Մաս 7

342 29 29
                                    


Արդեն չեմ էլ հիշում, թե քանի օր եմ այստեղ...Նույնիսկ մի փոքր ծիծաղս գալիս է, երբ գիտակցում եմ, որ այս գիշեր մահճակալի վրա պետք է քնեմ։ Շուգայի պատիժը մեղմ էր, մեկ գիշերով բավարարվեցին։ Կարծում եմ նրանց սրտով էր ինձ այստեղ գցելը, քանի որ դպրոցի ողջ աշխատանքն ինձ վրա էին բարդում։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել Թեհյոնին տեսնելու, երբեմն էլ Շուգային՝ մոտ 30 մետր հեռավորությունից։ Այս շաբաթը լավագույնը չէր, վստահ կարող եմ ասել։
Դռանը երկու թակոց՝ ի նշան քաղաքավարության ու թևիսց բռնելով դուրս են քարշ տալիս։ Ընդհանարպես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ինձ շպրտեցին աստիճանների մոտ ու գնացին։ Ինչևէ, կյանքն ինձ սովորեցրել է տխմարների դեմքին ժպտալ։
Հագուստս չափից դուրս կեղտոտ է, որոշեցի նախ այն փոխել ու նաև ժամատախտակը կնայեմ։ Աղջիկների սենյակը դատարկ է, հիմա դասաժամ է։ Ես հենց այդպես մարմինս ազատ կթողնեի ու կընկնեի մահճակալի վրա, այլևս չվերկենալու նպատակով, բայց ստամոքսս ավելի պահանջկոտ գտնվեց։ Հագուստիս վրա արյան հետքեր են․․․Ցավն էլ զիճող չէ։ Դժվարությամբ փոխեցի հագուստս ու դուրս եկա։ Ձեռքերս ու ոտքերս մի կերպ են շարժվում։ Այս մի քանի օրվա ընթացքում հաստատ մի քանի կիլոգրամ կորցրել եմ։
Դուրս եկա ու մի քանի րոպե աջ ու ձախ նայելուց հետո վերջապես գտա պատին փաքցված ժամատախտակը։ Դասերի ավարտվելուն դեռ կես ժամ կա, իսկ անմիջապես հետո ճաշի ժամն է․․․Միայն թե ստամքոսս սա լսած չլինի։ Ըստ ժամատախտակի վաղը լոգանքի օր է, հիանալի է։

Ի՞նչ անել․․․Ատում եմ, երբ ժամանակը հրաժարվում է շարժվել։ Դժվարությամբ քայլելով դուրս եկա ու գնացի դպրոցի հարակից այգի։ Եթե քիչ առաջ չհամարձակվեցի անել, հիմա ետ պահող ոչինչ չկա․․․Մարմինս ազատ թողեցի ու ընկա կանաչ խոտերի վրա։ Արևը ուղիղ աչքերիս մեջ է ընկնում, բայց հաճելի է։ Չգիտեմ ինչ եղավ, բայց մի պահ թվաց, թե մտքերս գլխիցս փախան ու մի հաճելի թեթևություն իջավ վրաս։ Մեկ, երկու, երեք և չկա ո՛չ դատարկ գլուխս, ո՛չ աչքերիս միջի արևները։ Դատարակության զգացողություն, որը զգացի երկար սպասված քնի ընթացքում։ Հաճելի է․․․Շա՜տ հաճելի է։

***

Աղմուկը ստիպեց բացել աչքերս։ Անշարժ պառկել եմ ու չեմ կարողանում ինձ ստիպել պոկ գալ հատակից։ Ահա, մի փոքր վեր կացա ու նորից ընկա։ Մի քանի անհաջող փորձ էլ ու ես վերջապես ոտքերիս վրա կանգնած եմ։ Գլուխս պտտվում է, եթե հաջորդ վայրկյանին ուշագնաց լինեմ զարմանալու կարիք չի լինի։

Այնքան վատ տեսք ունեմ, որ բոլորը հայացքները ինձ վրա են։ Նույնսիկ ականջիս նմանատիպ մի խոսք հասավ․ «Այն աղջիկը չէ՞, որ առաջին օրը մեծ֊մեծ խոսում էր։ Տեղն է, քայլող աղբ է»։ Եթե այլ իրավիճակում լինեի կշրջվեի ու պատասխան կտայի, բայց գլախացավս ու նոր սկսող սրտխառնոցս դրա մասին մոռացնել տվին։

HANN(alone)Where stories live. Discover now