Մաս 1

166 3 0
                                    

Գիշեր էր, Նարեն լացակումած աչքերով մենակ փողոցով քայլում էր, նա իմացավ, որ Սանջարի կինը հղի է և դա շատ մեծ հարված էր Նարեի համար, չէ որ նա պատրաստ էր ամեն ինչ մոռանալ և ներել նրան, բայց չստացվեց։ Նա մենակ քայլում էր փողոցում և չէր ուզում գնալ տուն, չէր ուզում որ Մելեկը տեսներ նրան, չէր ուզում աղջկան պատմեր, որ նրա հայրը շուտով որդի է ունենալու և նա կանգ առավ մի պահ որոշելու թե որտեղ պետք է գիշերի։
Եվ նա որոշեց, որ կգնա Գեդիզի տուն։ Գեդիզը Սանջարի մտերիմ ընկերն էր, նա Նարեին օդանավակայանում հանդիպելուց միանգամայն սիրահարվեց։
Բայց հետո նա հասկացավ, որ Նարեն էր Սանջարի լեգենդար սերը, որի մասին պատմում էին բոլորը։
Գեդիզը գիտակցում էր, որ իր սերը անիրական է, Նարեն չի կարող մոռանալ Սանջարին և սիրահարվել նրան բայց նա չի կարող ընդդիմանալ իր սրտին։

Եվ Նարեն զանգում է Գեդիզին, Գեդիզը քնած էր լինում բայց տեսնելով Նարեի հեռախոսահամարը, նա իսկույն վերցնում է լսափողը։
֊ Գեդիզ, կամացուկ ձայնով ասում է Նարեն
֊ Նարե՞, ինչ պատահեց, ինչու՞ ես լացում։
֊ Գեդիզ կարո՞ ղ եմ գալ և մնալ ձեր տանը։
֊ Նարե ուր ես ասա և ես հիմա կգամ քեզ տուն կբերեմ։

01;30
Գեդիզի տուն, պարտեզ։

Եվ Գեդիզը բերեց թեյ և վերմակ։
Վերմակը տվեց Նարեին։
֊ Շնորհակալ եմ Գեդիզ։
֊ Չարժե, Նարե հիմա պատմիր թե ինչու էիր լացում։
֊ Գեդիզ, Սանջարն ասաց, որ նա երեխա է սպասում Մենեկշեից և այս անգամ ես նրան չեմ կարող ներել, երդվում եմ։ Մինչ այս ես պատճառներ էի փնտրում նրան ներելու համար, հիմա հաստատ չեմ կարող։ Այս ամենը Նարեն արտահայտում է լացելով։
Գեդիզ ես չգիտեմ ինչ եմ անելու, չգիտեմ ինչպես կպատմեմ Մելեկին, որ նա շուտով քույր կամ եղբայր կունենա։
֊ Նարե, մի լացիր խնդրում եմ, մի լացիր։ Եվ Գեդիզը ձեռքը դնում է Նարեի ձեռքին։ Նա չէր կարողանում տեսնել թե ինչպես է արտասվում իր սիրելի կինը, հիմար ընկերոջ արարքների պատճառով։ Նա պատրաստ էր ամեն ինչ աներ, որ Նարեն այլևս չլացեր։ Բայց ավաղ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։

Եվ հանկարծ Նարեի հեռախոսն զանգում է և դա լինում է Էլվանը։
Եվ Նարեն չի ուզում պատասխանի, Գեդիզին ասում է, որ պատասխանի իր փոխարեն։

֊ Հա Էլվան, Նարեն չի, Գեդիզն է։
Նարեն այսօր կմնա մեր տանը, դու հանգիստ եղիր։

Եվ Նարեն, հեռախոսը վերցրեց Գեդիզի ձեռքից և ասաց։
֊ Էլվան, բայց մենակ խնդրում եմ Սանջարին ոչ մի խոսք, ես վաղը կգամ և ամեն ինչ քեզ կպատմեմ։
Մենակ խնդրում եմ Սանջարին մի ասա։
֊ Լավ Նարե, լավ բան չեմ ասի, հանգիստ եղիր, բարի գիշեր։
֊Բարի գիշեր Էլվան, ասաց Նարեն և դրեց լսափողը։

֊Գեդիզ ես կարո՞ղ եմ գնալ քնելու
֊Հա, Նարե բարձրացիր։

Եվ Նարեն տեղից վեր է կենում և գնում իր սենյակ։

֊Բարի գիշեր Գեդիզ։
֊Բարի գիշեր Նարե։

Եվ նրանք մտան իրենց սենյակները։

Գեդիզը նստած է տեղաշորին և մտածում է Նարեի մասին։
Եվ նրա աչքերին հայտնվում են արցունքի կաթիլներ։ Եվ հանկարծ դուռը թակում են, և ներս է մտնում Մյուգեն' Գեդիզի քույրը։

Նա նստում է Գեդիզի մոտ։
֊ Գեդիզ ինչպե՞ս ես, հարցնում է Մյուգեն։
֊ Ինչպես պետք է լինեմ, իմ սիրելի կինը տանջվում է, իսկ ես բան էլ չեմ կարողանում անել։
Նարեն իմացավ, որ Սանջարը երեխայի է սպասում Մենեկշեից։
Քույրս ես չեմ կարողանում տեսնել Նարեին տխուր, բայց նաև բան էլ չեմ կարողանում անել։
Մյուգեն գրկում է Գեդիզին պինդ, հասկանալով թե ինչքան դժվար է եղբոր համար։

Առավոտ էր, Նարեն նոր էր արթնացել։
Եվ հանկարծ դուռը բացվում է, ներս է մտնում Գեդիզը, ձեռքի ափով փակելով դեմքը ասում է.
֊Չեմ նայում, չեմ նայում։
֊Գեդիզ բարի առավոտ։
֊Բարի լույս Նարե, ինչպե՞ս քնեցիր։
֊Լավ մերսի, արդեն լավ եմ։
֊Ուզու՞մ ես թեյ բերեմ
֊Վատ չէր լինի։

Եվ նրանք նստած են պատշգամբի մոտ։

֊Գեդիզ ես որոշել եմ գնալ երկրից։
֊Ի՞նչ Նարե, ձեռքերը դողացնելով ասաց Գեդիզը, ինչու՞
֊Գեդիզ ախր ես չեմ կարող տանել այս չափ հարված, ախր գիտես ինչ դժվար է տեսնել նրան իր կնոջը և երեխուն։
֊Գիտեմ գուցե.. գուցե գիտեմ..
քո կարծիքով այս աշխարհում մենակ դու՞ ես կոտրված սրտով
֊Այսի՞նքն Գեդիզ
֊Այսինքն.. Գեդիզը զարմանալով ինքն իր ասածի վրա աչքերը թաքցնելով Նարեի աչքերից ասաց
֊Հեչ Նարե  մոռացիր։
Եվ Գեդիզը վեր է կենում տեղից
֊Այդ ու՞ր Գեդիզ։
֊Աշխատանքի Նարե
֊Սպասիր ես էլ եմ գալիս

Եվ Նարեն նույնպես վեր է կենում տեղից և շտապում իր սենյակ հագնվելու, Գեդիզը զարմանում է, քանի որ չէր սպասել Նարեից, որ կգար աշխատանքի այս ամենից հետո։

֊Գնա՞նք Գեդիզ
֊Գնանք Նարե
Եվ նրանք դուրս են գալիս տնից։

Նարեն ուղղվում է դեպի Գեդիզի մեքենան և հանկարծ մոտենում է Սանջարի մեքենան։
Սանջարը իսկույն դուրս է գալիս և ասում
֊Այդ ուր ես գնում
֊Քեզ ինչ, գնա ընտանիքիդ մոտ
պատասխանում է կոպիտ տոնով Նարեն։
֊Գնա այստեղից Սանջար մենք ոչինչ չունենք խոսալու

֊Հանգիստ թող Նարեին և գնա ընտանիքիդ մոտ Սանջար, շուտով դու երեխա կունենաս, պապա կդառնաս, պապա։ Ասում է Գեդիզը
֊Այդ քեզ չի վերաբերում Գեդիզ բեյ, այդ աղջիկը միևնույնն է իմն է ես նրան քեզ չեմ տա։
֊Սանջար հանգիստ թող աղջկան, ասաց Գեդիզը

֊Գեդիզ արի, ասաց Նարեն
Եվ Գեդիզը գնաց նստեց մեքենան։ Նրանք գնացին նավահանգիստ աշխատանքի։
Սանջարը որոշեց հետապնդել նրանց և նա նույնպես նստեց իր մեքենան  և գնաց նրանց հետևից։

Դեսպանի աղջիկըWhere stories live. Discover now