Մաս 4
-Դու ո՞վ ես,-արդեն խենթացած հարցրի ես։
-Բարև բռո,ես քո փրկիչն եմ,-ծիծաղեց նա,-անունս Հայ լին է' Շին Հայ Լին։Ես քամին եմ։
-Ահա,իհարկե,-ծիծաղեցի ես,-բոլորով խոսքներդ մեկ արած,որոշել եք ինձ գժվացնե՞լ։Ի՞նչ քամի,ի՞նչ է կատարվում ընդհանրապես շուրջս ու վերջապես ինչպե՞ս ես դու թռչում երկնքում։
-Քեզ թվում է սա կատա՞կ է,-հարցրեց նա։
-Լսիր Հայելի,կամ ինչպես է էդտեղ անունդ։Մի խոսքով,հետ տար ինձ։
-Վերադառնա՞լ ես ուզում,ուզում ես որ Մեթը քեզ ևս սառցե արձանի վերածի' ինչպես բոլոր նաղկին վարձակալների՞ն,-զարմացավ նա,-հավաքվիր,զգա պահի լրջությունը։
-Կամ հենց հիմա բաց թող ինձ ու ես գետնին հասնելուն պես կմասնատվեմ,կամ էլ հետ տար ինձ։
-Ի՞նչ կա տանը,ինչի՞ն ես այդքան տենչում ու կարևորում,որ սեփական կյանքդ որոշել ես վտանգի տակ դնել,-հարցրեց նա։
Նրա հարցն ինձ ստիպեց երկար մտածել։
Մի՞թե Էլիոնն այդ աստիճան թանկ էր ինձ համար,որ ես անկասկած ցանկանում էի վերադառնալ։Ես սովորել էի արդեն նրան,նա իմ վահանն էր դարձել՝ որ արդեն երկրորդ անգամ պաշտպանեց ինձ։Հիմա իմ հերթն է։Մտքերն ինձ բերեցին նրան,որ ես հստակ պատասխանեմ Հայ Լինին.
-Էլիոնը,նա կարևոր է,...նա թանկ է ինձ համար։
-Ո՞վ,Էլիոնը՞,-հարցրեց նա ու քմծիծաղ տվեց,-լսիր,նա 30 տարի է,ինչ այդ տնից դուրս չի եկել։Դու ոնց որ այս պատմությունից տեղյակ չես։
-Ի՞նչ պատմություն։
-30 տարի առաջ,Կալիֆորնիայի Բեվերլի Հիլլս թաղամասի նորակառքւյց տուն տեղափոխվեց մի աղջիկ,որի անունն էր Էլիոն Բրաուն։Տան սեփականտերը սիրահարվեց աղջկան ու փորձեց ամեն կերպ նրա սիրտը շահել։Փորձեց ամեն ինչ,սակայն աղջիկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա:Ու մի ձմեռային գեղեցիկ օր տղան որոշեց հերթական անգամ հրավիրել աղջկան չմուշկ քշելու ու Էլիոնը որոշեց նրան շանս տալ՝ ընդունելով տղայի հրավերը,սակայն օրը սկսեց հետզհետե փոխվել։Օդը պղտորվեց ու մռայլացավ,սկսվեց ուժեղ փոթորիկ,որի արդյունքում սառցե ժայռերից մի գագաթ ճաքեց ու գլորվեց ցած' ուղիղ զույգի ուղղությամբ։Էլիոնը սկսեց խեղդվել,այդ պատճառով տղան նրան գրկած սկսեց վազել։Տեսարանն անտանելի վախ էր առաջացնում։
Այդ օրը ես ևս չմուշկ քշելու էի գնացել ու բարձր աղմուկ լսելով,գլուխս վեր բարձրացրի:Նկատեցի դեպի ինձ վազող մի տղայի' որի գրկում Էլիոնն էր ու նրա հետ ևս մի քանի մարդ էր վազում,իսկ ամբոխի ետևից գլորվում էր վայրագ մեծ ձյունե փոթորիկը։Ես քարացա մի վայրկյանում,չիմացա ինչ անել,ինչպես գործել ու պարզապես վախից դրդված,ենթագիտակցորեն ձեռքերով գլուխս կոծկեցի՝ ճչալով "չէ" բառը։
Զարմանալիորեն քամին կանգնեց ու ժայռը նույնպես։Տղան Էլիոնին մի կողմ հրեց ճանապարհից,ես ուշքի գալով նույնպես փախա մի կողմ,անգամ չնկատեցի որ քամին,իմ գնալուց հետո կրկին շարունակվեց ու ժայռն ընկավ տղայի վրա։
-Ո՞վ էր այդ տղան,-հարցրի ես։
-Նրա անունն էր Մեթ Ուոթսոն։Նա էր այդ տղան Ջունկի ու այդ օրվանից ևեթ,մենք' ես,Էլիոնն ու Մեթը,դադարեցինք մեծանալ տարիքով։Ես դառա քամու խորհրդանիշը,այդ պատճառով թռչել գիտեմ ու շարժվել քամու օգնությամբ։Էլիոնը դառավ օդի խորհրդանիշը ու թափանցիկ դարձավ՝ սկսեց կառավարել մաքուր օդը։Իսկ Մեթը...Մեթի սիրտը սառեց ուղղակի ու նա ձեռք բերեց ձյան,սառույցի ու ցրտի ուժը։Այդ օրվանից սկսած,երբեք ձյուն չի տեղացել,Մեթը սառնությունը դեպի իրեն էր քաշում։
Ես գրեթե հավատում էի նրա պատմածին,բայց ինչ որ բան ինձ անհասկանալի էր։
-Էյ Հայ Լին,-խոսեցի ես ու կարճ ծիծաղեցի,-քո կարծիքով ես կհավատա՞մ պատմածդ հեքիաթին։Էդ դեպքում ես որտեղի՞ց կրակ տվեցի,չլինի՞ ինձ վրա էլ լավա է թափվել։
-Սոն Ջունկի,դու ջերմության ուժով ես օժտված' սիրո ու ջերմության,-պատասխանեց նա։
Ես մի պահ հավատացի նրա խոսքերին,քանի որ դեռ մանկուց,ինձ շատ են սիրել։Ես միշտ սիրված եմ եղել ամեն տեղ ու միշտ ջերմությամբ եմ շրջապատված եղել։Ինձ սիրահարվում էին բազում աղջիկներ,դեռ 5-րդ դասարանից սկսած,իսկ ես նրանց թաշկինակի պես փոխում էի:
-Հայ Լին,ես կփրկեմ Էլիոնին։Տար ինձ այնտեղ։
-Վստահ ե՞ս։
-Ավելի քան։
YOU ARE READING
"Ձյուն է գալիս"
خيال (فانتازيا)Ֆանֆիկ 6 մասանոց: Վերնագիրը՝ ՙՙՁյուն է գալիս՚՚: Ժանրը՝ Ֆանտաստիկա,արկածային,ռոմանտիկա,միստիկա: Դերերում՝ Սոն Ջուն ԿԻ,Էլիոն Բրաուն,Մեթ Ուոթսոն,Շին Հայ Լին: