Շերլոկ Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը՝ անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է ճահճոտ մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի առասպել շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Լեգենդի համաձայն՝ ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին՝ XVII դարում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր ուրվականը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տեհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև շուն' փայլող աչքերով ու երախով։
Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նա մահացած է գտնվել իր կալվածքի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր։ Բաց