Աղքատությունը տուն չի քանդում, տունը քանդվում է միմյանց նկատմամբ անուշադրությունից, եթե իհարկե այնտեղ գոնե մեկ կաթիլ սեր, երկկողմանի հարգանք ու ջերմություն կա։ Կինը' ինչքան էլ որ փնթփնթա, որ հարևանուհուց լավ չի հագնվում, զարդեր ու ոսկեղեն չունի և չի ճանապարհորդում, երբեք այդ պատճառով չի ամուսնալուծվի, չի դադարի սիրել ու նվիրված լինել։ Թող կնոջ վերարկուն հնամաշ լինի, բայց տուն վերադառնալիս ինքդ հանիր նրա հագից և նա կմոռանա հարևանուհու թանկարժեք վերարկուի մասին։ Նրան շքեղ զարդեր պետք չեն, բայց գոնե մեկ-մեկ քաղաքային այգուց մի փունջ ծաղիկ պոկիր, արմատները մաքրիր ու տուն բեր, և նա կմոռանա բրենդային զարդերի մասին։ Ո՛չ Եգիպտոս, ո՛չ Մալդիվներ, ո՛չ էլ Դուբայ նրան տար, ուղղակի շաբաթը մեկ անգամ դուրս արի նրա հետ մի այգում քայլելու, նրա տափակ ու խոր մտքերը ուշադիր լսելու և նա այդ այգուց ուրիշ աշխարհ չի ուզի։ Նույնը և տղամարդը։ Տղամարդը կարող է քսանչորս ժամ աշխատել, բայց երբ տեսնում է կնոջը, միանգամից ծուլանում է։ Պատահական չէ, որ գիշեր-ցերեկ աշխատող ամուսինը գալիս տուն ու կնոջն է ուղարկում ջուրը, կամ հեռուստացույցի վահանակը բերելու։ Տղամարդը շատ բան չի ուզում. մի չնչին հնազանդություն, մի բուռ ուշադրություն ու համեղ կերակուր, և աշխարհում ամեն մի ամուսին իրեն երջանիկ կզգա։ Բաժանումը Երբեք մի՛ բարդեք աղքատության վրա, թեպետ աղքատությունն է քանդում աշխարհի բոլոր տները, բայց ոչ թե ֆինանսական, այլ երկկողմանի ջերմության աղքատությունը։
Ն.Բեկթաշյան