Shhvme
Link to CommentCode of ConductWattpad Safety Portal
Ողջույններս ինձ մոռացած, կորցրած ու նոր գտած հետևորդներիս: Երկար ժամանակ բացակայելուց ու տեսադաշտից դուրս գտնվելուց հետո հասկացա, որ կարոտել եմ գրելը, զգացմունքներս հերոսների միջոցով արտահայտելը ու կարդացողներից ամեն տեսակ մեկնաբանություն/կարծիք ստանալը: Վերսկսե՞նք: Նորություն ունեմ, որը մտածում եմ՝ անտարբեր չի թողնի շատերին, քանի որ անձնականի նուրբ ու խոցվող լարերին ա կպնելու: Մոտ օրերս նոր գիրք կհրապարակեմ, ֆորմատը՝ մի փոքր տարբերվող: Անձնական «մենախոսություն» ձեզ անհայտ մեկի հետ, որը, կարելի ա ասել, ամբողջ հոգիս ու սիրտս կբացի ձեր առաջ:
_MmTt__
@Shhvme Ողջույն սիրելի հեղինակ❤️ Բոլորս սպասում ենք որ դուք կշարունակեք ձեր հրաշալի և անթերի գրքերը գրելը։ Ես իսկապես սպասում եմ ու հուսով եմ որ կշարունակեք գրելը ԳՐԿՈՒՄ ԵՄ
•
Reply
Shhvme
Ողջույններս ինձ մոռացած, կորցրած ու նոր գտած հետևորդներիս: Երկար ժամանակ բացակայելուց ու տեսադաշտից դուրս գտնվելուց հետո հասկացա, որ կարոտել եմ գրելը, զգացմունքներս հերոսների միջոցով արտահայտելը ու կարդացողներից ամեն տեսակ մեկնաբանություն/կարծիք ստանալը: Վերսկսե՞նք: Նորություն ունեմ, որը մտածում եմ՝ անտարբեր չի թողնի շատերին, քանի որ անձնականի նուրբ ու խոցվող լարերին ա կպնելու: Մոտ օրերս նոր գիրք կհրապարակեմ, ֆորմատը՝ մի փոքր տարբերվող: Անձնական «մենախոսություն» ձեզ անհայտ մեկի հետ, որը, կարելի ա ասել, ամբողջ հոգիս ու սիրտս կբացի ձեր առաջ:
_MmTt__
@Shhvme Ողջույն սիրելի հեղինակ❤️ Բոլորս սպասում ենք որ դուք կշարունակեք ձեր հրաշալի և անթերի գրքերը գրելը։ Ես իսկապես սպասում եմ ու հուսով եմ որ կշարունակեք գրելը ԳՐԿՈՒՄ ԵՄ
•
Reply
Shhvme
Ինձ թվում ա՝ մենակ իմ համար չէ, գրեթե բոլորի համար 2020-ը էղել ա վատագույն տարին. տարին սկսվեց, ինչպես նախորդող յուրաքանչյուր տարի, բայց ընթացավ անսպասելի անակնկալներով:Իրականում չեմ կարող ասել, որ տարվա ընթացքում մենակ վատ դեպքեր են տեղի ունեցել կոնկրետ իմ հետ, բայց լավերը շատ քիչ են, մատներիս վրա կարող եմ հաշվել էդպիսի օրերը:Պանդեմիայի ընթացքում, երբ TV-ի, հեռախոսների դիմաց նստելուց բացի՝ ուրիշ ոչ մի անելու բան չկար, սկսեցի գրել երրորդ գիրքս, որը անմիջապես սիրվեց հետևորդներիս ու էն մարդկանց կողմից, ովքեր ինձ չեն հետևում, մեկնաբանություններ չեն թողնում, չեն գնահատում աշխատանքս, բայց թաքուն կարդում են յուրաքանչյուր գցածս մասը)
Ամռանը ընդունվեցի համալսարան, բայց համարյա 1 ամիս կարողացա վայելել համալսարանական կյանքը, դե իհարկե էլի պանդեմիայի մեղքով:Գիտեմ, որ բոլորդ կհամաձայնեք իմ հետ՝ օնլայն դասերը էներգիա քամող են, իսկ Zoom-ի մասին խոսք չկա, շատերս ատում ենք)
Պատերազմը ջախջախեց ազգս, հազարավոր ընտանիքներ 1 ժամ հետո էն ուրախությամբ չեն նշելու տոնը, ինչպես միշտ են նշել, որովհետև կորուստ ունեն, որը անդառնալի ա:Մենք էլի շարունակում ենք ապրել, կյանքը շարունակվում ա, բայց ուրիշների կյանքերի փոխարեն, հաշվին:
Տարին և՛ նվաճումներով էր, և՛ կորուստներով, բայց դեռ վերջը չի:Բոլորիդ մաղթում եմ ամենակարևորը առողջ տարի, մնացածը ինքնըստինքյան կգա)Շնորհավոր գալիք Նոր տարի)❤️
Shhvme
«Իրականության սահմաններին» գրքի առաջին մասը ունի 30000 ընթերցում:Ուղղակի ապշեցուցիչ ա:Շնորհակալ եմ յուրաքանչյուրին ամեն մի ընթերցման, գնահատականի, մեկնաբանության համար:Եթե չլինեիք դուք, չէր լինի գրքի շարունակությունը ու էն ամենը, ինչին դեռ հասնելու ենք միասին❤️
Shhvme
Վերջապես վերադարձրի էջս:Շատ էի մտածում ու իհարկե շատ նեղվել էի, որ 2 տարիների աշխատանքս ընկնելու էր ջուրը, որ հետևորդներս մնալու էին առանց ինձ ու ես՝ առանց հետևորդներիս:Բայց ամեն ինչ սպասվածից լավ վերջացավ, ես էլի ձեր հետ եմ, սիրելինե՛րս:Մի քանի օրից սպասեք «Միասին միայնակ»-ի նոր մասին❤️:Սիրով՝ Ձեր Գայանե❤️
Shhvme
Բարի ցերեկ, սիրելինե՛րս: Հուսով եմ՝ ամառվա շոգը չի ազդում ձեր բարձր ու լավ տրամադրությունների վրա, և բոլորդ լավ եք: Երկար էի սպասել այս օրվան ու հիմա հպարտությամբ կարող եմ ներկայացնել ձեզ հարցազրույցը, որում կամ ես: Եթե հետաքրքրում է, ուրեմն հղումը կթողնեմ ներքևում, երևի ինչ-որ չափով ավելի լավ հճանաչեք ինձ: Սիրով՝ Ձեր Գայանե:
https://www.wattpad.com/914276301-հարցազրույցներ-wattpad-ի-հայ-հեղինակների-հետ
Շնորհակալություն @AmbassadorsAM - ին:
Shhvme
Սիրելինե՛րս, ես վերադառնում եմ ու հուսով եմ՝ էս անգամ երկար ժամանակով:Ռուսերեն գրքի մասին չեմ մոռացել, շարունակվում ա, ուղղակի մի քիչ դժվար ա առաջ գնում, քան մնացած 2 գրքերս, իսկ երրորդը կհրապարակվի վաղը:Ինձ թվում ա ու որոշ առումով էլ վստահ եմ, որ «Իրականության սահմաններին» գրքի պես մեծ արձագանք կունենա, որովհետև ունեմ ամենալավ երկրպագուներին:❤️Սպասեք «Միասին Միայնակ» գրքի նախաբանին վաղը՝ 18:00-ին:Սիրով՝ Ձեր Գայանե❤️
TatevikMartirosyan0
Իսկ ե՞րբ կտեղադրեք նոր գլուխգործոցը։ ❤️
Shhvme
@TatevikMartirosyan0 Շնորհակալ եմ, վաղուց էսքան ոգևորող բառեր չէի կարդացել հետևորդներիցս❤️❤️Խոսք եմ տալիս՝ չեմ հիասթափեցնի
•
Reply
TatevikMartirosyan0
@ TatevikMartirosyan0 Ամեն դեպքում միշտ հիշեք որ դուք ունեք մեծ երկրպագուների բանակ և մենք սրտատրոփ սպասում ենք ձեզ ու միշտ ձեր կողքին ենք` բոլոր առումներով...
•
Reply
Shhvme
Իմ մոտ կոնկրետ վատ վիճակ ա հիմա:Մտքերս լրիվ խառնվել են, մուսա չկա, իսկ ես չեմ ուզում ուղղակի գրելու համար գրել, ուզում եմ նախորդ գրքի նման ամեն ինչ որակով, հետաքրքիր ու կլանող լինի, դրա համար չգիտեմ, թե երբ կհրապարակեմ նոր գիրք:Բոլորից ներողություն եմ խնդրում սպասեցնելու համար, Ձեր Shhmve❤️
•
Reply
gog_1303
Նոր գիրք չի լինելու? ♥️♥️♥️
Shhvme
Գրեթե մեկուկես տարի ա , որ օգտվում եմ WattPad օնլայն գրքերի ծրագրից , բայց երբեք ինչ-որ հեղինակի էջ կամ գիրք չեմ գովազդել:Նույնիսկ հիմա <<գովազդել>> բառը տհաճ ա թվում , որովհետև անում եմ իմ ցանկությամբ ՝ գնահատելով ու արժևորելով հարազատ ու թանկ մարդու աշխատանքը:Կցանկանամ , որ դուք ՝ ամենալավ ընթերցողներդ , <<Իրականության Սահմաններին>> գրքի , Արսեն Բալանյանի երկրպագուներդ , նույնպես կարդաք և կարծիք կազմեք , լինկը կթողնեմ էստեղ ՝ https://www.wattpad.com/user/kingkalifornia Շնորհակալ եմ ժամանակի հատկացման և ուշադրության համար:Սիրով ՝ Shhvme