Սեպտեմբերի մեկ. ուսանողական կյանք:Մանկությունից անցան շատ տարիներ:Մի օր իմ համալսարանի դիմաց նկատեցի Ջեկին,գեղեցիկ ծաղիկները ձեռքին: Կարմիր վարդեր.Այնքան գեղեցիկ էին:Նա մոտեցավ և ծաղիկները մեկնեց ինձ:
-Բարև,իմ սիրուն Վիկա:
-Բարև Ջեկ,-մի փոքր շփոթված պատասխանեցի ես:
-Ինչպես ես?,- աչքերիս մեջ նայելով հարցրեց Ջեկը:
-Լավ եմ դու ինչպես ես,-պատասխանեցի և հայացքս փախցրի նրանից:
-Ես էլ եմ լավ ու գիտես ինչու,որովհետև քեզ նորից գտա իմ արև,- ժպտաց(ախ ինչպիսի նուրբ ժպիտ,խոսոտովանում եմ որ կարոտել էի նրա ժպիտին😍)ապա շարունակեց,-էլ ավելի ես գեղեցկացել Վիկուլս
-Շնորհակալ եմ Ջեկ,-ասացի ես
-Վիկ քեզ հրավիրում եմ մի բաժակ սուրճ խմելու:
-Լավ Ջեկ ես կգամ,-մի փոքր մտածելուց հետո պատասխանեցի:
Ջեկը ձեռքը պարզեց ինձ և բռնեց ձեռքս:Ես անակնկալի եկա սակայն չկարողացա ձեռքս ետ քաշել:Նայում էի Ջեկին,այնքան ուրախ էր և նոր նկատեցի ,որ նա շատ է գեղեցկացել:Մենք երկար քայլեցինք,հետո նա երկուսիս համար պաղպաղակ գնեց:Գրեթե 3 ժամ միասին էինք:Այնքան հաճելի էր նրա հետ քայլելը խոսելը նույնիսկ լռելը:
Ահա և մենք)Այդ օրվանից հետո մենք ամեն օր հանդիպում էինք:Չզգացի ինչպես սիրահարվեցի նրան,սիրեցի նրան կյանքիցս շատ,և նա նույնպես:Մի օր նա եկավ մեր տուն և հորիցս խնդրեց որպեսզի մենք ընկերություն անենք: Դե հայրս ինձ շատ էր սիրում քանի որ նրա միակ զավակն էի,դժվար էր հորս համոզելը,բայց մեզ մոտ դա ստացվեց:Հայրս Ջեկին վաղուց ճանաչում էր,և վստահեց:Մենք սկսեցինք ընկերություն անել:Գրեթե երկուս ու կես տարի մենք ընկերություն արեցինք:Եվ...Շարունակելի)
ВЫ ЧИТАЕТЕ
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
RomanceՊատմությունը լավ ընկերության մասին է,որոնցից երերքը տղա են,իսկ մեկը աղջիկ:Նրանք աղջկան ճանաչում են երկրորդ դասարանից և հարգում են որպես իրենց քույր:Բայց...