Նույն համալսարանում և բաժնում սովորող Չհվե Համին և Գու Գոնիլը բավականին լավ հարաբերությունների մեջ էին։ Գու Գոնիլը Համիից մի կուրս բարձր էր։ Երկու տարիների ընթացքում,ինչքան որ Համին ճանաչում էր Գոնիլին,Գոնիլը նրան երջանկությունից ու սիրտը ուրախությամբ լցնելուց բացի ոչինչ չէր պարգևել,մինչև որ դա փշրվեց մի գիշեր,երբ Համին նրան պատմեց իր զգացմունքների մասին որը Գոնիլը մերժեց։ Համին գիտեր որ Գոնիլն իրեն միտումնավոր չէր մերժել, բայց իր խոստովանությունն անխուսափելի փոփոխություն մցրեց նրանց մեջ՝ ստիպելով հեռվանալ իրարից ինչքան օրերն անցնում էին։ Համին զգաց որ Գոնիլն անհարմար է զգում իր ներկայությունից,և որոշեց ինքը հեռու մնալ,որպեսզի Գոնիլն իրեն անհարմար չզգա։ Երկու ամիս է անցել, ինչ նրանք վերջին անգամ խոսել են ու Համիի սիրտը գնալով փշրվում է։ Գործողությունները զարգանում են նրանց վերջին հանդիպումից 1 տարի անց։