Մեր երկուսի ողջ կյանքը սև սուրճ էր առանց կաթի, իսկ մենք տանել չէինք կարողանում այդ դառը հեղուկը։ Եվ մի՞գուցե դա էր պատճառը, որ սուրճի և կաթի համադրությունն այդքան գերում էր մեզ։ Կաթը համեմում էր այդ սև ըմպելիքը, տալիս էլ ավելի նուրբ համ և քաղցրության թեթև կաթիլ։ Կաթի մեջ սուրճը ներդաշնակություն էր գտնում։ Դառն ու քաղցր, մուգ ու բաց երանգներ... Կաթը լցնում էր սուրճի դատարկ տարածությունը, սուրճը' կաթի։
Եվ երբ մեր ճանապարհներն իրար խաչվեցին, մեր երկուսի կյանքը կաթով սուրճ դարձավ։ Նա իմ կյանքի կաթն էր, ես՝ նրա։