*** -Չէի սպասում, որ այսքան շուտ տեղ կհասնես: -Ինչ արած, սիրելի հայրիկս ինձ զանգահարեց և շտապ իր մոտ կանչեց՝ կտրելով ինձ իմ գործերից: *** -Եվ: -Ի՞նչ «և»: -Նկատի ունեմ, որ ժամանակն է ասել, թե ինչու ես ինձ այստեղ կանչել, և ինչու դա չէիր կարող այնտեղ կամ հեռախոսով ասել: -Հը՜մ: Ավելորդ ականջները շատ էին: Լավ: Դու հավանաբար տեղյակ ես հրդեհից փրկված աղջկա մասին: Այսպես... Սա չափից դուրս տարօրինակ դեպք է. նրա վրա ոչ մի քերձվածք անգամ չկա: Զեյն, դու եթե հիմա տեսնես նրան, նրա հագուստը, դու պարզապես չես կարողանա հավատալ, որ նա եղել է այդ շենքում: Հագուստը կատարյալ մաքուր է մնացել: Ոչ մի վնասվածք չունի: Նրան ոչինչ չի պատահել, բայց նա դեռ գիտակցության չի եկել: Կոտրվածք չունի, սիրտը նորմալ է գործում, օրգանները առողջ են... Այստեղ ինչ-որ բան այն չէ, իսկ քեզ կանչել եմ, որ օգնես ինձ հասկանալ, թե ինչը: ________________________________ [Z.M.] ( Ֆենտզի ժանր )