never Too Late

15 0 0
                                    

never Too Late
Մաս 2
֊Լսում եմ,֊հեռախոսը վերցնելով՝ասաց Ջեննին։
֊Ես այգում քեզ եմ սպասում,֊ասաց Չանյոլը։
֊Դու?Ինձ?Այգում?Ինչի համար?Իսկ Այրինը?
֊Այրինն արդեն տանն է,այնպես որ ունես երկու րոպե,֊ասաց Չանն ու անջատեց։
Այգում
֊Նախ դու ինչ գործ ունես մեր դպրոցում,երկրորդ՝ինչի չթողեցիր իմանան,որ ծանոթ ենք,երրորդ՝ ինչ է կատարվում քեզ հետ?,֊նայելով Ջեննիի աչքերի մեջ՝ասաց Չանյոլը։
֊Չանյոլ,մենք ուղղակի հարևաններ ենք,ուրիշ ոչինչ,֊հանգիստ տոնով՝ասաց Ջեննին։
֊Դու ունես ընդհամենը երեք վայրկյան պատասխանելու համար,1,2...
֊Ինձ համար ավելի հեշտ է ապրել այսպես,որ ոչ ոք չիմանա ՝ով եմ ես,ում աղջիկն եմ!Ես չգիտեի,որ դու այդ դպրոցում ես սովորում,դա հորեղբորս դպրոցն է,ու ընդհանրապես իմ ցանկությամբ չէր այդ նոր դպրոցը,֊ասաց Ջեննին ու մի պահ քմծիծաղ տալով՝շարունակեց,֊իսկ պահվածքս...երբևէ չի եղել,որ որոշ ժամանակ շատ հանգիստ պահես քեզ ու մի պահ մեջդ կարծես սատանա մտնի?Ես էլ չէի դիմանում,պետք էր ինչ֊որ մեկը,ում վրա ամբողջ բարկությունս կթափեի և այդ մեկը բարեբախտաբար թե դժբախտաբար եղավ այդ ծեր ուսուցիչը։
֊Ջեննի,ինչ սատանա?Ինչեր ես խոսում?Ես քեզ երբեք այդպիսին չէի տեսել...
Չթողնելով Չանին խոսքն ավարտել՝Ջեննին ասաց.
֊Ուրեմն պատրաստվիր,որ ամեն օր այսօրվա Ջեննիին ես տեսնելու!,֊հայացքը թեքելով՝ասաց Ջեննին։
֊Բայց ինչի համար?Կամ ինչի համար չես ուզում իմանան՝ում աղջիկն ես???Կամ այսօրվա արածներից հետո պատկերացնում ես՝ինչեր են մտածելու ընտանիքիդ մասին??
֊Այ հենց դրա համար չեմ ուզում իմանան՝ով եմ,հենց դրա համար!!Հոգնել եմ բոլորից!Հոգնել եմ անընդհատ համեստ գիտունիկի դեր խաղալ!Չէ,ճիշտ չարտահայտվեցի,ոչ թե հոգնել եմ,այլ՝զզվել...գիտես մարդ երբ է երջանիկ?Երբ անում է այն,ինչ ինքն է ցանկանում,ոչ թե մարդիկ։Հոգնել եմ ուրիշների համար ապրելուց,արդեն ով,ինչ ուզում է թող մտածի!,֊արցունքներն աչքերին՝ասաց Ջեննին ու պտտվեց,որ գնա։
Չանյոլը բռնեց նրա ձեռքից,պտտեցրեց իր կողմ ու նրա արցունքները մաքրեց։
֊Բոլորը ինձ հետ հորս փողերի համար են շփվում,բոլորը կեղծավոր են դրաձել,ու չկա այն մեկը,ում կարող եմ լիովին վստահել,պատմել այն ամենը,ինչը ինձ անհանգստացնում է,այդ ամենը կուտակվում է ներսումս ու այսօր չդիմացա էլ։
֊Նայիր ինձ!Եթե մենք ուղղակի հարևաններ լինեինք,դու ինձ այդ ամենը չէիր պատմի,այնպես որ իմացիր,որ կա մեկը,ում կարող ես ամեն ինչ պատմել,ես միշտ կօգնեմ քեզ,լավ?Ու խոստացիր,որ էլ այդպիսի բաներ չես անի։
֊Խոսք չեմ տալիս...Նախորդ դպրոցում մարդիկ ինձ "օգտագործում էին" , բայց այստեղ չեմ թողնի,ես այն նույն հիմարը չեմ,եթե լավը կտեսնեմ նրանց կողմից,կանեմ լավը,իսկ եթե ոչ,ինձնից լավ բան չսպասես...ով ուզում է լինի,ուսուցիչ թե աշակերտ։
֊Չեղավ֊չեղավ,արի գնանք մի քիչ քայլենք,հետո միասին տուն կգնանք։
֊Կներես,բայց պիտի մերժեմ,ավելի լավ է գնամ քնեմ։
֊Այս ժամին?
֊Ահա,֊թեթև ժպտալով՝ասաց Ջեննին,֊գնացի։
Տանը
֊Ինչպես անցավ առաջին օրդ?(հ)
֊Բավական հագեցած,֊ասաց Ջեննին՝ բարձրանալով իր սենյակ։
Սենյակում
֊Իրեն ում տեղն է դրել?Դիմացը չի նայում,մի հատ էլ ես եմ մեղավոր!,֊հեռախոսը գցելով անկողնու վրա՝ասաց Ջեննին,֊ահհհ,ինչքան հիմարություններ արեցի ու ինչի համար?Պահ է գալիս,երբ ինքս էլ չեմ հասկանում՝ինչ եմ ուզում ինձնից։
Առավոտ,որը իր նոր շողերի հետ ետ վերադարձրեց հին Ջեննիին,այն հանգիստ,զուսպ աղջկան,որը եղել էր միշտ։Կարծես ամեն ինչ մարած լիներ նրա մեջ,այն կրակը,որը կար երեկ,չկա այսօր։Ինչքան փոփոխական է իր բնավորությունը,այնքան էլ՝ինքը։
Դպրոցում առաջին ժամին Ջեննին ինչոր բանի մասին էր մտածում՝գրիչը ձեռքում անընդհատ պտտելով։Դասամիջոց..
֊Բարև,֊ուրախ դեմքով մի աղջիկ, նստելով Ջեննիի կողքին,ասաց։
֊Բարև...
֊Արի ծանոթանանք,֊ձեռքը մեկնելով՝ասաց նա։
֊Դե ես էլ չներկայանամ,֊շարունակելով գործը՝ասաց Ջեննին։
֊Ես Ջոյն եմ։
֊Դու էլ ես գիտունիկ?
֊Ինչից հասկացար?
֊Ակնոցներիցդ,֊թեթև ժպտալով՝ասաց Ջեննին,֊դու էլ ես ուզում ինձ հետ ընկերանալ միայն նրա համար,ուր այդպեսի բաներ արեցի երեկ?
֊Դե չէ...ասեմ,որ շատ խիզախ ես։
֊Ինչ էր անունդ?Ահ,Ջոյ,եթե շարունակելու ես ուսուցչի ու իմ միջև կատարվածի մասին խոսել,ուրեմն կարող ես գնալ։
֊Չէ֊չէ,դրա մասին չեմ խոսում,դե երեկ դասերի ավարտից հետո դասարանում բան էր մոռացել, հետ դարձա ու տեսա՝ինչպես Քայը գրքերդ "գցեց" ու դե ձեր խոսակցությունը էլի։
֊Բայց ինչ կա դրա մեջ խիզախ լինելու?
֊Դասարանում ոչ ոք չի համարձակվում նրա հետ խոսել անգամ մի բառը փոխանակել նրա հետ,նա շատ կռվարար է,շատ մեկուսացած ու բոլորը վախենում են նրանից։
Ջեննին քմծիծաղ տվեց ու ասաց.
֊Փաստորեն երկու անուն ունի,ասում ես վախենում են??Կտեսնենք,թողփորձի մի սխալ քայլ անել։
֊Եթե առաջին անգամ բաց թողեց,մյուս անգամ հաստատ բաց չի թողնի,խորհուրդ կտամ՝հեռու մնաս նրանից։
֊Ամեն դեպքում շնորհակալ եմ խորհրդի համար։
֊Ջեննի,֊ներս մտնելով՝ասաց ուսուցիչը,֊գնա և արտադասարանային խմբակները ընտրիր,միայն դու ես մնացել։
֊Ավարտական դասարանում արտադասարանային խմբակ ավելի ճիշտ ՆԵՐ?
֊Առարկություններ քանի որ չկան,ունես 5րոպե,շուտ կգաս,որ ինձ դաս ես պատասխանելու,֊հակաճառելով Ջեննիին՝ասաց ուսուցիչը։
֊Լավ,֊հանգիստ ասաց Ջեննին ու գնաց։
Ֆիզկուլտուրայի դասին
֊Նոր աշակերտ ունենք?Վատ չի,երեխաներ,այսօր ցույգերով խաղեր ենք խաղալու,հիմա արագ զույգերի կբաժանեմ,քանի որ դու նոր ես,դու կլինես Քայի զույգը։
֊Ես?Իմ?,֊երկուսով ասացին նրանք՝զարմացած։
֊Քայն ամենալավ խաղացողն է,իսկ դու նոր ես,դրա համար դուք միասին կլինեք,ում զույգերն ասում եմ,իրար ձեռք են բռնում։Չանյոլ֊Այրին դուք միասին կլինեք......
Զույգերի բաժանումից հետո
֊Ուսուցիչ,իսկ պարտադիր է ձեռքերը բռնել?(Ա)
֊Այո,ինչի?
֊Քայն ու Ջեննին չեն բռնել,֊խորամանկ հայացքով՝ասաց Այրինը։
֊Այրին,քո ինչ գործն է,֊ասաց Չանյոլը։
֊Քայ?Ջեննի?Ինչի չեք բռնել ձեռքերը?(ու)
֊Ախր,ուսուցիչ...,֊ասացին երկուսով ու զարմացած իրար նայեցին։
֊Ոչ մի ուսուցիչ,արագ բռնեք,այսպես թե այնպես ամբողջ ժամանակ բռնած եք լինելու։
֊Այսինքն?,֊վախեցած հարցրեց Ջեննին։
֊Այս թղթե ժապավենները լինելու են ձեր ձեր ձեռքին ու դուք այնպես պետք է անեք,որ մյուս զույգերը ժապավենները պատռեք,իսկ մյուսները ձեր,հասկանալի է?
֊Այյյյո։
֊Դե ինչ,սկսեցինք։
֊Մենք ենք չէ հաղթելու,Չան?(Ա)
֊Տեսնենք։
֊Արի ցույց տանք՝ով է ամենալավ խաղացողը։
֊Արի ուղղակի խաղանք,ես ապացուցելու ոչինչ չունեմ,լավ?
֊Իսկ ես ունեմ,Չան։
֊֊
֊Քո պատճառով հաստատ պարտվելու ենք,֊ասաց Քայը։
֊Նույն բանը քո մասին կարող եմ ասել,ինքնահավան,֊ասաց Ջեննին։
Այդ պահին Չան֊Այրին թիմը վազելով մոտեցան ժապավենի ետևից։
֊Այ ինքնասիրահարված,֊ասաց Քայը՝իր կողմ քաշելով Ջեննիին,֊զգույշ!!
Ու չնկատեցին՝ինչպես ընկան,Քայը ժապավենով ձեռքով բռնց Ջեննի գլուխը,որ գետնին չհարվածի։
֊Աաա,Չան,հաղթեցինք,Չանն,ուռռռա,֊ձեռքերը վեր բարձրացնելով՝ասաց Այրին ու նրանց ժապավենն էլ պատռվեց😂։
֊Լավ ես?,֊ձեռքը մեկնելով Ջեննիին՝ասաց Չանյոլը։
֊Ըհը,֊ասաց Ջեննին։
Ջեննին ձեռքը մոտեցրեց Չանի ձեռքին,բայց Այրինը Չանի ձեռքը իր կողմ տարավ ու բռնեց,իսկ Ջեննիի ձեռքը մնաց օդում։
֊Ուսուցիչ Սոնգ,մենք հաղթեցինք,֊տղայի ձեռքը բռնած՝ասաց Այրինը։
Ջեննին ձեռքը իջեցրեց ու հոգոց հանեց,Քայը կանգնեց ու իր ձեռքը առաջ տարավ։
Ջեննին քմծիծաղ տվեց ու ծիծաղեց ու ասաց.
֊Փաստորեն դու օգնում էլ ես?
֊Ինչպես ուզում ես՝հասկացիր,֊լուրջ դեմքով՝ասաց Քայը։
֊Իսկ եթե բաց թողնես?
֊Դե եթե ուզում ես,կարող եմ կեսից բաց թողնել։
֊Հիմար~,֊թեթև ժպիտով ասաց Ջեննին ու բռնեց Քայի ձեռքը։
Հետո Քայը ձեռքերը դրեց գրպանում ու գնաց։
֊Շնորհակալություն օգնության համար,֊ասաց Ջեննին։
Քայը պտտվեց ու ասաց.
֊Դու շնորհակալություն հայտնել էլ գիտես?
֊Ինչքան դու օգնել գիտես,այնքան էլ ես շնորհակալություն հայտնել։
֊Քայ,սպասիր,խաղը դեռ չի վերջացել,֊ասաց ուսուցիչը։
֊Բայց մենք հաղթել ենք,նրանց ժապավենը ավելի շուտ է պատռվել,֊նյարդայնացած ասաց Այրինը։
֊Իսկ որտեղ է ձեր ժապավենը,ձերը նույնպես չկա,իսկ հետո դուք չեք նրանց ժապավենը պատռել,այլ՝նրանք,այնպես որ վերջնական արդյունքները կիմանանք մի քանի րոպեից,վերցրեք ժապավենները։
֊Ձեռքդ տուր,֊ժապավենն ամրացնելով երկուսի ձեռքին՝ասաց Քայը ու նորից իր լուրջ դեմքն ընդունեց։
֊Դու տխուր ես?,֊հետաքրքրասեր հայացքով նայելով Քային՝ասաց Ջեննին։
֊Դու ինչ թշնամի ես,որ հակառակորդիդ մասին ես մտածում?(Ք)
֊Ինչ թշնամի?
֊Չես հիշում երեկվա մեր "առաջին հանդիպման միջադեպը?Կամ քո ինչ գործ տխուր եմ,թե չէ։
֊Ճիշտ ես,թե ինչի հարցրի,իմ ինչ գործ։
Խաղի ժամանակ Այրինը <<պատահմամբ ընկավ ու ոտքը ոլորեց>>։
֊Աաա,ոտքս!!!,֊բղավեց Այրինը։
Ջեննին փորձեց օգնել Այրինին,իսկ պատասխան օգնությանը Այրինը իր ամբողջ ուժով հրեց Ջեննիին ու ասաց.
֊Քո պատճառով ընկա,դու ես մեղավոր,դու ոտքդ առաջ տարար,որ ընկնեմ!!!
Ջեննին ընկավ իր աջ ձեռի վրա։
֊Այրին հանգստացիր!!(Չ)
֊Ինչ ես անում,Այրին!!Գիտես փող ունես,ուրեմն ամեն ինչ կարող ես անել?,֊բղավեց Քայը։
֊Հանգստացեք(ու)
֊Քայ,բառերդ չափավորիր!!Խոսելիս մտածիր՝ում հետ ես խոսում,֊մի հարված հասցնելով Քայի դեմքին՝ասաց Չանյոլը։
֊Չան,֊կանգնելով՝ասաց Այրինը։
֊Դե վերջացրեք,֊նրանց բաժանելով՝ասաց ուսուցիչը։
֊<<Անմեղ հրեշտակդ>> արդեն քայլում է,֊քմծիծաղով ասաց Քայը։
Ջոյը օգնեց,որ Ջեննին կանգնի։
֊Լավ ես?(Ջոյ)
֊Իսկ ինչ ես կարծում?
֊Դե...Այրինի համախոհները շատ են,այնպես որ զգուշացիր։Խեղճ Չանյոլ,ինչպես է դիմանում նրան,կամ էլ երևի դեռ չէր տեսել նրա իսկական դեմքը։
֊Ինչեր ես խոսում?Այրինը շատ լավն է։
֊Ինչպես է երևում,որ դեռ նորեկ ես,եթե ուզում ես կպատմեմ մի քիչ նրա մասին,հիմա արի գնանք փոխիր հագուստդ։
Դասամիջոցին
֊Այրին,քո արածը դուրդ եկավ,կամ ինչի համար նման բան արեցիր??(Չ)
֊Չանյոլ,կներես,չգիտեմ ինչ կատարվեց հետս!Երբ այդ նորեկին եմ տեսնում,ամեն ինչ ներսումս տակնուվրա է լինում,հենց առաջին հայացքից նրան չսիրեցի։
֊Բայց նա քեզ ոչինչ չի արել,ավելին փորձում էր օգնել։
֊Իսկ դու նրան էիր օգնումմ!!Երբ քեզ ուրիշի հետ եմ տեսնում...
֊Լավ,բայց խոստացի,որ էլ նման բան չես անելու,֊գրկելով նրան՝ասաց Չանյոլը։
Քայը իր սեղանի վրա 1֊ին բուժօգնության մի քանի պարագա գտավ ու մի գրություն' <<Կներես...նորից շնորհակալություն..>>։
Ջեննին այն ժամանակ դասարան մտավ,երբ Քայը այդ պարագաները աղբարկղը նետեց։Աղջիկը զարմացած հոգոց հանեց,հետո աղբարկղը տարավ ու դատարկեց,եկավ իր տեղում նստեց,գրիչով ինչ֊որ բաներ սկսեց նկրել,Ջեննին Քայից մի քանի նստարան առաջ էր նստում։
֊Թշնամիներիդ այսքան լավ վերաբերմունք ցույց մի տուր,բոլորին մի հավատա,մի թող <<վրայովդ անցնեն>>,թե չէ վերջդ լավ չի լինի,֊իր սառը,բայց հաճելի ձայնով՝ասաց Քայը։

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 07, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

never Too LateWhere stories live. Discover now