուց ու մտածելուց հետո նա հասկացավ, որ ոչնչի պետք չէ, որովհետև իրեն խաբել են։ Խաղացել են զգացմունքների հետ ու դեն են նետել, որպես մի անկարևոր ու հնացած խաղալիք։ Նա իրեն կոտրած թևերով անճոռնի ճուտիկ էր զգում, ով շարքից առանձնանում էր որպես մի երրորդ ավելնորդ։ Թքած կյանքի վրա, ինքը խմել էր ուզում, որ չզգար, թե ոնց է էտ նույն դատարկ կյանքը իրեն մատների վրա խաղացնում։ Նա քնեց ակումբում, ու իրեն քարշ տվեցին դեպի տուն։ Եվ առավոտ...

***

Մենելը գլխացավով բացեց աչքերը։ Էնպիսի տպավորություն էր, ասես ամբողջ գիշեր հարբել էր մի ինչ-որ գիշերային ակումբում։ Աչքերն ամուր սեղմում էր, որ ճակատի ցավն անցներ, ու որ աչքերի առաջ հավաքված խավարը ցրվեր, բայց մեկ է չէր օգնում։ Կողքին դրված բաժակով ջրի կեսը քաշեց գլուխն ու սկսեց ճակատը տրորել։
-Լի՞լ։
-Հա՞ Մեն,-քնաթաթախ ասաց Լիլին, ով անգամ ալարեց բացել աչքերը։
-Գլխացավի դեղ ունե՞ս։
-Պայուսակիս մեջ կա։ Վերցրու։
-Շնորհակալ եմ։
Մենելը վեր կացավ ու խմեց դեղը, հետո գլուխը բռնած նստեց անկողնուն։
-Վա՞տ ես։
-Գլուխս պայթում է, հիմա մասերի կբաժանվի։
-Վա՞տ ես քնել։
-Ուշ եմ քնել ճիշտնասած։ Մի տեսակ տարօրինակ զգացում ունեի, չէի կարողանում քնել։
-Ը՜մ, թեյ բերե՞մ։
-Չէ սիրելիս, շնորհակալ եմ։ Հիմա կանցնի։
-Դե եթե պետք լինեմ ձայն տուր։
-Լավ, ապրես։
Մենելը ծածկվեց ու փորձեց նորից քնել, բայց չկարողացավ։ Թարսի պես էլ այսօր կիրակի է, ու կիրակին նորմալ վայելել էլ չի կարող։ Պիտի պարտադիր գլխացավից մեռնի։

***

Ուիլյամը բացեց աչքերը։ Սկզբում ուզում էր հասկանալ որտեղ է, հետո հասկացավ, որ տանն է, իսկ հետո նորից ուզում էր հասկանալ, թե ոնց է տանը հայտնվել, հետո հասկացավ, որ ընկերներն են բերել։ Գլուխը բռնեց ու շրջվեց ձախ կողմի վրա։ Անդուր ցավ էր զգում։ Սիրտն ուժեղ խառնում էր, ոչինչ անելու տրամադրություն չուներ։ Այս պահին ինքը մի ալարկոտ երեխա էր, որին ստիպում էին դասերն անել։
Նա նստեց անկողնուն, աթոռից վերցրեց ճմրթված շապիկը, քնաթաթախ նայեց դրան, հետո նորից շպրտեց աթոռին ու մոտեցավ պահարանին։ Մի երկու շոր ձեռքն առավ ու լոգարան մտավ։ Ուղղակի կանգնել էր ջրի տակ, ու ջուրը հոսում էր մարմնի վրայով, իսկ նա աչքերը փակ, ձեռքերը ցած գցած անիմաստ կանգնել էր, ու կարծես թե ոտքի վրա քնել։ Ցանկացավ անջատել ջուրը, բայց ձեռքը մնաց կառավարման այդ երկաթի կտորի վրա։ Մի քանի վայրկյան այդպես կանգնելուց հետո, նա միանգամից սառը ջուրը միացրեց։ Մարմինը ցնցվեց, աչքերն էլ լայն բացվեցին։ Գոլ ու համարյա տաք ջրից հետո սա լրիվ մահացու էր, մանավանդ գլխամաշկի համար, բայց կարևորը խելքի եկավ։ Մի քիչ էլ էդպես կանգնելուց հետո, երբ մարմինն արդեն սովորել էր ջրի սառնությանը՝ նա անջատեց ջուրն ու դուրս եկավ լոգարանից։ Հագավ այն շորերը, որ արդեն ընտրել էր, ու գնաց մի բան ուտելու։

Ամեն Օր Նոր Էջ 2Où les histoires vivent. Découvrez maintenant