կարոտ

24 0 0
                                    

Առաջին բանը որի մասին կուզեի գրել, և որը պատճառն է մեզնից շատերի տխրության, միայնության( սրան կանդրադառնանք ավելի ուշ) և տառապանքի։ Մի բառ, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում մեզ ծանոթ մնացած բառերից, նրանց նման սա էլ ունի ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Սակայն այս 5 տառերից բաղկացած բառը արտաբերելիս անգամ մարմնովս սարսուռ է անցնում։
Ինչու՞ է այդպես։
Ինչու՞ է այս պարզ բառը արցունք նկարում մարդկանց խաղաղ աչքերին։
Ինչու՞ է այս զգացմունքը տիրել աշխարհը, միթե՞ չկա մարդ, ով ծանոթ չէ այս բառին, մարդ, ում համար ամեն բացվող օր նոր կյանքի սկիզբ է, ում աչքերում ծով արցունքի փոխարեն ժպիտից ծնված կաթիլներ են։
Այն ստիպում է սպասել աշնանը երբ ամառ է, ստիպում է երազել աստղերի մասին երբ արևը իր շողերով ջերմացնում է աշխարհը։
Այն զգացմունքը քեզ հետ է ամեն րոպե, անդավաճան ընկերն է, ուղեկցում է քեզ, սակայն չափազանց գոռոզ է, չի ուզում ուրիշ ընկերներ ունենաս, երբ քայլում ես ժպիտն աչքերիդ այն անընդմեջ հիշեցնում է իր գոյության մասին։
Կարոտ, երբ շուրջդ ժպտացող աչքեր են, մտերիմ ընկերներ, ծանոթ փողոցներ բայց քո մտքերում միևնույնն է պտտվում է այն մեկը ում սպասում ես ամենից շատ։
Ում ուզում ես տեսնել, գրկել և վերջապես ասել թե ինչքան ես սպասել նրա գալուն։
Բայց կարոտել կարող ես ոչ միայն մարդկանց, այլ ինչ որ փողոց, այգի կամ լճակ, կարող էս կարոտել անցյալից որևէ պահ՝ անցկացրած մտերիմների հետ, ովքեր այլևս անծանոթներ են, հին ընկերություն,
Աշնան քամի, գույնզգույն տերևներ, անձրևի կաթիլ կամ միգուցե արևի ջերմություն։
Ինչու չէ կարող ես կարոտել լռությանը, մենակությանը կամ մարդկային շարժմանը։ Կարող ես կարոտել արդեն մոռացված ժպիտդ կամ մայրիկիդ պատրաստած տաք հացին։
ես ապրում եմ իմ կյանքը վայելելով ամեն պահը, դա է պատճառը որ ամեն գիշեր գլուխս բարձին դնելուց հետո, կամ երբ մենակ եմ կարոտում եմ անցած ամեն մի րոպեն, կարոտում եմ բնությանը, մարդկանց, արևին ու լուսնին, անձրևին ու նույնիսկ այն արցունքներին, որոնք հոսում էին իմ աչքերից մի քանի րոպե առաջ։ կարոտում եմ ժպիտդ ու թշերիդ հայտնված փոսիկներդ։
Կարոտ որը սպանում է մարդուն ներսից, ստիպում է արթնանալ թաց աչքերով և մթնեցնել օրը սպասումով։

Կարևորագույնը ԱշխարհումМесто, где живут истории. Откройте их для себя