Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։
Կազմված է հայկական երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանաչողությունը, ինքնահաղթահարումը (նույնն է՝ ինքնաոչնչացում) և ինքնարարումը։
Տառերի համակցությամբ կենտրոնում ձևավորվող եռանկյունը խորհրդանշում է Բարձրագույն Ես-ի, ինքնարարի, երրորդ մեկի արարումը, ինչին և միտված է ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում փոխպայմանավորված եռամիասնությունը։
Եռանկյան գագաթներից դուրս եկող կոր թևերը պատկերին հաղորդում են պտույտ, ինչն արտահայտում է ինքնարարման հավերժականությունը, ինչպես նաև Բարձրագույն Ես-ի (ինքնարարի, երրորդ մեկի) փոխադարձ, փոխլրացնող կապը ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում եռամիասնության և դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին, միաժամանակ՝ դրանց փոխադարձ, փոխլրացնող կապը միմյանց հետ։
Տառերի հայկական լինելը խորհրդանշում է գաղափարի ծագումը, բայց ոչ՝ պատկանելիությունը, այն համա- և վերմարդկային է։
Հիմնական գույնը գորշն է, ինչը խորհրդանշում է անդինը, հետևորդության, նաև զանգվածների առաջնորդման, քարոզի, «կրոնականության», ստրկության, իշխանատենչության և այլնի մերժուTous Droits Réservés