Մաս 11

306 31 13
                                    

Ամեն ինչ փոխվեց։ Մի քանի օրվա թվացյալ երջանիկ կյանքն անհետացավ։ Իրոք որ, դժվար կլիներ ապրել մի մարդու հետ, ում սիրում ես, բայց պետք է թաքցնես զգացմունքներդ, պետք է մոռանաս նրա մասին, նրա հետ անցկացրած րոպեները։ Ազատությունն ամենաթանկ բանն է ինձ համար, բայց ես էլ չեմ կարող նայել Սեմի աչքերին, հիշել նրա խոսքերը...ես սխալ վարվեցի, Սեմը ինձ ապահովեց ամեն ինչով, անգամ ջերմ ընտանիքով, իսկ ես համարձակություն չունեցա նրան պատմել Աբեյի մասին։ Ավելի ճիշտ իմաստ չկար պատմելու, ես որոշել էի մոռանալ նրան, չիմանալով, որ շուտով ավելի հաճախ եմ տեսնելու։ Ինչևէ, ամեն ինչ փոխվեց։ Հիմա ես չունեմ նրանց, ես էլ չունեմ իմ երկրորդ ընտանիքը։ Նորից մենակ եմ, նորից ամեն ինչ առաջվանն է։ Հիմա ինձ ժպիտ կարող է պարգևել միայն նա, ճերմակ ասպետը,այն էլ միայն գիշերները...

Ոտքերս ինձ տանում էին դեպի իմ տուն, իմ մութ ու խավար կյանք, բայց հոգիս ուզում էր գնալ մորս մոտ,կարոտել եմ նրան։ Աբեյը...ես պետք է խոսեմ նրա հետ։ Գոնե հիմա պետք է ամեն ինչ պատմեմ։ Եթե որոշել եմ գնալ մորս մոտ, չեմ կարող վերջին անգամ չտեսնել նրան, ինձ չափից շատ մոտ գտնվող Լուսնին...Եթե ճիշտ եմ հիշում, Աբեյն առավոտյան գնում էր պապիկի խանութ, հուսով եմ՝ հիմա էլ այնտեղ կլինի... Չէի սխալվում, նա նստել էր պապիկի աթոռին և նկարում էր։ Ինձ տեսնելով՝ նկարը թաքցրեց և կանգնեց.
- Ջե՞ն, ի՞նչ է եղել...աչքերդ թաց են, - նա մոտեցավ և մատներով մաքրեց այտերիս վրայի արցունքները։
- Մենք պետք է խոսենք։
- Իհարկե, նստիր։
- Չէ, դրսում։
Աբեյը հանեց վերարկուն և գցեց ուսերիս։ Մենք դուրս եկանք։ Արևն արդեն հեռանում է...շուտով կգա մեր Լուսինը։ Մենք նորից միասին ենք, բայց մի քանի րոպեով...
- Ո՞ւր ենք գնում, - ասաց Աբեյը, երբ ես բռնել էի նրա ձեռքը և քայլում էի։
- Ծանոթ չի՞ քեզ այս ամենը, - նույն պահին աչքերիս հայտնվեցին արցունքներ։
- Այն մնացել է կյանքիս լավագույն հիշողություններում։
Ես ոչինչ չասացի։ Ինձ հարկավոր է մտքերս հավաքել, մի քանի րոպեից ես կպատմեմ նրան ամեն ինչ։
...
- Վերջապես խոսիր, Ջեն...ի՞նչ պետք է ասես ինձ այդքան կարևոր։
- Աբեյ...հիշու՞մ ես, հիվանդասենյակում դու ուզում էիր, որ քեզ իմ մասին պատմեմ, իսկ ես չէի համաձայնվում։
- Հիշում եմ։
- Հիմա դու կիմանաս ամեն ինչ։ Ես որբ եմ, չունեմ ոչ հայր, ոչ մայր։ Հորս ես եմ սպանել, քանի որ նա էր մորս կյանքը խլել, իսկ հարազատներս չեն ուզում ճանաչել ինձ։ Եղբայրդ՝ Սեմը, գիտեր իմ գործած հանցանքի մասին, բայց թե որտեղից, չգիտեմ։ Նա իմ ազատության դիմաց պահանջեց լինել իր ընկերուհին, իսկ ես, ոչինչ չհասկանալով, համաձայնեցի... քեզ այսքանը բավակա՞ն է, թե շարունակելու ես մեղարող հայացքով նայել աչքերիս։ Հիմա դու գիտես ամեն ինչ, ես մարդասպան եմ Աբեյ, մարդասպա՛ն, - ոչինչ չէի զգում, ներսումս ամեն ինչ խառնվել էր իրար, ես լաց էի լինում,բղավում..
- Հանգստացիր, խնդրում եմ, - նա գրկեց ինձ, նորից այս ջերմությունը...առանց բառեր ասելու նա կարող է հանգստացնել ինձ, ուղղակի գրկել։
- Ես գիտեի այդ ամենը։
- Ի՞նչ, ո՞րտեղից։
- Սեմից...
- Իսկ նա՞։
- Դա կարևոր չէ, հիմա ամեն ինչ անցյալում է, դու մեր ընտանիքի անդամն ես, մոռացիր դրա մասին։
- Ես չեմ ուզում ապրել ձեզ հետ, Աբեյ Սեմը...
- Ներիր, - նրան զանգում էին, - ես խանութում եմ, Սեմ...
Զանգողը Սեմն էր, դա հասկացա, բայց ի՞նչ ասաց նա։ Աբեյը վազելով իջավ աստիճաններից, չէր նկատում ինձ։ Ես վազում էի նրա ետևից, անձրևն ամբողջովին թրջել էր մեզ, բայց նա դեռ վազում էր...վերջապես հասա նրան, բռնեցի ձեռքից և փորձեցի կանգնեցնել, բայց անօգուտ...առանց կանգ առնելու վազելով՝ մենք հասանք տուն։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ էր ասել Սեմը...շարունակում էի հետևել Աբեյին, նա մտավ տիկին Լիայի սենյակ։ Սեմը նստած էր անկողնուն, իսկ տիկին Լիան՝ պառկած։
- Աբեյ...խնդրում եմ, օգնիր մայրիկին, նա իրեն լավ չի զգում։
- Մամ, խոսիր մա՛մ։
- Ես լավ եմ տղաս...
Սեմի աչքերը թաց էին, նա անգամ չէր նկատում ինձ, իսկ Աբեյը բռնել էր տիկին Լիայի ձեռքը և համբուրում էր։
- Աբեյ, Սեմ, խնդրում եմ, մենակ թողեք ինձ և Ջեննիին, մենք պետք է խոսենք։
- Մամ, խնդրում եմ, մեզ չլքես, ես չեմ ապրի առանց քեզ - Աբեյը գրեթե լաց էր լինում։
Տիկին Լիան ժպտաց՝ թաքցնելով արցունքները։ Ես դադարել էի ինչ-որ բան զգալ։ Ես էլ էի այսպես լաց լինում, երբ կորցնում էի մորս, միայն ոչ դա..,
- Նստիր, աղջիկս, - ասաց տիկին Լիան, երբ մենք սենյակում երկուսով էինք։ Նա հազիվ էր խոսում... ես նստեցի։
- Ջեննի, խնդրում եմ, խոստացիր, որ ինչ էլ ասեմ, կմնաս Աբեյի և Սեմի կողքին, նրանց չես թողնի մենակ։
- Խոստանում եմ, բայց...մենք երկուսով կլինենք նրանց կողքին։
- Լսիր...հինգ տարի առաջ տեղի ունեցավ մի ավտովթար, որը զրկեց ինձ քայլելու կարողությունից։ Այդ դեպքից հետո ինձ տանջում էին շատ հիվանդություններ, և դրանցից շատերը մինչև հիմա չեն լքել ինձ։ Բուժվելու համար թանկարժեք դեղեր էին պետք, մենք չունեինք բավարար գումար։ Սեմը, ինձ օգնելու համար ստիպված եղավ դառնալ մեծահարուստ ու վտանգավոր մի մարդու աշխատող։ Նրան շատ գումար էին խոստացել մի կնոջ տուն այրելու դիմաց, Սեմը համաձայնել էր։ Նա ուրիշ ելք չուներ, նա դա արել է իր մոր համար, բայց խլել է քո մոր կյանքը։ Նա չգիտեր, որ այդ դեպքից հետո անտուն ու որբ կմնա անչափահաս մի աղջիկ, նա չէր մտածել հետևանքների մասին...դեպքից հետո, հինգ տարի շարունակ նա փնտրել է քեզ, իմ խնդրանքով։ Մենք մեղավոր ենք քո առաջ, մենք ենք քո դժբախտ կյանքի պատճառը։ Նա փնտրել է քեզ, չնկատելով, որ շատ մոտ ես եղել իրեն։ Ես այս դեղերով ապրեցի ընդամենը հինգ տարի, բայց դու մորիցդ զրկվեցիր մի ամբողջ կյանք։ Հասկացիր ինձ, խնդրում եմ...ամենից շատ կուզեի, որ հիմա մայրդ կողքիդ լիներ, քեզ տեսնեի երջանիկ, ուրախ, բայց էլ չեմ կարող։ Խնդրում եմ, նրանց մենակ չթողնես, Ա...Աբեյի դեղերը, օգնիր նրան...
- Չէ, տիկին Լիա, խնդրում եմ...Սեմ, Աբե՜յ...

Արցունքներ...դառը արցուքներ։ Դրանք կուտակվել են ներսումս, բայց չեն թափվում։ Ուզում եմ լաց լինել, բղավել, բայց ոչինչ չեմ զգում, միայն սառը հայացք։ Լսում էի տիկին Լիային, լսում էի նրա խոսքերը, բայց չէի զգում ոչինչ։ Սեմը մորս սպանողներից է...նա էլ է մարդասպան, իսկ ինչ կա որ, դա այնքան հեշտ է։ Մտքերիս ծովը ինձ խելագարության է հասցնում, ի՞նչ է եղել ինձ հետ։ Տիկին Լիան էլ չկա, ես էլ չեմ տեսնի նրա ժպիտը, էլ չունեմ այն ջերմ ընտանիքը, ու՞ր են արցուքներս։ Սեմն ու Աբեյը բղավում էի, լաց լինում, ես շատ լավ եմ հասկանում նրանց։ Ոչինչ ետ բերել հնարավոր չէ, ոչինչ... մեր ճակատագիրը սա է, ես կորցրի նաև տիկին Լիային...
Աբեյը ուշագնաց եղավ, միայն ոչ սա։ Երկի՛նք, ինձ թվում է, տիկին Լիան կբավարարի քեզ, հանգիստ թող Աբեյին...
Փորձում էի ուշքի բերել նրան.
- Սեմ, խնդրում եմ օգնիր...նայիր Աբեյին, Սե՛մ։
- Նա մենակ թողեց ինձ, մայրս էլ չի շնչում։
- Սեմ, նայիր ինձ, - ես ձեռքերիս մեջ առա նրա դեմքը, - մայրդ էլ չկա, հասկացիր դա, նրան էլ ետ չես բերի...իսկ հիմա նայիր եղբորդ, նա անօգնական ընկած է գետնին, նա մեր կարիքն ունի...
Չեմ կարողանում հավատալ, ես հիմա նայում եմ մորս սպանողներից մեկի աչքերին և չեմ զգում ատելություն, չեմ զգում ոչինչ...

Հուսով եմ հավանեցիք ❤❤❤

 HalfMoon(Կիսալուսին) 🌙Where stories live. Discover now