Day 1

3.1K 64 34
                                    

Ես աչքերս բացեցի ու հասկացա, որ մի երեք ժամ քնել եմ մեքենայի մեջ։
-Բարև Գլորիա։ Ես մոռացա քեզ իմ անունը ասել։ Ես Թրեվրն եմ։
-Շատ հաճելի է։
-Գլորի մենք համարյա հասնում ենք քաղաք դու պետք է քեզ նոր անուն որոշես, նաև իմիջդ փոխես՝ հատկապես մազերիդ գույնը,-ես ծիծաղեցի,-նաև վերցրու այս քարտը, Ալեքսն է տվել։ Լիմիտ չկա վրան որքան ուզում ես ծախսիր։
-Օօօ, այ սա ինձ դուր է գալիս,-ծիծաղելով ասացի ես։
Ես դուրս եկա մեքենայից և միանգամից գնացի գեղեցկության սրահ։
-Բարև ձեզ ես Էննին եմ։ Ինչպե՞ս կարող եմ օգնել։
-Ես Դանիելլա Ուայթն եմ(սա իմ նոր անունն է)։ Էնն ուզում եմ մազերիս գույնը փոխել, կբերես ինձ գույների ցուցակը։
-Հա իհարկե, մեկ վայրկյան։
Նա բերեց, և ես նորից ընկա խառը մտորումների մեջ։ Վերջապես ես որոշեցի մազերիս հետ բերել իր հին գույնը՝ շագանակագույն, բայց ավելի բաց, քան այն ժամանակ։ Մի քանի ժամից Էննը կատարեց իր հրաշագեղ գործը։ Շատ գեղեցիկ էր։Հետո ես գնացի հագուստի խանութ ու գնեցի ամեն ինչ ինչ կարելի էր, ոչ միայն ինձ, այլ նաև տղաներին։ Չմոռացա, նաև ուտելիքի մասին։ Ես դուրս եկա խանութներից և հետ եկա մեքենայի մոտ։
-Ես վերջացրի իմ առևտուրը,-գոհ ասացի ես։
Թրեվրը տեսնելով ձեռքից տոպրակների քանակը բերանը բացեց։
-Այսքանը քեզ քանի՞ տարվա համար է։
-Մի 10 օրվա,-ծիծաղելով ասացի ես։
-Դե լավ հիմա էլ գնացինք տուն։
Ես նստեցի մեքենան և մենք ուղևորվեցինք դեպի իմ նոր տոունը։ Ես ճանապարհին երգ էի լսում և հիշում իմ արկկածների մասին, հասկանում՝ որ դրանք դեռ չեն վերջացել։ Մոտավորապես տասը րոպեից մենք հասանք տուն, ավելի ճիշտ դղյակ։ Իմ ու Թրեվորի բերանները ուղղակի բաց էին մնացել։ Այգիներ, որոնցում կային ամեն տեսակի մրգատու ծառեր, լողավազան։ Մեր տունը երկհարկանի շքեղություն էր։ Պատերը իմ սիրելի, սպիտակ գույնն ունեին։ Թրեվորը հանեց բանալին և մենք մտանք տուն։ Ներսում ավելի շքեղ էր ամենինչ, և ես մտածում էի մի բան՝ ինչպես են տղաները այսպիսի ճոխություններ թույլ տվել իրենց։ Ես որոշեցի սենյակները ուսումնասրել, երբ լսեցի մի շաատ ծանոթ ձայն։
-Գլորիա՞։
-Ստիիիիիիվ։
Ես արագ վազեցի ձայնի ուղղությամբ և գրկեցի նրան։ Ախ, որքան էի նրան կարոտել։
-Ստիվ,բայց դուք ինչպես եք փախել բանտից։
-Վաղը կպատմեմ, իսկ հիմա ավելի լավ է քնես։
Ես գրկեցի նրան ու գնացի 4 սենյակներից ամենամեծը։
-Հեյ,- գոռացի ես,-նախօրոք ասում եմ, որ սպիտակ և սև սենյակը իմն է։
Ոչ ոք ձայն չհանեց, իսկ լռությունըը համաձայնության նշան է՝ մտածեցի ես։ Ես մտա այդ սենյակ։ Բացեցի պայուսակս, ա մոռացա ասեմ,որ ինձ նոր օրագիր եմ առել։ Սկսեցի լրացնել այն։

Սիրելի օրագիր!
Ես Գլորիա Մակֆինն եմ, ավելի ճիշտ Դանիելլա Ուայթը։ Սա իմ նոր կյանքի 1 օրն է։ Ինչքան էլ տարօրինակ չթվա, ես կարոտել եմ ընտանիքիս։ Ինձ տանջում է մի հարց, ինչպես են տղաները բանտից փախել։ Ինչ է մեզ սպասվում հիմա։ Ինչ ենք անելու։ Լավ այսօր այսքանը։

Ես դրեցի օրագիրս և պառկեցի քնելու։

50 օր իմ ինքնասպանությունից առաջ, մաս 2Место, где живут истории. Откройте их для себя