Naki-Yan
Link to CommentCode of ConductWattpad Safety Portal
• Ընկերներ ողջունում եմ բոլորիդ։
Ուզում եմ տեղյակ պահել, որ մոտ ապագայում շատ հնարավոր է իմ գրքերից մեկը դուրս գա տպագրման։ Այդ իսկ պատճառով այսուհետ ոչ բոլոր վեպերը հասանելի կլինեն...
Naki-Yan
• Ընկերներ ողջունում եմ բոլորիդ։
Ուզում եմ տեղյակ պահել, որ մոտ ապագայում շատ հնարավոր է իմ գրքերից մեկը դուրս գա տպագրման։ Այդ իսկ պատճառով այսուհետ ոչ բոլոր վեպերը հասանելի կլինեն...
Naki-Yan
Ողջույններ իմ հավատարիմ ընթերցողներին❤️
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ ծնունդը...
Թող 2023 թվականը խաղաղության, առողջության ու ձեռքբերումների տարի լինի։
Ուզում եմ ներողություն խնդրել իմ անսպասելի դադարի համար։ Բայց 2022-ը իմ կյանքի ամենավատ տարին էր, ու անգամ վերջին օրերը իմ համար ծանր են անցել։ Բայց այժմ խոսք եմ տալիս առանց դադարի, անկախ բոլոր խանգարող հանգամանքների ավարտի հասցնել «Մենաստանի Գաղտնիքը», ու հավանաբար նոր պատմություն սկսել))❤️
Հուսամ դեռ բոլորդ սպասում եք գրքի շարունակությանը ու Ձեզ հետաքրքիր է Նարեի ճակատագիրը։
Naki-Yan
մի օր
շաբաթներ
ամիսներ
կամ տարիներ անց
վաղ լուսադեմին
ծածկված հայելիներով սենյակում
ուր վաղուց քայլում ես ոտնաթաթերի վրա
կմեռնի Հույսդ
կփակես աչքերդ
ձեռքերդ կխաչես
հոգեմետ մի դատարկ կհոսի երակներովդ
կբարձրանա սիրտ
5 անց 11-ի ու 12-ի արանքում
Հավատը կանգ կառնի
բիբերդ կուլ կգնան կոպերիդ խավարին
ու թմրած գլուխդ կմտնի վերջապես
Նա
ում սպասում էիր
չի գալու երբեք․․․
(C)
Naki-Yan
Հե՜յ... ընկերներ ❤️
Եկեք մի քիչ խոսենք այս վեպից... կարծիքներ եմ ուզում)))
https://www.wattpad.com/story/224146189
Naki-Yan
@ Naki-Yan Անչափ շնորհակալ եմ գնահատականի համար)))❤️
Ես փորձում եմ ամեն բան անել, որ էմոցիաները նաև ընթերցողին փոխանցվի։
•
Reply
Syuzi2
@ Naki-Yan երկուսին էլ չափից շատ սիրել եմ։ Ուժեղ կերպարներ են.... Նարեն ճիշտա միքիչ շատ անվախա իրան պահում բայց դե իրան լրիվ չեք բացահայտել... երևի շատ դժվարությունների միջովա անցել։
Ամեն դեպքում գիրքը ուժեղ էմոցիոնալա։ Ես ամեն անգամ փշաքաղվում եմ իրանց տեսարաններից)
•
Reply
Naki-Yan
Մեկնել, անհետանալ, հեռանալ ամեն ինչից, կորչել, վերջապես միայնակ մնալ ինքդ քեզ հետ: Մի կարճ ժամանակ ափ նետվել ամայի մի կղզում, քայլել լեռների գագաթներով:
Մեկնել, որ վերադառնալ լրիվ թարմացած: Մեկնել, որ սովորես վերաիմաստավորել կյանքը:
Մեկնել, որ վերադառնաս կասկածներից ու ինքնագոհությունից մաքրված:
Վերադառնալ համոզումով, որ վերջապես հասկացել ես, թե ինչպես է պետք ապրել:
Վերադառնալ որպես նորացած մարդ ծերացող այս աշխարհում:
#Շառլ_Ազնավուր
«Կյանքից կառչած»
Naki-Yan
ԵՎ ԵՍ ՎԵՐՋ ՉՈՒՆԵՄ
Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ ❤️
Naki-Yan
Հաճախ գտնելով այն, ինչը փնտրում էիր, շրջանցում ես դա, որովհետև դու սովորել ես փնտրել, ոչ թե գտնել։
Naki-Yan
@ dammmnedbitch կարևորը գիտակցումն է...
Ուրեմն ժամանակը եկել է գնահատելու այն ինչ ունենք❤️
•
Reply
Naki-Yan
Նորի՛ց՝ բառի սո՜վ,
Խոսքի խեղճություն:
Ուզում ես խոսել,
Իսկ բառե՞ր... չկա՜ն:
Եվ ինքդ՝ տնկված ոտնաթաթերիդ,
Մի տարօրինակ լրտեսի նման,
Ականջդ ես հպում սրտիդ պատերին,
Ու... հազա՜ր ու մի անկե՛րպ, աննմա՛ն,
Տարտա՛մ ձայներից գլուխդ է պտտում:
Այսպես՝ անտառում ծառե՞րն են փտում,
Թե՞ քարտեզներում գետերն են ստում՝
Խաղալով խշշոց, կարկաչ ու սահանք:
Այսպես՝ մի անքուն գիշերապահակ
Ձայներն է լսում քնած քաղաքի,
Որ շուտով պիտի դառնան ահագին,
Հորդե՜ն-վարարե՜ն անկարգ ու հախուռն՝
Նման... հանճարեղ սևագըրության:
Իսկ հիմա... քնած քաղաքն է տխուր,
Քարտեզի վրա գետերն են տխուր,
Աճող ու փտող ծառերն են տխուր,
Եվ նման է դա ա՛յն գեշ դըրության,
Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ,
Ու բառի սովը՝ ցավագարություն:
Ո՞ւր ես, հանճարե՛ղ սևագըրություն...
Naki-Yan
Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում.
- ես քեզ եմ ուզում...
Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միակ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..
Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում...
Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շատ է սազում...
Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քեզ է իր խորքը սուզում...
Պարույր Սևակ