Բարև սիրելի ընթերցող, սա էլ իմ երկրորդ գիրքն է։ Այն երկար ժամանակ իմ սևագրի մեջ է մնացել, սակայն այսօր որոշեցի հրապարակել։ Այս գրքի միջոցով կփորձեմ շատ արդիական հարցեր բարձրացնել, գրքի մեջ կտեսնեք այն խնդիրները' որոնց մենք բախվում ենք ամեն օր։ Գիրքը 19-ամյա Լուսիի ու Քրիստիանի մասին է։ Լյուսին աղջնակ է, ով ապրում է իր հայրիկի հետ, քանի որ մայրը բաժանվել է հորից, երբ ինքը փոքր էր։ Նրանք հարուստ ընտանիք չեն, սակայն այդքան էլ աղքատ չեն, բայց ուսման վարձը վճարելու ու հոր հոգսը թեթևացնելու համար Լյուսին ստիպված է աշխատել, իսկ Քրիստիանը ապահովված ընտանիքից է, ստացել է այն ինչ կամեցել է, սակայն ոչ մայրական սերը։ Քրիստիանի մորը դաժանաբար սպանել են հոր թշնամիները ու տղան այդ օրվանից հետո նպատակ է դրել իր առաջ վերացնել բոլոր հանցագործներին, որպեսզի այլևս ոչ մեկ չզգա այն, ինչ զգացել է ինքը։ Այդ «առաքելության» համար էլ Քրիստիանը ստեղծել է իր բանդան, որը կոչվում է «ընկած հրեշտակներ»։ Մաղթում եմ ձեզ բարի ընթերցանություն...