17 տարեկան աղջիկ, 18 տարեկան տղա: Սիրո մի պատմություն, որը սկսվեց այսպես.
Հերթական անգամ տղան այցելեց աղջկան, վերջինս տանը չէր, մտավ աղջկա սենյակ ու դուրս եկավ. դա տևեց ընդամենը մի ակնթարթ: Տուն եկավ աղջիկը. տղային տեսնելով անակնկալի եկավ' չէր սպասում: Մտավ իր սենյակ ու հանկարծ տեսավ իր սեղանի վրա մի բացիկ ու մի կարմիր վարդ: Վերցրեց բացիկը ու կարդաց մտքում. ,,Կյանքս կներես, որ այսպես եմ ասում, քաջություն չունեցա նայեմ աչքերիդ մեջ ու ասեմ' ես քեզ սիրում եմ'': Աչքերը թրջվեցին: Մինչ նա դուրս եկավ սենյակից , տղան արդեն գնացել էր:
