Անխորագիր

75 2 0
                                    

..Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,

Խոհերի անտես մակույկին նստած՝

Չգիտեմ արդյոք կլինի՞ քամի,

Որ առաջ մղի իմ առագաստը,

Թե ինքս պիտի շապիկն իմ կայմին

Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ,

Որ երգն իմ նորեկ, նավը իմ գանձի

Պիտի ընթանա օվկիաններն ի վեր

Եվ փոթորկածուփ ծովերում անծիր,

Որպես գալիքի անմարմին նվեր,

Պիտի շնչով իր անանձնապատկան

Վառվի որպես վես, սրբազան պատգամ...

Մեր երկրի վրա կախվել են ահեղ

Օրեր մառ, մութ ու դաժան, կարի'

Ցանկալով մահվան թույնով վրդովել

Հանգիստը երկրի մեր չնաշխարհիկ...

Եվ ելել ենք մենք մեր այգաբացով,

Մեր ուժով համակ, վաստակով արդար'

Ջնջելու չարիքն այդ արյունացոլք,

Կոտրելու վերջին այդ կեռը խարդախ,

Վերջին տերերին այն ժանտաբարո

Եվ իշխաններին բոլոր այն արբշիռ,

Խեղդելու իրենց իսկ արնակարոտ

Հատուցման ծովում - անտես, անկշիռ...

Արդ ժամն է հասել. գնում եմ ես էլ

Դեպ մարտնչող մեր այն բազմագունդը,

Ուր մահը անվախ սրտեր է տեսել,

Ուր ուռճանում է հաղթության հունդը...

Գիտեմ, որ մահը շռայլ է այնտեղ

Իր դառնապատիր գգվանքների մեջ,

Եվ տևողությամբ մի ակնթարթ է,

Շատ կարելի է գտնել մահվամբ վերջ...

Ուրեմն գունատվի՞ հերոսությունն իմ,

Եվ գոյությունն իմ դառնա մի առա՞նցք'

Վախկոտության հին մազութով յուղված...

Ուրեմն դալկանա՞ մահվան պաղ շնչից

Արհամարհանքն իմ՝ սին մահվան հանդեպ,

Եվ մոլեգնակամ վրնջող իմ ձին

Դառնա նապաստակ - վախկոտ ու անդե՞մ...

Օ՜, ո՛չ... թող լինեմ Կապլան էսերական'

Իմ առաջնորդի կյանքի դեմ դավող,

Եթե առկա է երգիս շեփորին

Այսօր կեղծիքի շպար կամ օքսիդ,

Դու չկաս,չկաս,և օդ է դարձել այս համատարած անտեր կարոտըМесто, где живут истории. Откройте их для себя