Без названия 3

30 1 0
                                    

Սոֆին ամենահասարակ աղջիկն էր մինչ 2015թ: Նա իր ծնողների երկրորդ երեխան էր, ով չնայած իր խելքին ստիպված էր կրել միջին խավի ծանր լուծը՝ ապրել միջին կյանքով և անգամ չփորձել երազել ավելի լավ կյանքի մասին: Մեծ եղբայրը՝ ոչնչով աչքի չընկնող Աղասին, երբեք չէր հասկանում քրոջը, նրա ձգտումներն ու մղումները: Եվ իր հերթին մշտապես սահմանափակում էր քրոջը իր մշտական «չի կարելիներով»:

Ծնողները հասարակ մարդիկ էին՝հայրը ինժեներ, իսկ մայրը ուսուցչուհի, որը ընկել էր կրճատման տակ և հիմա ապրում էր անցյալով, ամեն անգամ իդեալականացնելով այն, իր աշակերտներին, իր նախկին կյանքը: Դա ևս անտանելի էր Սոֆիի համար: Ինչևէ, նրանք ապրում էին, ավելի ճիշտ գոյատևում էին իրենց փոքրիկ և անշուք Երևանի արվարձաններից մեկում գտնվող բնակարանում: Ամեն ինչ որոշ չափով տանելի էր մինչև այն պահը, երբ կրճատման տակ ընկավ նաև հայրը: Եղբայրը երբեք չէր աշխատել և չէր էլ մտածում աշխատելու մասին, իսկ ապրել պետք էր: Ուստի Սոֆիի մայրը սկսեց փնտրել գոյատևման միջոց և շուտով դարձավ հավաքարար: Հայրը իր պատվից ցածր էր համարում պահակի գործ գտնելը՝ միակ աշխատանքը, որին նա կարող էր հուսալ: Այդ ամենը ահավոր ծանր էր նրա ինքնասիրության համար, այդ պատճառով տան մթնոլորտը գնալով սրվում էր: Անընդհատ վեճեր, կռիվներ, տհաճ խոսակցություններ, որոնցից փախչելու համար Սոֆին ևս սկսեց փնտրել աշխատանք: Ով շուտով, լուռ համաձայնությամբ տան կերակրողները դարձան կանայք:

Երկար ու անիմաստ փնտրտուքները հասցրեցին Սոֆիին հուսահատության, սակայն նա հեշտ հանձնվողներից չէր և միշտ պատրաստ էր պայքարել մինչև վերջ:

Շուտով նյարդային ծանր ապրումներից հիվանդացավ ու անկողին ընկավ մայրը: Հպարտությանը հասցված վերջին կաթիլը եղել էր այն, որ նրան կանչել էին մաքրելու մի բնակարան, որի տերը իր նախկին աշակերտներից մեկն էր եղել: Վերջինս ճանաչելով իր ուսուցչուհուն նրան հետ էր ուղարկել, վճարելով չարած գործի դիմաց ասելով, որ իր համար անընդունելի է, որ իրեն ուսուցանած կինը մաքրի իր տունը:

Ամիսներ անց մայրը մահացավ, թողելով ընտանիքին կարիքի մեջ: Հայրը իր տարիքի և հպարտության պատճառով չէր կարողանում գործ գտնել: «Ինձ հարմար գործ չկա, ես ի՞նչ կարող եմ անել» շարունակ կրկնում էր նա տանջելով հեռուստացույցի վահանակին:

Սոֆին, որն արդեն հույսը կտրել էր անվերջ «մենք ձեզ կզանգենք-ներից», որոշեց մի կողմ դնել ամեն ինչ ու շարունակել «մոր չստացված արհեստը»: Չնայած երիտասարդ տարիքին, ընդամենը քսաներկու տարեկան լինելով, սկսեց մաքրել մեծահարուստների տները, խնամել ծեր ու միայնակ տատիկների: Մի խոսքով անել այն ամենը, ինչի համար նրան կվճարեին: Ոչ մի անգամ ոչ հայրը, ոչ եղբայրը չառարկեցին, չասացին, որ պետք չէ որ նրա նման երիտասարդ գեղեցկուհին նման կերպ գումար վաստակի, անպետք տղամարդկանց կերակրելու համար: Եվ դա ամենացավոտն էր Սոֆիի համար: Որքան հեշտ են զիջում իրենց տղամարդկային դիրքերը որոշ «տղամարդիկ», երբ դա նրանց ձեռնտու է:

Հեռախոսի զանգը սթափեցրեց Սոֆիին: Սա արդեն Մարինեն էր, քարտուղարուհին:

-Լսում եմ, համակ ուշադրությամբ,- հետզհետե վերադառնալով իրականություն ասաց Սոֆին:

-Օրիորդ Սոֆի, բարի լույս, հո չարթնացրի՞ ձեզ: Կներեք, որ այսքան վաղ եմ զանգահարել,- լսափոխից այն կողմ լսվեց Մարինեի տագնապալից ձայնը, որը առանց հերթ տալու արագ արագ խոսում էր:

-Մարինե, շունչ քաշիր մի րոպե, ես վաղուց եմ արթնացել: Ինձ կարոտե՞լ ես, ինչ հաճելի է,- ծիծաղեց իր զրնգուն ձայնով Սոֆին:

-Կարող եմ այսօր մի փոքր ուշ գամ, Արամես ամբողջ գիշեր լավ չի եղել, պիտի տանենք բժշկի:

-Իհարկե, միայն ասա որտեղ են պարոն Ստեփանի թողած կարևորագույն թղթերը,- ասաց Սոֆին ժտալով:

-Ի՞նչ թղթեր, օրիորդ Սոֆի,- զարմացավ Մարինեն կարծելով թե իր տնօրենը հերթական անգամ կատակում է:

-Դե բարեգործական ընկերության հետ կապված:

-Աաա, հասկացա: Իմ սեղանին, մոխրագույն թղթապանակով են:

-Կգտնե՞մ:

-Իհարկե օրիորդ Սոֆի, սեղանիս ընդհամենը երեք թղթապանակ կա, երկուսը աջ մասում, իսկ մոխրագույնը, ձախում եմ դրել, որովհետև պարոն Ստեփանը երկու օր է բարկանում է ինձ վրա: Հատուկ առանձնացրի, որ այսօր ձեզ տամ:

-Լավ Մարինե, առողջություն բալիկիդ: Գլուխ կհանեմ:

-Կաշխատեմ որքան հնարավոր է շուտ գամ, շատ շնորհակալ եմ:

Հետաքրքիր մարդ է այս Մարինեն: Գրեթե իմ հասակակիցն է, բայց արդեն հասցրել է երկրորդ անգամ ամուսնանալ, կորցնել առաջին երեխային և արդեն խնամել չորս տարեկան որդուն՝ Արամեին: Իրոք որ մարդիկ տարբեր են, իրենց մղումներով, արժեհամակարգով և խելքով: Ի դեպ, հենց խելքի և կարգապահության համար էլ Սոֆին դիմանում է նրա մի շարք թերություններին, որոնցից թերևս ամենաանտանելին Սոֆիի համար նրա դատարկախսության հասնող շատախոսությունն է:

Սոֆին վերցրեց հեռախոսը, որպեսզի տաքսի կանչի և երբ պատվերն ընդունված էր վեր կացավ, մոտեցավ հայելուն, հիացավ իրենով, շատ թեթև շպարվեց: Միակ բանը, որ կարող է իրեն թույլ տալ, բայց չի ուզում դա մեքենա վարելն է: Նա գերադասում է հանգիստ նստել հարմարավետ մեքենայում և հետևել քաղաքին, անցորդներին, երբեմն նաև զրույցի բռնվել տաքսու վարորդների հետ: 

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Dec 24, 2018 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Մինչև վերջМесто, где живут истории. Откройте их для себя