Արթնանում եմ ինչ որ մեքենայի մեջ:Առջևում նստած են 2 երիտասարդ,իսկ կողքիս երրորդը: Այո ինձ համար ամեն ինչ պարզ է: Իմ վերջը եկած է: Կիսաբաց աչքերով նայում եմ ժամացույցիս և միանգամից սթափվում: Ժամը 4ն է: Իսկ ուր ենք մենք գնում?: Մարմնումս կրկին թուլություն եմ զգում: Անգամ ուժ չունեմ գոռալու և խոսելու:Գլուխս պտտվում էր: Ես արդեն ամեն ինչ հասկացել էի: Սա այն նամակների շարունակությունն էր: Այն եռյակի թիրախը այս անգամ դարձա ես:
Երևի 2 րոպե աչքերս բաց պահելուց հետո կրկին քնեցի:Դժվար է լինելու...Այս անգամ աչքերս բացել եմ մի մութ սենյակում:Պարկած էի մահճակալի վրա:Դիմացս մի աթոռ էր դրված,իսկ քիչ հեռու մի սեղան: Սենյակը մեծ չէր:Չկային պատուհաններ:Կար միայն մեկ դուռ,որը իհարկե կողպված էր: Արցունքները աչքերիցս հեղեղի պես հոսում էի: Փորձեցի մոտենալ դռանը սակայն ձեռքերս և ոտքերս կապված էին:
-Ինչ որ մեկը կա այս անիծյալ տարածքում?...Բաց թողեք ինձ... ես ինձ վատ եմ զգում բավական է... - լացակումած գոռում էի ես ու մեջքով հարվածում պատին: Ոչ մի արձագանք:
Փորձեցի պարկել և մտքերս իմի բերել:Ես մրսում էի...չէ չէի մրսում դողում էի:Իսկ այդ անսիրտներից և ոչ մեկը ներս չէր գալիս: Արցունքները շարունակում էին հոսել աչքերիցս: Ինչ անեմ ես? Հիմա բոլորը ինձ են փնտրում: Եթե մայրս իմանա,որ ես չկամ ուղղակի չի դիմանա: Ես այնքան էի գոռացել,որ ուժերս սպառվել էին: Աչքերս կրկին փակվում են:Ոչ! Ես չեմ ուզում քնել...ուզում եմ դուրս գալ այստեղից:
Աչքերս փակվեցին...ուղեղս մթագնեց...ես քնած եմ:-Արթնացրու նրան-ասաց մի կոշտ ձայն:
Ես բացում եմ աչքերս ինչ որ մեկի այտիս հարվածից:
-Արթնացար գեղեցկուհի?-հարցրեց այն նույն ձայնը:
Ես չէի լացում:Հարկավոր էր ուժեղ աղջկա տպավորություն թողնել,ինչքան էլ որ ցավոտ լիներ:
-Ով ես դու?,- արհամարական տոնով հարցրի ես:
-Լսում եք ինչ է ասում,-քմծիծաղով հարցրեց ընկերներին,ապա վերադարձավ ինձ.
-Դու ինձ չես ճանաճում?
-Ինչ է Հոլիվուդյան աստղ ես,ում չճանաչելը զարմանալի է?
-Լավ, ես կհամարեմ որ ոչինչ չեմ լսել և այս անգամ կներեմ քեզ: Ծանոթանանք?
-Ցանկություն անգամ չունեմ
-Դու չափերտ արդեն անցնում ես:
Ես ոչինչ չասացի և մեջքով շրջվեցի նրան:
- Դու բոլորի հետ ես այսպես <<հաճելի>> շփվում?:
-Իսկ դու ինչպես կվարվեիր,երբ քեզ առևանգեին և պահեին այս մութ ու ցուրտ սենյակում:Ինչպես կվարվեիր երբ 3 անծանոթ տղա կապեին քո ձեռքերը և չասեին անգամ թե ինչու ես դու գտնվում նրանց մոտ: Ինձ թվում է իմ պահվածքը շատ սպասելի էր: Անգամ ես ինձ հանգիստ եմ պահում և դեռևս փորձում եմ հասկանալ թե ինչու եք ինձ բերել այստեղ: Վերջապես կարող եք պատասխանել իմ հարցերին և քանդել այս անիծյալ կապերը,միևնույն է փախչել չեմ կարող:
Իմ առջև նստած տղան ասաց, որ քանդեն իմ կապերը, իսկ նա ուշադիր նայում էր ինձ: Ախր շատ <<բարի>> է~~
-Իսկ հիմա որևէ մեկդ ասեք թե ինչ եք ուզում ինձնից:
-Երևի թե լսած կլինես մեր մասին-խոսեց այն նույն տղան,- մենք շատ մարդկանց ենք ցավ պատճառել և զրկել կյանքից: Հերթը քոնն էր:Այդբախտին արժանանալու էիր նաև դու սակայն ես մտափոխվել եմ: Դու պարզապես ամբողջ կյանքդ աշխատելու ես մեր համար,իսկ ծնողներդ ու հարազատներդ հավերժ մոռանալու են քո գոյության մասին:Մեկ շաբաթից դու բոլորի համար մեռած կլինես:Այսքանը:
- Ինչ է դու խելագար ես?... ինչու ինձնից չես պահանջում միլիոնավոր դոլլարներ,ինչպես միշտ ես արել: Կամ պարզապես սպանում: Չէ որ ես հերթական մի աղջիկ եմ,ով ունի շատ փող և կարող է ձեզ հարստացնել:
-Գիտես, ես հենց սկզբից որոշել էի այդպես էլ անել,սակայն ես չեմ կարող սպանել կամ սնանկացնել քո նման գեղեցկուհուն:Դա շատ դաժան կլինի:Դու պարզապես կօգնես մեզ և կանես այն ինչ ես կասեմ:
-Իսկապես? Դուրս արի երազանքների գրկից: Ես քեզ չեմ օգնի,կարող ես սպանել ինձ, միևնույն է շուտով ես կմեռնեմ բոլորի համար:
-Դա դեռ կտեսնենք,իսկ հիմա հանգստացիր քանի որ վաղը ծանր օր է լինելու:
Իրենը ասաց եւ գնաց:Այ քեզ ինքնավստահ տղա:Ես այլևս չէի դիմանում: Մարմինս ցավում էր,դողում էի,երևի շուտով ջերմությունս էլ կբարձրանա: Բացի այդ ես ինձ կորցրել էի: Արցունքներս կրկին թափվում էին: Ինչպես կարող էի հասկանալ նրա ասածները: <<Մեկ շաբաթից դու բոլորի համար մեռած կլինես>>... այս խոսքերը ինձ հանգիստ չէին տալիս: Կմտածեք թե ինչու ոչինչ չեմ ձեռնարկում և փախչում այստեղից: Պատճառը այն է,որ այստեղից անհնար է փախչել:Պատուհաններ չկան,կա մի դուռ որի ետևում նրանք են: Ես չեմ կարող հիմարացնել նրանց,քանի որ ես ստել չեմ կարողանում: Եվս մեկ թերություն իմ մեջ:Մնում է միայն սպասել: Ես դեռ հույս ունեմ, որ նրանք ինձ խղճալու են և բաց թողնեն կամ գումար ուզեն կամ մեկ այլ բան: Փերձեմ մի փոքր ներկայացնել իրենց.
Նրանց գլխավորը այն տղան էր,որ խոսում էր ինձ հետ(ինձ այդպես է թվում): Ես չպետք է խոսեմ այսպես սակայն չեմ կարող ժխտել,որ նա չափազանց գեղեցիկ էր'կանաչ աչքերով,բարձրահասակ,գեղեցիկ սանրվածքով: Երևի ինձնից
2 կամ 3 տարի մեծ լիներ:Ահա նա.
ВЫ ЧИТАЕТЕ
Պարտվածը...
RandomԿյանքը խաղ է, որից չենք կարող հրաժարվել, քանի որ եթե ապրում ենք, ուրեմն արդեն խաղի մեջ ենք~~