Հաճախ ասում են, որ անցյալով ապրելը ճիշտ չէ, պետք է ապրել ներկայով հակառակ դեպքում կխելագարվես: Այո ես խելագարվել եմ: Ես ցնորվել եմ :Հոգումս դատարկություն է: Այո ես ապրում եմ անցյալով :Անցյալով, որովհետև այնտեղ կաս Դու: Եվ գուցե դու երբեք չկարդաս այս տողերը, գուցե կարդաս և չհասկանաս, որ դա Քո մասին է, գուցե կարդաս և չիմանաս, որ հեղինակը Ես եմ :Բայց ինձ համար այս կյանքում ամենակարևորը լռությունն է: Իմ և Քո ԱՂՄԿՈՏ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:
Կաս դու և կամ ես, բայց այլևս չկանք Մենք: Դու ասում էիր, որ սիրում ես: Ես չգիտեմ դա ճիշտ էր, թե ոչ, բայց մի բան ես հստակ գիտեմ: Դու խոստացար մինչև վերջ մնալ կողքիս, բայց գնացիր... գնացիր ընդմիշտ: Եվ ոչ թե գնացիր այս աշխարհից, այլ գնացիր ինձնից: Դու հիմա մեռած ես: Եվ ոչ թե հարազատներիտ համար, այլ իմ... դու մեռած ես ինձ համար: Ես քեզ թաղել եմ իմ ձեռքերով... իմ հոգու ամենամութ մի անկյունում, որտեղ այսքան ժամանակ ոչ ոք չի կարողացել մտնել:Ահա և առաջին գլուխը: Հուսով եմ ձեզ դուր եկավ: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին և քննադատություններին և նաև աստղիկներին:) Ասեմ նաև, որ ամեն գլուխը բաղկացած է 5 մասից: Ամեն օր կլինի մեկ մաս: Կիրակի օրը մաս չի լինի:) Շնորհակալ եմ, որ կարդում եք
ВЫ ЧИТАЕТЕ
Աղմկոտ Լռություն
FantasyԲարև ձեզ ես Ջուլիանան եմ գրում եմ իմ երկրորդ գիրքը,սակայն ցանկացա տեղադրել և կիսվել ձեզ հետ այս մյուսով:Այն լռիվ իրական պատմություն է:Կան հոգեբանական ժեստեր:Այն ինչ ես միշտ երազել եմ գրել:Գիրքս հանձնում եմ ձեր ուշադրությանը:Հաճելի ընթերցում բոլորիդ:...