3

237 14 0
                                    

Մերին դուրս եկավ դպրոցից ու նրան մոտեցավ մի տղա, կեպին գլխին, ակնոցները աչքերին։

- Կներես Մերի ջան, ես քեզ չէի ուզում նեղացնել։ Կներես, ասա, որ ներել ես ինձ։
- Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում։ Ո՞վ եք դուք։ Ի՞նչ եք ինձ արել։ Հանեք ձեր ակնոցը, գլխարկը։
- Չէ ասա, որ ներել ես։

Ու ինչ-որ տղա մոտեցավ նրանց ու ասաց.

- Դե բոլորդ իմացեք ինչ կկատարվի Մերիին նեղացնողի հետ։
- Նենց չի, որ Մերին իրեն չի կարող պաշտպանել, երկրորդն եք ավելացրել, պետք չէր,- կողքից ինչ-որ տղա ասաց։
- Ներում եմ, լավ, գնացեք, հանգստացեք։
- Շնորհակալ եմ քեզ Մերի ջան, ևս մի անգամ կներես։

Մերին չհասկացավ ինչ էր կատարվում։ Երբ տղան իրեն էր մոտեցել նա հանել էր ակնոցը ու ահավոր էր այդ տղայի աչքերը ' դրանք կապույտ էին, ուռած ու փակված։Նա գնաց պարապմունքի, հետո էլ տուն, ու նույնպես անցնում էր Աղասի խանութի մոտով, երբ Աղասը փող էր տալիս ինչ-որ տղայի ու ասում.

- Հույս ունեմ, որ գործը լավ ես արել։
- Հա Աղաս ջան, բոլորի առաջ ներողություն խնդրեց։ Հետո էլ մի հատ տարօրինակ բան եղավ։ Մի հատ տղա ասաց, որ Մերին կարողանում է իրեն պաշտպանել, որ երկրորդն ավելորդ է։
- Հա դա արդեն պարզ է։ Իսկ հիմա գնա, կարևորը դա հասկանա իր սխալը։
- Չհասկացա։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Փաստորեն դու՞ էիր ասել, որ գար ինձնից ներողություն խնդրեր։ Դու՞ք էիք ծեծել։
- Մերի, ես կբացատրեմ քեզ։
- Չէ ինձ պետք չի ինչ-որ բան բացատրել։ Ինչի՞ համար։ Ինչի՞։ Ո՞վ էր այդ տղան։
- Դե, որ ձեռքդ վնասել էր,- կողքից խոսեց այն տղան։
- Պարզ է։ Ես քեզնից նման բան չէի սպասում Աղաս։

Մերին արցունքն աչքերին գնաց տուն։ Նա չէր էլ ուզում տեսնել Աղասին, չէր ուզում լսել նրա մասին։ Ու չգիտես մտածմունքից, թե պարզապես համընկավ, որ նա ջերմություն տվեց։ Մոտ մեկ շաբաթ տնից դուրս չեկավ։ Երբ դուրս եկավ տնից, դասի գնալուց, երբ դուրս եկավ շենքից, մուտքի դիմաց մի մեքենա էր կանգնած, երբ Մերին դուրս եկավ մուտքից, Աղասը դուրս եկավ մեքենայից։ Մերին արհամարհեց ու շարունակեց ճանապարհը։

- Պետք է խոսենք։
- Մե՞նք ծանոթ ենք։
- Մերի, ես քեզ կբացատրեմ։
- Ներեցեք ինձ երիտասարդ, բայց ես անծանոթների հետ չեմ խոսում։
- Արի նստիր մեքենան, կխոսենք։

Մերին նստեց մեքենան, որովհետև հաճելի չէր իրեն տեսնեին ինչ-որ անծանոթի հետ կանգնած խոսելիս։

- Մերի, շատ ես լռելու։
- Ուղղակի ուզում եմ պատճառը հասկանամ։
- Ինչի՞։
- Ի՞նչն էր պատճառը, որ ծեծել ես տվել այդ տղային։
- Որովհետև նա քեզ նեղացրել է, նա քեզ ցավեցրել է։ Ես չեմ թողի, որ քեզ նեղացնեն։ Կսպանեմ բոլորին։
- Մի ասա, մի ասա, ես ինձ վատ եմ զգում։
- Իսկ ես վատ էի զգում, երբ դու ցավ էիր զգում։
- Ինձ խոստացիր, որ էլ նման բան չես անի ինձ համար։
- Եթե ես դա քեզ խոստանամ, դու կդառնաս իմ ընկերը, ամենամոտ ընկերը։
- Ես արդեն քո ամենալավ ընկերն եմ։ Հիմա ինչ, դասի չես տանու՞մ։
- Չէ։
- Բա ու՞ր ենք գնում։
- Ու՞ր ես ուզում։
- Որտեղ մեզ չեն խանգարի։
- Ինչի՞ մենք ինչ ենք անելու։։
- Համենայն դեպս չգիտեմ դու ինչ ես մտածում, բայց կզրուցենք։
- Արի իմ տուն գնանք։
- Չէ է։
- Գյու՞ղ։
- Չէ։
- Լավ, գնում ենք այգի։
- Համաձայն եմ։ Բայց մինչ այդ արի գնանք ձեր գյուղ, վզնոցս այնտեղ եմ թողել։
- Լավ։

Նրանք գնացին գյուղ։ Մերին վզնոցը վերցրեց և հանկարծ Աղասը գրկեց նրան մեջքից։
- Ա, Աղաս։ Ի՞նչ ես անում։
- Գրկում եմ քեզ։
- Ինձ չեն փախցնի։
- Բայց ո՞վ այդքան համարձակություն ունի Աղասի ձեռքից ինչ-որ բան տանի, առավել ևս ընկերուհուս։
- Ինչի Աղասը ո՞վ ա։
- Մերի փոխաբերական իմաստով եմ ասում։
- Հա դե եսիմ։

Մոտ երկու ժամից նրանք եկան այգի։ Քայլում էին, զրուցում, փորձում իրար ճանաչել։

- Աղաս։
- Հա։
- Դասարանով քեֆի ենք գնալու։
- Ու՞ր, ի՞նչ առիթով։
- Դե ուղղակի։
- Գնալու՞ ես։
- Եսիմ։
- Եթե ուզում ես գնա, ես քեզ չեմ արգելի, որովհետև դու քո ծնողներին չես կարող բացատրել, թե ինչի չես ուզում գնաս։
- Ինչի՞ դու պատրաստվում էիր արգելել։
- Հա։ Ի՞նչ ես հագնելու։
- Դեռ չգիտեմ։
- Լավ դե այդ օրը կասեմ ինչ անես։
- Հն՞։
- Ոչ մի բան։ Արի հիմա քայլենք։

Նրանք քայլում էին, երբ մի խումբ տղաներ մոտեցան նրանց։

- Բարև ձեզ։
- Բարև։
- Բարև։
- Աղաս ջան, ի՞նչ կա։ Քեզ լա՞վ ես զգում։
- Հա։
- Օգնությանդ կարիքն ունեմ,մի թեթև խնդիր կա, կարո՞ղ ես օգնել,-սպիով տղան անընդհատ նույն մտքերն արտահայտող նախադասություններ էր ասում։
- Իրիկունը կասեմ։

Նրանք գնացին։

- Աղաս, ի՞նչ խնդրի մասին է խոսքը,-անգամ մի վայրկյան չհամբերելով' սկսեց հարցերի տեղատարափը։
- Ֆիզիկայի։
- Ա, Աղաս։ Ի՞նչ ֆիզիկայի խնդիր։ Լուրջ հարց եմ տալիս։
֊ Դե բա հիմա հո քեզ հետ չեմ քննարկելու։
֊ Ըհն։ Լու՞րջ է։
֊ Ցանկացած խնդիր ունի լուծում: Միակ դժվարությունը կայանում է նրանում, որպեսզի գտնենք այն։
- Մի թեթև փիլիսոփայություն քո կողմից և իմ բառապաշարը լքում է ինձ։😂
Աղաս,Դու մեծ տղա ես հաստատ չես գնում դպրոց, ոչ էլ համալսարան, անցել ես այդ տարիքը։ Հա ի դեպ քանի՞ տարեկան ես։
- 29։
- Վախ։ Առաջին մեծ ընկերս ես։ Սիրում եմ խելքը գլխին, հասուն մարդկանց հետ շփվել,- Աղասը հասկացավ, որ դա ուրախություն պարգևեց Մերիին։
- Տենց հավանեցի՞ր տարիքս։
- Հա՜։
- Վայ, դու իմ գիժն ես։
- Վայ, Աղաս, Աղաս։ Իսկ դու չպատասխանեցիր, ինչ խնդրի մասին էր խոսում։
- Դե երևի ինչ-որ մեկի հետ կռիվ են արել, հիմա էլ պետք է օգնեմ։
- Բայց ինչի՞ են քեզ ասում։
- Դե ես ուժով եմ։
- Հա, պարզ է։ Դե էլ հարց չեմ տա։
- Ինչքա՜ն ուզում ես տուր։
- Լավ։ Այսօր այսքանը։ Բայց խնդրում եմ, այնպես կանես, որ կռիվ չդառնա։ Ես վախենում եմ քո առողջության համար։
- Լավ։

Փախուստ ԻրականությունիցМесто, где живут истории. Откройте их для себя