Կյանքիս տասնյոթերորդ ամռան վերջերում մայրս որոշեց, որ ես դեպրեսիայի մեջ եմ: Բայց ի տարբերություն «Աստղերն են մեղավոր» գրքի հերոսուհի Հեյզելի, ես քաղցկեղով հիվանդ չեմ: Չնայած երևի կնախնտրեի հիվանդ լինել: Այդպես գոնե մեռնելու պատճառ կունենաի:
Անունս Դավիթ է, բայց մտերիմներս ինձ Դեյվ են կոչում: Դե ես եմ այդպես ցանկացել: Չնայած կարծում եմ Դեվիդ ավելի գեղեցիկ է հնչում: Բայց մարդկանց այդ անվանը ադապտացնելը դժվար է: Այդպիսով համակերպվում եմ Դեյվ անունով, իսկ անծանոթների համար Դավիթ փառահեղ անունը կրելով: Ինչևէ եկեք թողնենք անվանս թեման: Կարելի է ավելի հետաքրքիր բաներից խոսել: Օրինակ.... ըըը... դե գիտեք իմ կյանքում ոչ մի հետաքրքիր բան չկա, սովորական տղա եմ, իմ սովորական տղայական զբաղմունքներով: Դե լավ, դա մեծ սուտ էր: Ինչ տղայական զբաղմունք, ոչ մեքենաներից եմ հասկանում, ոչ էլ ֆուտբոլից: Դիտում եմ հիմար սերիալներ, որոնք հիմնականում դիտում են ամուսնության վերջին հույսը կորցրած աղջիկները' երազելով իրենց սպիտակ ձիով ասպետի մասին: Ինձ մոտ էլ համարյա նույն է:Տոթ օգոստոսի ավարտից հետո միշտ էլ գալիս է ոչ պակաս տոթ սեպտեմբերը: Եվ ինչով է այն տարբերվում իր նախորդից, իհարկե ոչնչով, բացառությամբ միայն, որ սկսվում են անտանելի դասերը:
Ես կանգնած էի ուռենու տակ և շփոթված շուրջս էի նայում: Ոչինչ չկար , որը կհուշեր թե ուր պետք է գնալ: Մեծ դժվարությամբ էի հասել այդտեղ և կանգ առել: Հետևումս շատրվանների փոքրիկ ավազան էր, որը, սակայն առանց ջրի էր: Պատերն այնքան չորացած էին ասես երբեք էլ այնտեղ ջուր չէր եղել: Խողովակներն էլ կորցրել էին ներկի պայծառ գույնը, իսկ ուռենու չորացած տերևները խմբերով կուտակված էին ավազանի անկյուններում: Իսկ առջևումս վեր էին ձգվում անվերջ թվացող աստիճանները, և հույս ունեի, որ ճիշտ ճանապարհը չէր անցնում դրանցով: Վերջնականապես չհասկանալով թե ուր է պետք գնալ, որոշեցի անցորդներից հարցնել:
Կողքիս փայտե նստարանին մի երիտասարդ էր նստած , միջին տարիքի, դժվար էր հասկանալ ուսանող էր թե ուղղակի նստած էր այդտեղ: Ես մոտեցա նրան:
- Կներես եղբայր, չէի՞ր ասի ինչպես գնամ Ինֆորմատիկայի ֆակուլտետ:
-Աջ կողմի դալանով անցիր և թեքվիր ձախ, այնտեղ կտեսնես,-հաստատուն ձայնով պատաախանեց անծանոթը:
-Շատ շնորհակալ եմ,- ժպտալով ասացի ես և պտտվեցի, որպեսզի հեռանամ:
-Առաջին կուրս ես՞,- ետևիցս ձայն տվեց:
Ես պտտվեցի և ժպտալով պատասխանեցի:
-Այո, իսկ ինչու՞:
-Պարզապես,-ասաց նա և գլուխը թեքեց այլ ուղղությամբ:
Ես շրջվեցի և գնացի նրա ցույց տված ուղղաթյամբ, մտքում հուսալով, որ բոլորը չեն այս համալսարանում «պարզապես» հարցեր տալիս:
Բարեբախտաբար նրա ցույց տված ճանապարհով արագ գտա ֆակուլտետի մուտքը:
YOU ARE READING
Անվերնագիր
Short StoryԳիտես, մեռնելուց չեմ վախենում, բայց ափսոս է հազար տարի քնել ու չտեսնել քեզ երազում: