Օգոստոսյան լուսադեմ էր: Լոնդոնի փողոցների լուռ մթությունը կամաց-կամաց հետ էր քաշվում, և իր տեղը զիջում արևի տաք ճառագայթնրին, որոնք ներս էին սողոսկում բոլոր ճեղքերն ու անկյունները: Դրանք հասան նաև Լոնդոնի ծայրամասում գտնվող Գրինգրասների բնակարանին: Դա մի մեծ տուն էր՝ կառուցված անհավասար մոխրագույն քարերով, որոնք պատված էին մամուռով:
Արևի առաջին ճառագայթները՝ երկրորդ հարկի, աջ պատուհանից թափանցեցին ներս, և մի քնքուշ, փայլուն շողք արթնացրեց նրան: Նա բացեց աչքերը, և առաջին բանը որ տեսավ իր սիրելի սև կատուն էր, պառկած աթոռին: Վեր կացավ, հագավ իր կանաչ շրջազգեստը և սև հողաթափերը, կանգնեց հայելու առաջ, նայեց իրեն և հպարտ ժպտաց:
Հայելու մեջ արտացոլված էր Գրինգրասների մեծ աղջիկը՝ գեղեցկուհի Դաֆնեն : Նա բարձրահասակ, բարեկազմ, երկար բաց շիկահեր մազերով, կապույտ աչքերով, որոնք երբեմն ստանում էին կանաչ երանգ, և գունատ դեմքով աղջիկ էր: Իր արտաքինով նա շատ էր հպարտանում:
Հիմա ամառային արձակուրդներն են, բայց 2 շաբաթից նա պետք է վերադառնա մոգության և կախարդության դպրոց Հոգվարթս՝ 3-րդ կուրս: Կրկին պետք է տեսներ "ոսկե եռյակին" և նրանց ընկերներին, որոնց նա տանել չէր կարողանում, տեսներ մագլածին մագլերին, ովքեր իրենց հրաշագործի տեղ դրած շրջում էին Հոգվարթսում: Երևի թե միակ պատճառը, որ նա ցանկանում էր վերադառնալ Հոգվարթս Դրակո Մալֆոյն էր: Սպիտակահեր տղան ում սիրահարված էին Սլիզերինի բոլոր աղջիկները, այդ թվում նաև Դաֆնեն:
Մինչ նա հայելու առաջ հարդարվում էր, դուռը բացվեց և վազելով ներս մտավ նրա կրտսեր քույրը՝ Աստորիան:
Աստորիան երկու տարով փոքր էր Դաֆնեյից: Նա շականակագույն մազերով, կապույտ աչքերով, հանգիստ և հանդարտ բնավորությամբ փոքրիկ աղջնյակ էր: Նախընտրում էր վարդագույն և մանուշակագույն փայլփլուն շորիկներ, այն ինչ Դաֆնեյի զգեստապահարանում սև և կանաչ հագուստներից բացի ոչինչ չէիր գտնի:Չէր սիրում կրել զարդեղեն, բայց պարանոցի ընտանեկան արծաթյա մեդալիոնը, որը մայրը տվել էր նրան Հոգվարթս գնալու առաջին տարում, անբաժան էր իրենից:
Գրինգրաս քույրերը իրարից այնքան տարբեր էին, որքան գիշերն ու ցերեկը, բայց դա չէր խանգառում լինել միմյանց ամենաշատ սիրող քույրերը, ամբողջ մոգական աշխարհում: Դեռ մանկուց աղջիկները շատ կապված էին իրար հետ: Քանի որ թաղամասում չկաին երեխաներ, նրանք խաղում էին երկուսով: Բոլոր գաղտնիքները պատմում էին միմյանց: Շատ ընտանիքներում երեխաները կռվում էին ծնողական սիրո համար, բայց այս ընտանիքում բոլորովին այդպես չէր, նրանք գիտեին, որ ծնողները երկուսին էլ հավասար սիրում են:
YOU ARE READING
Daphne/Դաֆնե/ДафнеDaphne/Դաֆնե/Дафне
FanfictionԴաֆնե Գրինգրասի պատմությունը... Ո՞վ է Դաֆնեն? Դաֆնեն կերպար է Հարրի Փոթերից: Նրա մասին Ջ. Ռոուիլինգը շատ քիչ տեղեկություն է թողել: Գիտենք, որ նա սովորում էր կախարդության և մոգության դպրոց Հոգվարթսում, Սլիզերինիի ֆակուլտետում (Դրակո Մալֆոյի համակուրս...