Day 2

1.7K 18 21
                                    

Պառկել էի, սակայն քունս չէր տանում։ Անդադար մտածում էի ապագայի մասին։ Որոշեցի իջնել ճաշասենյակ, տեսնել՝ միգուցե մեկը նույնպես չի կարողանում քնել։ Ես ճիշտ էի՝ Ալեքսը այնտեղ էր, ինչ-որ բան էր գրում կամ կարդում, սակայն ինձ տեսնելով փակեց այն։
-Բարև Ալեքս։
-Վայ Գլորիա, բարև։
-Միգուցե դու պատմես, թե ինչպե՞ս ազատվեցիք բանտից։
-Գլորիա, արդեն ուշ է, գնա քնիր։
-Հիմար, եթե կարողանաի կքնեի։
-Դե ուրեմն ֆիլմ նայիր։
-Ալեեեքս,- ես սկսեցի բարձերով հարվածել նրան,- պատ-միր խընդ-րում եմ։
-Գլորիա,- լուրջ տոնով ասաց նա,- ասացի գնա քնիր։
Ճիշտն ասած այսպիսի չոր վերաբերմունքի ես չէի սպասում։ Աչքերս լցրած ես բարձրացա իմ սենյակ, միացրեցի հեռուստացույցս և սկսեցի ֆիլմ նայել։ Նույնիսկ չհասկացա, ինչպես ընկա Մորֆեի թագավորությունը, որտեղ ամեն ինչ շատ լավ էր,գույնզգույն և ուրախ։
Առավոտյան արթնացա, իմ սովորության համաձայն շատ շուտ։ Հեռախոսս վերցրի, ուզում էի զանգել Թիֆֆանիին կամ գոնե մեկին, ասել, որ ես դեռ ողջ եմ, սակայն փոշմանեցի։ Բացեցի օրագիրս, սակայն առավոտյան այդքան ուժ չունեի գրիչ վերցնեի ձեռքս։ Հանկարծ դուռը թակեցին.
-Լորի՞, քնած ե՞ս,- լսվեց դռան ետևից։
-Ոչ, Ստիվ, արի,- նա եկավ և նստեց մահճակալիս ծայրին։
-Ինչպե՞ս ես։
-Ես լավ եմ, իսկ դու՞։
-Նույնպես։
-Ստիվ, ինձ երեկվանից հանգիստ չի տալիս, ինպես եղավ, որ...
-Դեե Գլորի, հանգստացիր ամեն ինչ լավ է կարևորը։
-Չէ, ես ուզում եմ իմանալ, թե...
Չհասցրի ավարտել նախադասությունս, երբ Ստիվը ինչքան ուժ ուներ գրկեց ինձ։ Ախ, որքան էի կարոտել այս ամենին։
-Ստիվ, արի իջնենք մնացացի մոտ։
-Արի, բայց ես ու դու մի քանի ժամից դուրս գանք ման գալու, լա՞վ։
-Հա իհարկե, ուղղակի սպասիր ներքևում, մինչև նորմալ հագուստ հագնեմ։ Իդեպ քեզ էլ նույնը խորհուրդ կտայի։
-Լավ, սպասում եմ քեզ, կգաս կորոշես ինչ հագնեմ,- ծիծաղելովվ ասաց նա։
Ստիվը դուրս եկավ սենյակից, իսկ ինձ սկսել պատել մի անորոշ զգացում։ Ինձ թվում է տղաները ինձնից մի բան թաքցնում են։

P.S. Դե, շատերի խնդրանքով և դիտորտների քանակից ելնելով, որոշեցի շարունակել։ Գրեք ձեր կարծիքները, հավանեցիք, թե ո՞չ։ Ձեր կարծիքով, ինչ են թաքցնում տղաները։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Nov 18, 2018 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

50 օր իմ ինքնասպանությունից առաջ, մաս 2Место, где живут истории. Откройте их для себя