Մաս 1
-Ինչպե՞ս ես ընկերս։
-Ահ,Դենի արդեն խճճված։տուն եմ փնտրում,-խոսեցի ես։
-Տու՞ն,կարող եմ էժան տուն առաջարկել։
-Ինձ մի քանի տներ դուր եկան,ավելի հասարակածի կողմի տներն եմ հավանում։
-Էնտեղ երեքը կան,որոնցից երկուսն այս շաբաթ արդեն զբաղեցրին։
-Իսկ այն մեկը՞։
Դենին քթի տակ ծիծաղեց ու մատներով գրկեց դունչը։
-Սոն Ջունկի' ընկերս,պտտվում են միֆեր,որ այդ տանը չար ուժ կա։Ի՞նչ ես կարծում,արժե՞...։
-Աստծու սիրուն,Դենի լռիր, լա՞վ։Իմ աուռան ավելի բացասական է,քան այդ չար ուժինը,-ծիծաղեցի ես,-հետո ինձ շտապ տուն է հարկավոր,գոնե մինչև ամանոր։
-Լավ,դե որ շատ ես ուզում...ի՞նչ ասեմ։Արի ցույց տամ ու պայմանագիր կնքենք։
Օրը մռայլ էր։Ամբողջ օրն անձրև էր տեղացել ու դեռ կաթում էր։Պայմագիր կնքելուց անմիջապես հետո,եկանք իմ նոր բնակարան։Տեղ հասնելուն պես,իջա մեքենայից,բաց արի անձրևանոցս ու գլուխս բարձրացնելով նայեցի առջևում գտնվող երկհարկանի տանը։Հին էր,բայց ամուր տուն էր։Մոտակայքում ոչ տուն կար,ոչ մարդիք,միայն չորացած ու երկար բարդիներն էին ընկեր մնացել այդ լքված տանը։
-Շնորհակալ եմ ախպերս,-ձայն տվի մեքենայում նստած ընկերոջս' Դենիին,-կարող ես գնալ։
Խոսելուցս հետո,Դենին քշեց մեքենան հետ,իսկ ես մոտեցա տանը։Համարյա հասնում էի դռանը,երբ հեռվից մի կին ձայն տվեց։
-Երիտասարդ տղա...մոխրագույն բաճկոնով։
-Այո տիկին,ինձ հե՞տ եք,-նրան ժպտալով ձայն տվի ես։
-Մի մտիր այդ տուն,կփոշմանես։
-Ինչպես-ինչպե՞ս,-ձայնեցի ես քիչ առաջ քայլելով,-չլսեցի ես տիկին։
Կինը չխոսեց,փոխարենը ձեռքերն իրար շփելով,հեռացավ մշուշոտճանապարհով։Ես ուսերս վեր քաշեցի ու դռանը մոտենալով,բռնակը պտտեցի ու ոտքս ներս դրի։Տունը լուսավոր չէր,սակայն իմ առջևի սենյակում' խոհանոցում,լույս էր վառվում։
-Տեսնես ինձնից առաջ,ո՞վ է ապրել այս տանը,-խոսելով մոտեցա անջատիչին,որ լույսն անջատեմ,-լույսը վառը թողած գնա...։
Դեռ չկպած սեղմակին,լույսն ինքնիրեն անջատվեց,ապա միացավ ողջ առաջին հարկի լույսերը։
-Ո՞նց,մարդ կա՞ այստեղ,-քիչ բարձր խոսեցի ես,-ո՞վ կա։
-Ո՞վ ես դու,-լսվեց մի կանացի ձայն։
-Ա...,ես նոր վարձակալն եմ,դուք վերևու՞մ եք,կարո՞ղ եմ բարձրանալ։
Խոսելով բարձրացա վերև ու կրկին ձայն տվի.
-Ո՞ր կողմում եք։
Ձայն չլսվեց,միայն արձագանքս։Չորս կողմս դատարկություն էր ու մութ։Միջանցքով քայլեցի դեպի պատուհանն ու վարագույրը բաց արի,սակայն նույն պահին այն հետ քաշվեց։
-Գըրողը տանի,-փսփսացի ես վախից ու հետ֊հետ քայլեցի,-կատակու՞մ եք,թաքնված տեսախցիկ կա՞,թե թելով հնարք էր սա։
-Ինչու՞ ես եկել,-կրկին լսվեց նույն կանացի ձայնը։
-Դե էլ ինչի՞ համար պիտի եկած լինեմ։Նոր վարձակալ եմ,եկել եմ ապրելու,-վրդովված խոսեցի ես,-դուք ինձ գժի տեղ ե՞ք դրել։
Ձայն չլսվեց ու ես քիչ սպասելուց հետո,որոշեցի իջնել։Եվ վիրավորում էի,և իջնում արագ֊արագ։Պատահական աստիչանից մի քանիսն անտեսելով սայթաքեցի առաջ։Գրեթե կհասնեյի գետնին ու գլուխս կմասնատվեր հատակին,բայց զարմաբալիորեն,ես օդում մնացի։Աջքերս բացելով նկատեցի,որ գետնից գտնվում եմ մոտ 20 սմ բարձրության վրա։
-Աբսուրդ է սա,ինչ է,ինձ հոգեկանի եք վերածու՞մ,-բղավեցի ես կանգնելով,-Դենի դու՞ ես,եթե մտածում ես,որ սա ծիծաղելի է,ապա ասեմ որ սխալվում ես։Դուրս արի,ես համբերություն չուն...։
-Մի բղավիր,-ընդհատեց խոսքս նույն կանացի ձայնը,-ճիշտն ասա,դու ո՞վ ես։
-Ես խաբելու պատճառ անգամ չունեմ։Ես այս տան նոր վարձակալն եմ։Պահմտոցի խաղալու ժամանակ եք գտե՞լ։Որտե՞ղ եք,ո՞ր կողմում,-կոպիտ ու շուրջս զննելով խոսեցի ես,-դե դուրս եկեք։
-Ես,քո դիմացն եմ կանգնած,մի բղավիր իմ տան մեջ։
Ես ակամայից ցինիկ ծիծաղ սկսեցի,զգացի նեռվային պորթկում ու երեսս տրորելով պարզապես մտա լոգարան' լվացվելու։
Բռով ջուրը լցրի երեսիս,այնուհետև հայելու մեջ նայելով մաքրեցի երեսիցս ջրի կաթիլները։Ինձ նայելով,ակամայից մտքերս պտտվում էին այդ ձայնի,վարագույրի,լույսի ու իմ չնկնելու կողմը։Մտքերից արթնանալով,աջքերս փակեցի,ինքս իմ վրա ծիծաղեցի ու երբ բաց արի աջքերս,հայելու մեջ պարզ երևաց մի երկար մազերով աղջիկ։Վախից կտրուկ ետ շրջվեցի ու բերանս բռնելով,զարմացած բացականչեցի.
-Օ՜ Աստվածներ,խելագարվել եմ,արդեն աջքերիս տեսիլքներ են երևում։
YOU ARE READING
"Ձյուն է գալիս"
FantasyՖանֆիկ 6 մասանոց: Վերնագիրը՝ ՙՙՁյուն է գալիս՚՚: Ժանրը՝ Ֆանտաստիկա,արկածային,ռոմանտիկա,միստիկա: Դերերում՝ Սոն Ջուն ԿԻ,Էլիոն Բրաուն,Մեթ Ուոթսոն,Շին Հայ Լին: