-Ուռա~~, գոոո~~լ,-գոչում են բոլորը միաբերան ու գրկախառնվում մեկ մարդ դարձած: Իսկական հաղթանակի համը միայն պարտության դառնությունը զգացածները կհասկանան: Դա մի առանձնահատուկ զգացողությունն է, որի անունն է հպարտություն: Անգամ կայծակն է թնդում երկնքում ու կնքում նրանց ու նրանց հաղթական խաղը:
-Վերջնական հաշիվն է 3:0: Եվս մեկ անգամ շնորհավոր:
Լսվում է սպորտային մեկնաբանի ձայնը, որ ավետում է այդ մասին: Հանդիսատեսները բուռն ծափահարում են, իսկ նրանցից ոմանք՝ բարձր բղավում: Նրանց շարքում էր նաև մի աղջիկ, ով երջանկությունից արտասվում էր: 53 համարի ներքո հանդես էր գալիս իր սիրած տղան, բայց ով իրեն իր քույրն էր համարում և ոչ ավելին: Շուտով նա պինդ գրկում է նրա քրտնածոր մեջքը ու ևս մեկ անգամ շնորհավորում:
-Ես գիտեի, որ դուք կհաղթեք:
-Այդ ինչպե՞ս:
-Այն թիմը, որտեղ դու դարպասապահ ես չի կարող պարտվել:
-Օհ, ինչպիսի հաճելի կոմպլիմենտ:
-Դա իրականությունն է, դե ես գնամ:
-Չէ սպասիր, գնում ենք միասին հաղթանակս տոնելու:
-Բայց արդեն ուշ չէ՞, հոգնած էլ կլինես:
-Կատարիր հրամանդ, գնացինք:
-Ինչպես ասես:
Երեկոյան ուշ վերադարձան ու միանգամից քնով ընկան: Հաջորդ օրը հայտնի ֆուտբոլիստի տարեդարձն էր, իսկ նրա տարեդարձի լավագույն նվերը՝ հենց իրենց հաղթանակը: Աղջիկը չգիտեր ինչ նվիրել նրան: Ի վերջո կանգ առավ անվանական համազգեստի և գնդակի տեսքով կախազարդի վրա:
Ֆուտբոլը այդ տղայի տարերքն էր, առանց որի նա իր կյանքը չէր պատկերացնում: Իսկ, երբ փոքր տարիքում վնասել էր ոտքը, վերականգնողական փուլ անցնելուց հետո նորից վերադարձավ հին գործին: Եվ աղջիկն էլ հենց նրա պատճառով էր սկսել սիրել այն: Ֆուտբոլ բառը լսելիս նա միանգամից հիշում էր տղայի մասին: Տարեդարձը անցավ աղմկոտ, բայց հաճելի մթնոլորտում: Տղայի աչքերն ուղղակի փայլում էին երջանկությունից: Ֆուտբոլիստը՝ որ երբևէ ոչ մի պար չէր պարել, այսօր առաջին անգամ պարեց տանգո իրեն սիրահարված աղջկա հետ: Ծիծաղելի, բայց ռոմանտիկ տեսարան էր: Չնայած հոգնածությանը նաև տուն ուղեկցեց:
YOU ARE READING
Ֆուտբոլը սեր է
RomanceՖուտբոլը պարզապես սպորտաձև չէ, այն մի ամբողջ աշխարհ է: Երկիր մոլորակն էլ ասես մի մեծ գնդակ լինի, որով խաղում են մարդիկ, կամ գնդակն է խաղ անում նրանց հետ: Հուսամ այս պատմվածքը ձեզ մոտ սեր կառաջացնի ֆուտբոլի հանդեպ: