Անչափ հուզիչ սիրո պատմություն 2

29 1 0
                                    

  Աչքերը թրջվեցին: Մինչ նա դուրս եկավ սենյակից , տղան արդեն գնացել էր:
Անցավ վեց ամիս, եկավ գարուն, սկսվեց զորահավաքը: Տղային առաջին իսկ հավաքով պետք է տանեին: Բանակ գնալու նախորդ օրը տղան հանդիպեց աղջկան: Հանդիպումն շատ խորհրդավոր էր, ոչ մեկ չեր խոսում' լռությունը խոսում էր նրանց փոխարեն: Վերջում միայն լսվեց մի ձայն' ,,Ես գնում եմ, բայց ետ եմ գալու": Առաջին անգամ տղան համբույր դրոշմեց աղջկա շուրթերին ու հեռացավ:
Անցավ մեկ տարի: Սիրահարները շփվում էին իրար հետ նամակով: Բայց եկավ մի շրջան, եր աղջիկը այլևս չէր պատասխանում նամակներին: Ինչ էր դա? Միթե աղջիկը մոռացել էր իր զինվորին' սպանելով նրան, թե...? եվ մի օր տղային ասացին, որ մարդ է եկել իր մոտ: Անմիջապես դուրս վազեց, վազում էր խելագարի պես, կարծում էր, թե ընկերուհին է եկել... Դուրս եկավ դուրս և տեսնելով այցելուին' հիասթափություն ապրեց'ընկերն էր, բայց նա հիասթափություն ապրեց ոչ թե նրա համար, որ ընկերն էր եկել, այլ նրա համար, որ ընկերուհին չկար: Ընկերոջ ձեռքին մի թուղթ կար' տղային էր ուղղված: Տղան անընդհատ հարցնում էր ընկերուհուց' ընկերը լուռ էր և այդպես մոտ տաս րոպե: Վերջապես ընկերը մի խոսք արտաբերեց' ,,ԸՆԿԵՐՈՒՀԻԴ ՉԿԱ, ՆԱ ՄԱՀԱՑԵԼ Է ՍՐՏԻ ԱՐԱՏԻՑ":  

Անչափ հուզիչ սիրո պատմությունWhere stories live. Discover now