Մենակությունը չափման միավոր չունի, երբեք չես կարող բացատրել թե ինչքան մենակ ես դու, անկախ նրանից թե ով կա քո կողքին։ Կա մենակություն, որը կարելի է կիսել հարազատ մարդը, կա մենակություն որի մասին երբեք ոչ ոք չի իմանա, հատկապես նա ով ակամա դարձել է քո մենակության ու տխրության միակ պատճառը։կա մենակություն որը չի թողնում նկատել իսկական երջանկությունը, կա մենակություն որը քեզ լքում է ընդմիշտ, բավական է միայն տեսնել ամենահարազատ ժպիտը։
Կա անխուսափելի, անժխտելի մենակություն, այն երբեք ոչ ոք չի կարող փոխել։ Մենակություն , երբ քեզ ոչ ոք քնած ժամանակ չի ծածկելու որ չմրսես։ Կա մենակություն որին երկար ես սպասել, այն կարճատև է, օգնում է հասկանալ ինքդ քեզ, օգնում է գիտակցել քո կարևորությունը այս կյանքում։
Մենակությունը ուժեղների համար է, այն ինքդ քո մեջից դուրս գալու և քեզ կողքից նայելու համար է։ Կա մեզ կոտրող, մեզ վախեցնող մենակություն, կա մենակություն որը ոչ ոք չի կարող լցնել, դա քո հոգու դատարկ տարածությունն է քո կյանքի անժխտելի իրողությունը։կա մենակություն որը մեզ հանգստություն է պարգևում, երջանկության կարճատև զգացողություն։մենակություն, որը դառնում է ամենասխալ և ամենաանսպասելի որոշումների պատճառը։ Կա մենակություն որից ազատվելու համար պատրաստ ես զոհել սեփական հանգստությունդ։
Կա ժամանակավոր մենակություն, այն երբեմն հաճելի է , օգնում է մտածել անցած դառը օրերի մասին, վերլուծել և շտկել սխալները։ Կա մենակություն որը հասցնում է հոգեկան խանգառման։