Mysterious Stranger

79 4 2
                                    


  Մթության քողի տակ պարփակված խավարում՝ մի աղոտ լույս էր նշմարվում: Մի ահռելի դղյակ գանգի տեսքով, որ ահ ու սարսափ էր սփռում շուրջ բոլորը: Իսկ ահա քար լռության մեջ հազիվ լսելի ձայնով' քայլում էր մի սարսափազդու ուրվական: Աչքերն էին նրա միայն փայլում՝ գիշերային երկնքում շողացող աստղերի պես: Ըմբոստ էր երևում, իսկ աջ ձեռքը թաքցնում էր սև բաճկոնի գրպանում: Մահվան վախով էր վարակում բոլորին միայն իր կերպարանքով: Իսկ հակառակ ուղղությամբ քայլում էր ճերմակ զգետը հագին մի աղջիկ: Նա անվախ էր ու ոչինչ չէր կարող վախեցնել նրան, անգամ յոթ գլխանի հրեշը: Նրանք կարծես հրեշտակ ու սատանա լինեին, որ ուր որ է բախվելու էին իրար և հայտնի չէր, թե այդ բախումից ինչ կառաջանար: Երկնքնի դռներն հանկարծ բացվեցին ու ներքև սահեցին ադամանդե կաթիլներն անձրևի: Շանթեց կայծակը երկնքում: Աղջիկը որոշեց ապաստանել Գանգ-ի գրկում: Վազ տվեց դեպի դա ու սքողվեց դրա տանիքի ներքո: Դղյակին կից կանգնած էր ուրվականը: Նա մոտեցավ աղջկան, բայց նա անգամ չճչաց: Նա նայեց ու մնաց լուռ, իսկ ուրվականը զարմանքից բերանը ջուր առավ, ապա ասաց.

-Մի՞թե դու ինձնից չես վախենում,-խռպոտ ձայնով արտաբերեց նա:

-Ե՞ս, ոչ, ինչու՞ պիտի վախենամ, դուք սարսափելի չեք:

Նա հանեց մասնատված ձեռքն ու ցույց տվեց նրան.

-Նույնիսկ հիմա՞:

-Նույնիսկ հիմա...

Նա ապշած էր, իսկ դեմքին, որ թաթախված էր սպիների մեջ՝ մի թույլ ժպիտ խաղաց: Կանգնած մնացին այնքան, որքան պահանջվեց: Անձրևի կտրվելուց հետո նա իր սև թիկնոցը գցեց աղջկա ուսերին ու ընդառաջ գնաց քամու ոռնոցին...

Վերջ

Mysterious StrangerWhere stories live. Discover now