Դանդաղ բացելով աչքերը Սոֆին փորձում էր հասկանալ արդյոք նա կարողացավ հասնել այն երանելի ինքնամոռացմանը, որին այդքան հեշտորեն և շատ արագ հասնում են գուրուները: Ցավոք սրտի, միակ բանը որ կարողացավ զգալ Սոֆին դա կեղծ հնդկական հոտավետ մոմերի սուր հոտն էր,որից նրա գլուխը արդեն սկսել էր պտտվել: Հա,և ճանճի տհաճ բզզոցը, որը վերջնականապես հասցրեց հունից հանել աղջկան, ընդամենը տաս րոպեում: Ի դեպ, հենց դրա պատճառով էլ Սոֆին ժամանակից շուտ դադարեցրեց յոգայի հերթական պարապունքը: «Կարո՞ղ ա էս իմ համար չի» ինքն իրեն հղելով հերթական հռետորական հարցը Սոֆին ուղղեց ոտքերը, որոնք տասնհինգ րոպե լոտոսի դիրքում գտնվելուց հետո հասցրել էին թմրել և հիմա պարգևատրում էին Սոֆիին ծակծկոցով: Ինքն իրենից դժգոհ Սոֆին ուռեցրեց առանց այն էլ հաստ շուրթերը և մտավ խոհանոց:
Լցնելով էլեկտրական սրճեփի մեջ մեկ չափաբաժին բուրումնավետ արաբական սուրճ և սեղմելով կախարդական կոճակը,որը վայրկյաններ անց լցնելու էր ամբողջ տունը սուրճի անկրկնելի բույրով,Սոֆին գնաց լոգարան:
Սոֆիին ավելի հեշտ էր նկարագրել,քան բնութագրել, որովհետև, եթե նրա անհամար ծանոթներից թեկուզ հինգին խնդրեք բնութագրել այդ քսանհինգամյա գեղեցկուհուն կապշեք կարծիքների իրարամերժությունից: Հենց այդպիսին է Սոֆին՝ անկախ, ինքնուրույն, խելացի և իրարամերժ:
Չնայած, ցույց տվեք մի անկախ կնոջ, ով քսանհինգ տարեկանում ոււնենա իր սեփական բիզնեսը, անի շահավետ ներդրումներ, այդ ամենի հետ մեկտեղ սովորի ԲՈՒՀ-ում և լինի միօրինակ և կանխատեսելի:
ВЫ ЧИТАЕТЕ
Մինչև վերջ
RomanceՊատմությունս մի աղջկա մասին է ում կյանքը կողքից կարող է հեքիաթ թվալ, սակայն պատմությունը ընթերցողի առաջ կբացի մի ճակատագիր որին քչերը երանի կտան: Պատմությունը իրատեսական է, լի հույզերով, ինչպես նաև մրանից կարելի է դասեր քաղել և հետևություններ անել(ի...