Ես Սեմն եմ՝20 տարեկան և կուզենայի,որ իմանայիք իմ պատմությունը: Առաջ ես այսպիսին չէի. հնարավոր է՝ մի քանի տարի առաջ իմ մասին ինչ-որ բան պատմելը հիմարություն էր: Բայց ես փոխվել եմ.... իսկ անկեղծ նա փոխեց ինձ... ամբողջովին:
Նա..........
4 տարի առաջ:
- Սա քո երրորդ խախտումն էր, ես քեզ 2 անգամ զգուշացրել էի:
Շուրջս ամբողջ դպրոցն էր հավաքվել, բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ: ԵՍ ատելությամբ լի մի հայացք գցեցի նրա վրա.....
- Սեմ հերիք է, գնանք, թե չէ նորից ոստիկանությունում ես հայտնվելու:
- Լավ: Ես մի հայացք էք գցեցի նրա վրա.նա առանց գիտակցության պառկած էր գետնին: Շրջվեցի ու առանց շտապելու սկսեցի քայլել, ոչինչ չէր եղել,ամենօրյա սովորական մի վեճ: ԵՍ չէի նկատում ոչ ոքի, կարծես դատարկություն լիներ կողքերս:
- Գնացինք,-բարձր ձայնով ասացի ես, ու բոլորը հայտնվեցին դիմացս՝պատրաստ սպասելով, թե ուր եմ գնալու:
Ահա ես ՙտանն՚ եմ՝ ոստիկանությունում: Ինձ այստեղ ճանաչում էին:Ամեն օր այստեղ եմ լինում:
- Պարո' ն Կալլեն, չե՞ք հոգնել այստեղ հայտնվելուց:
- Եթե չկանչեք չեմ գա,-առանց նրան նայելու ու իմ ամբողջ սառնությամբ ասացի ես:
- Գնա՚, աշխատիր այստեղ չհայտնվել:
- Ես քմծիծաղ տվեցի,- Կհանդիպենք:
Ես քայլում էի դանդաղ, կարծես դուրս եմ եկել զբոսնելու: Ու լսեցի,թե ինչ էին խոսում իմ հետևից:
- Իսկ ինչու՞ նրան չեք ձերբակալում:
- Մենք ապացույցներ չունենք: Բոլորը վախենում են նրանից և չեն խոստովանում ոչ մի բան:
Ես մտածված ծիծաղեցի այնպես, որ նրանք լսեն:
- Ամեն ինչ նորմա՞լ է ,Սեմ:
Հարց տվողը մտերիմ ընկերս էր և լավ էր ճանաչում ինձ:Այդքանը իմանալով ես չպատասխանեցի և շարունակեցի քայլել:
Հաջորդ օրը առավոտյան.
- Սեմ,շնորհավուրում եմ,դու նոր ՙՙխաղալիք՚՚ ունես:
- Այսի՞նքն:
- Նոր աղջիկ են տեղափոխել մեր դասարան: Մենք որոշեցինք, որ լավ կլինի դու տեսնես նրան:
- Ես շատ ՙՙխաղալիքներ՚՚ ունեմ:Քե՚զ վերցրու:
- Գնա Սեմ,-Դեյվը գոռաց իմ վրա։ Նա միակն էր, ով դրա իրավունքը ուներ:
Ես դանդաղ քայլերով մոտեցա աղջիկների խմբին: Զննող հայացք գցեցի՝ նորեկին գտնելու նպատակով:
Նա ուղղակի աննման էր: Երբեք նրա նման աղջկա չէի տեսել։Նա հագված էր շատ կոկիկ ու հենց այն ոճով, որը շատ եմ սիրում:
Իսկ հայացքը.........
ВЫ ЧИТАЕТЕ
¥¥©©¥¥
RomanceՈրբ մի տղա, ում կյանքը դարձրել էՙՙսառույց՚՚, կոպիտ, սառը, անզգացմունք: Դարձել է մի ՙՙխավարՙՙ: Կկարողանա արդյոք մի փոքր լույսը փրկել նրան???.....Սիրո գաղափարը, պայքար սիրո համար, դժբախտ ճակատագիր,