գլուխ 1 մաս 2

409 14 1
                                    

Իմ լռությունը...այն սահմաններ չունի:Ոչ ոք չհասկացավ իմ լռության լեզուն:Ես փորձեցի քեզ սովորեցնել այդ լեզուն,բայց դու...դու չգնահատեցիր դա:Շատերն էին ուզում իմանալ իմ լռության լեզուն,լսել դրա աղմուկը,բայց ես քեզ էի այն ցանկանում սովորեցնել:Դու:Միայն երբ հիշում էի,որ Դու կաս,ամբողջ աշխարհն իմն էր:Ինձ ուրիշ ոչինչ պետք չէր:Առաջին սեր,դժվար տարիք,սա է ինձ մոտ հիմա:Շատերն ասում են,որ սա կանցնի,բայց ոչ ոք չգիտի Նրա մասին:Գիտենք միայն ես և այս տողերը կարդացող իր կյանքը չգնահատող երջանիկը,ով անգամ չգիտի,որ երջանիկ է:Այո բարեկամս դու երջանիկ ես:Ամեն մեկս էլ յուրովի երջանիկ ենք:Ես էլ եմ երջանիկ,բայց իմ հոգին Դատարկ է:Երջանկությունը իմ կողքին է,բայց ես այն չեմ տեսնում,որովհետև ինչ-որ մեկը խանգարում է ինձ տեսնել այն:

Ասում են,երբ երազում ես ամբողջ սրտով' այն կատարվում է:Ես դրան չէի հավատում:Ես կորցրել էի հավատս,բայց Իմ երազանքը կատարվեց:Ես հանեցի Նրան Իմ սրտից:Պատկերացնում եք?Իմ աղոթքները տեղ են հասել:Ես այլևս չեմ մտածում նրա մասին:Բայց Նրա փոխարեն իմ սիրտ ներթափանցեց մի ուրիշ Նա:Ու ավելի լավ է անպատասխան սիրեմ մեկ ուրիշին,քան Նրան:Իմ սիրտն այլևս Նրանը չէ:Ես թաքցրեցի քեզ իմ դատարկ հոգու ամենամութ ու ամենաանհասանելի անկյունում:

Հուսով եմ ձեզ դուր եկավ:Կսպասեմ ձեր մեկնաբանություններին:

Աղմկոտ ԼռությունМесто, где живут истории. Откройте их для себя