Սեուլյան մի գեղեցիկ երեկո էր: Նոր էի դուրս եկել ստուդիայից և ուզում էի մի փոքր զբոսնել, քանի որ վաղուց չէի եղել իմ սիրելի այգում: Հանգիստ քայլում էի' ականջակալներն ականջներիս, ոչ ոքի չէի խանգարում, բայց գտնվեց մեկը, ով որոշեց խանգարել ինձ: Դա մի աղջիկ էր, ով այնքան ուժգին բախվեց ինձ, որ հազիվ կարողացա պահել հավասարակշռությունս: Ես արդեն ուզում էի մի քանի քաղցր խոսք ասել նրան, բայց շփոթվեցի, երբ տեսա նրա լացակումած աչքերը:
- Ն..ներեցեք խնդրում եմ, ե..ես շտապում եմ - նա թեթև խոնարհվեց և արդեն ուզում էր գնալ, բայց ես (ինքս էլ չեմ հասկանում թե ինչու) կանգնեցրի նրան
-Ի՞նչ է պատահել, ես կարո՞ղ եմ ինչ որ բանով օգնել - հա իհարկե, ու քո կարծիքով ո՞ր նորմալ, խելացի աղջիկը իր կյանքը կպատմի անծանոթ տղային: Անգամ նրա անունը չգիտեմ, բայց ուզում եմ օգնել ու ..անհանգստանու՞մ եմ: Շատ տարօրինակ է..այշ:
- չ..չէ, ամեն ինչ կարգին է, կներեք, ես պետք է գնամ- նա ևս մեկ անգամ խոնարհվեց և սկսեց արագ քայլերով հեռանալ
- գոնե անունդ կասե՞ս - չէ, իրոք, ի՞նչ է կատարվում հետս, ինչի՞ս է պետք նրա անունը:
Նա մի պահ կանգնեց և շրջվելով դեպի ինձ պատասխանեց
- Մինա
- ես Յունգին եմ - թեպետ նա արդեն բավականին հեռացել էր, բայց վստահ եմ, որ լսեց ինձ - հուսով եմ էլի կհանդիպենք, Մինա - ցածր, որպեսզի միայն ես լսեմ, շշնջացի ու հիմարի նման լայն ժպտալով ուղևորվեցի տուն:
***
Այդ հանդիպումից անցել է արդեն 2 ամիս, իսկ ես չեմ կարողանում մոռանալ այդ խորհրդավոր գեղեցկուհուն: Մենք այլևս չհանդիպեցինք ու երևի երբևէ չենք էլ հանդիպի, բայց նրա կերպարը դեռ երկար կմնա իմ մտքերում: Իմ պահվածքը ուղղակի ծիծաղելի է: Լինելով հասուն տղամարդ' սիրահարվել եմ առաջին հայացքից' 16 -ամյա դեռահասի նման:Սկզբում ինձ թվում էր, թե դա ուղղակի համակրանք է, բայց ամեն ինչ ավելի էր բարդանում:Գեղեցկուհի Մինան այնպես էր ինձ գերել, որ նույնիսկ երգերս էի նրան նվիրում արդեն:
Սովորական Սեուլյան երեկո էր, ես քայլում էի այդ նույն այգում՝ ամբողջովին խորասուզված մտքերիս մեջ:Որոշեցի նստել մոտակա նստարանին և այնքան ցրված էի, որ նույնիսկ կողքիս նստած աղջկան չնկատեցի:
- Յունգի՞ - լսվեց ինձ շատ ծանոթ ձայն, և ես ապշած պտտվեցի՝ չհավատալով ականջներիս: Այո, դա իրոք նա էր: Իմ երջանկությանը չափ չկար: Իմ Մինան նստած էր իմ կողքին, այդքան մոտ: Զգալով աննկարագրելի էյֆորիա՝ ես անգիտակցաբար գրկեցի նրան՝ ամուր սեղմելով կրծքիս:
- Մինա - նրա փխրուն մարմինը ամբողջովին ինձ սեղմելով՝ ես ագահորեն շնչում էի նրա օծանելիքի խենթացնող բույրը: - Իմ Մինա.., ես..ես սիրում եմ քեզ, լսու՞մ ես.,ես քեզ սիրում եմ, շա՜տ եմ սիրում:
- Յ..Յունգիա~, դու էլ ինձ ես շատ դուր գալիս.., բայց խնդրում եմ բաց թող, խեղդում ես - նա ինձ պատասխան գրկեց, բայց մի փոքր հետ գնաց, որպեսզի կարողանա շունչ քաշել:
- Ես էլ քեզ բաց չեմ թողնի Չագի.,երբեք❤
- իսկ ես ոչ մի տեղ էլ չեմ պատրաստվում գնալ Օպպա❤❤❤
Պատահականություն թե՞ ճակատագիր...ամեն մեկը մի ձև կարող է բնութագրել այս հանդիպումը, բայց մի բան հստակ է՝ երբեք չես իմանա թե ի՞նչ է պատրաստել քեզ համար կյանքը, երբեմն այսպիսի պատահական հանդիպումները կարող են դառնալ մի գեղեցիկ սիրո հիմք : Եվ ինչպես ասում են՝ «անգամ պատահականությունները պատահական չեն» :