Day I.

9 0 0
                                    

Եթե շանս ունենայի փոխել ամեն ինչ, կփոխեի՞։ 
________________

Թռիչքը գնալով հետաձգվում էր, ստիպելով նյարդայնանալ, պոկվել տեղից ու առաջ անցնել, գրավելով սահմանապահների ուշադրությունը։
Բայց սառը դատելով հասկանում էի, որ դա մեծագույն սխալ կլիներ։ Բանտ ընկնելուց ես ոչ մի հաճույք չեի ստանա։ Արդեն երկու շաբաթ է անդադար անձրև էր տեղում Երևանի վրա, դժվարացնելով տիեզերանավերի թռիչքները և ընդհանուր առմամբ' բոլորի կյանքը։ Բացի երևի անձրևանոց վաճառողներից։ Նրանք միշտ, անգամ արևի ժամանակ, կարողանում են գումար վաստակել։

Վերջապես ամպերի մեջ փոքրիկ պատուհան բացվեց, կոսմո-լուսացույցը կանաչ լույս վառեց, և վարկյան չանցած ես արդեն ձեռք էի բերել ձայնի արագություն։
Մթնոլորտը գնալով թանձրանում էր, նմանվելով լորձաթաղանթի, որը ուր-որա է կպատռվի։ Պանելի վրայի նշանները հուշում էին, որ բարձր արագությունից տիեզերանավի քիթը սկսում է բռնկվել։ Միացրեցի հովհարները, կրակմարիչները ու վերջապես հանգստացա։ Ես արդեն գտնվում էի ծովային օրենքների տակ ընկնող տարածքում, որտեղ ոչ մի ուժային կառույց իրավունք չուներ ինձնից որևէ բան պահանջել։
Մթնոլորտն ու ստրատասֆերան մնացել են անցյալում, իսկ հիմա' ուղղությունը դեպի Կարմիր Մոլորակ։

Հայացքս ակամայից ընկնում էր Ակվարիումի վրա, այնտեղից ինձ նայող Արարածին։ Արարած էր ո՞ր։ Ո՞վ կարող էր արարել ժամանակի սրտին ամուր պարուրված այս էակին։
Ինչպես և տիեզերքն է անհասկանալի կերպով ստեղծվել և ընդարձակվում անսահմանության մեջ իր շոշափուկները, այդպես էլ Նա' Ժամանակը։
Մոնոտոն և հիպնոզացնող շարժում, որին միայն երկար նայելով կարելի է նկատել գեթ որոշ տարբերություն նախորդ և հաջորդ վայրկյանների միջև...

Վաղուց չեի եղել Մարսի վրա, նամանավանդ ոչ գործնական առիթով։ Տիեզերական աղբը արագության տակ բախվում էր նավիս, սուլելով վերջինիս անհապաղ "ջրի տակ անցնելը", բայց ընդհամենը մի քանի քերծվածքներով, թիավարելով հասանք "Կյուրոսիթի" տիեզերակայան։
Փաստաթղթերս սակայն և կեղծ էին, բայց  համոզիչ, այնպես որ ինձ ու անձնական իրերս ստուգելու կարիք չեղավ։

Իջնելով տիեզերանավից տարօրինակ զգացողություն ունեցա, ասես էլ երբեք չեմ վերադառնալու Երկիր։
Մարսը անսովոր գրկաբաց և մի տեսակ խղճահարությամբ ինձ ընդունեց իր կարմիր ավազների վրա։ Կարմիր են ո՞ր։ Թե՞ մեր աչքերն են չափազանց թերհաս վերջինիս իրական երանգներն ընկալելու համար։ 
Կարող եմ երդվել, որ տիեզերական կոստյումիս միջից զգացի, թե ինչպես է մթնոլորտ չունեցող մոլորակում քամին շոյում մարմինս։
Շնչառությանս ձայնը օտար էր թվում, խմել էր պետք։ Վարձակալած մեքենաս արդեն ինձ էր սպասում տիեզերակայանի մոտի կայանատեղիում։ Սկանավորեցի կոդը հեռախոսով և դռները բռնակները դուրս եկան իրենց խոռոչներից։ վարորդի նստարանի վրա դրված էին բանալիներն ու մեքենաների վարձակալությամբ զբաղվող ընկերության շնորհակալական նամակը, իրենց ծառայություններից օգտվելու համար։

Կարմիր ավազից մառախուղ էր։ լուսացույցները հազիվ էին երևում։ Բարձրախոսներից լսվում էր "Կանաչ է, բարի երթ"։
Նավիգացիան ինձ տանում էր դեպի կաֆե բար "Salvation", ձևավորված կանաչ ու դեղին նեոնային լամպերով։ Հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվում։ Նորից նույն մորուքավոր բարմենը, նորից նույն գեղեցիկ ու հաճելի մատուցողուհին։
Նստեցի բարի մոտ։ Բարև Ջորջ։ Բարև։ Ի՞նչ կառաջարկես խմելու, եթե իմանաս, որ այսօր վերջին օրս է։ Չէ, ամենևին չեմ պատրաստվում այսօր մահանալ, ուղակի հետաքրքիր է։ Լավ, դե քեզ տեսնեմ։

Վերցրեց բաժակը, թաթախեց ըմպանը Այուասկա ծառի արմատի փոշու մեջ։ Վերցրեց տեկիլայի շիշը, որը փայլում էր մնացած այլ շշերի պես, բայց ավելի շլացնող փայլով։ Լցրեց երկար շոթի մեջ։ Վերցրեց ներարկիչը։ Ցաքցրեցի զարմանքս։ Վերցրեց արյունս։ Ներարկեց շոթի մեջ։ Վերջինս աստիճանաբար բացվող կայծակի տեսք ընդունելով իջավ վար, շարունակելով իր պարը։ "Խմիր քանի չի մակարդվել"։
Խմեցի։ Զգացի, թե ինչպես է կոկորդով անցնում արյունս պարուրված ացտեկական խմիջքով։ Սկսեցի տեսնել անցյալս, ապագաս, ներկաս ու ներքինս։ Այնքան պարզ։ Այնքան մաքուր...

Լքեցի "Salvation"ը։ Մտքիս ոչինչ չեր գալիս։ Ինձ մինչև վերջին խազը լցրած ինֆորմացիան ինքն էր դառել համասեռ դատարկություն։ Ուզում էի մոռանալ, սկսել կյանքը նոր էջից, առանց ինչ որ մի բան իմանալու։ Առանց որևէ պատասխան ունենալու։

Ասում են, ապագան կանխագուշակելու համար բավական է իմանալ անցյալը։ Չեն սխալվում։ Եթե մետաղադրամը օդ գցելիս հաշվարկել ուժը, պտույտի արագությունը, օդի դիմադրողականությունը, մետաղադրամի քաշն ու ողորկությունը, ապա ճշգրիտ կարելի է ասել, թե որ կողմի վրա կընկնի։

Հիմա ես ամեն ինչ հասկանում եմ, ու զգում ողջ էմոցիոնալ գամման իր արտասովոր խորությամբ։ խնդիրն էլ դա է, ինչպես նաև լուծումը։ Այս ամենը մի մեծ պարադոքս է անվերջության թմբիրում, կապկպված ժամանակի լարերով։

Գնում էի քրոջս տեսակցության, վերջին անգամ։ Նրա հետ չափազանց կապված եմ։ Միակ լուսավոր կետն է կյանքիս։ Մի քանի օր են տվել, գուցե և մեկ։ Ճաշարանի հայելու մեջ նայում եմ դեմքիս սպիերին ու հարց տալիս ինքս ինձ։ Արդյոք լեցուն, նշանակալից, կարևոր կյանք եմ ապրել, թե ուղակի ջուր եմ ծեծել իմ ողջ գոյության ընթացքում։ Ո՞վ եմ ես ժամանակի ու տիեզերքի առաջ կանգնած։ Ի՞նչ են սպիերս ու կայծակնային հարվածներս նրանց համար։

Ժամանակի արյունը կկապի մեզ հավերժության մեջ։ Մենք իրար չենք մոռանա, չենք մահանա, չենք սկսի փտել ու նեխել, այլ կնդարձակենք մեր շոշափուկները տիեզերքով մեկ, ու էլի հետ կբերենք։ Կնդարձակենք ու ելի հետ կբերենք։ Մոնոտոն, հիպնոցազնող շարժում, որի մեջ պարփակված է, ինքնին, ժամանակը։

Երբ նա քնած էր, լվացքի պարանին ճնճղուկ էր նստել։ Լսել էի տիխախոդկաի գենով ծնված մարսյան կենդանիների մասին, բայց չեի տեսել։ Այնպիսի ձայն եր հանում թևերը թափահարելով

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 12, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ԺամանակWhere stories live. Discover now