երջանիկները 1

179 16 0
                                    

Կարմիր վերարկույով գեղեցկուհին ու սև բաճկոնով երիտասարդը ներս են մտնում մի շատ գեղեցիկ ռեստորան: Երիտասարդը մոտենում է իրենց կողմից արդեն ամրագրված սեղանին : Երիտասարդը ,ինչպես վայել է ջենտլմենին աղջկա աթոռը ետ է քաշում , աղջիկը նստում է , որից հետո երիտասարդն է նստում: Պատվերը կատարելուց հետո , երիտասարդը փորձում է բռնել աղջկա ձեռքը և նրան ամուսնության առաջարկ անել, ինչպես շատ ամերիկյան ֆիլմերում է արվում ' ռոմանտիկ միջավայր , հանդարտ երաժշտություն,  ոսկե գեղեցիկ մատանի,  մի տեսակ սովորած բան է , կարծես ինչ որ սցենարով գրված լինի,  երբ սեփական երևակայությունը չի հերիքում: Ինչևէ չնայած  ֆիլմի գեղեցիկ սցենարին աղջկա արձագանքը ավելի անսպասելի է լինում: Թվում է թե սիրահարված երջանիկ աղջիկը պետք է նման առաջարկը անմիջապես ընդունի,  նրա դեմքի ժպիտը հուշում էր, որ նա դրա մասին կռահում էր,  բայց հենց այդ նույն ժպիտը անմիջապես կորչում է:

Երիտասարդ աղջիկ- ես չեմ կարող մերժել , բայց...

երիտասարդ- Բայց ինչ Աննա?

Աննա- ընդունել էլ չեմ կարող

երիտասարդի համար անսպասելի էր աղջկա այս տեսակ արձագանքը:

Երիտասարդ - պատճառը.... ինչն է պատճառը?

Աննա - Հայկ պատճառ անշուշտ կա,  բայց ես չեմ կարող պատմել քեզ դրա մասին,  հավատա, որ սերը էստեղ կապ չունի պատճառը ավելի լուրջ է քան ասենք երես առած աղջկա կամակորությունը:

խոսակցությունը շարունակվում է, նորից տաղտկալի ֆիլմերի  սցենարով : Տղան ասում է, որ չի հասկանում աղջկան աղջիկը ասում է, որ չի կարող բացատրել: Բայց այս դատարկաբանությունը նրա համար է, որ թաքցնի ավելի կարևոր մի բան, որը երջանիկ սյուժեի կիսատ մնալու պատճառը դարձավ: Ու քանի որ Նրանք հավատարիմ պետք է մնաին ընտրված սյուժեի ոճին աղջիկը ներողություն է խնդրում Հայկից ու հեռանում սեղանի վրա թողնելով մատանին:

Այս անիմաստ արարքը սիրող աղջկա կողմից թերևս շատ ռոմանտիկ ողբերգություններ կարդալու արդյունք էր : Բայց մենք դեռ նրան կհանդիպենք ու կսկսենք հասկանալ նրան

Իմ պատիժըМесто, где живут истории. Откройте их для себя