Taekook story
Գուցե սերն ավելին է, որը չենք կարող ընկալել, կամ գուցե սերը չի կարող ընկալել մեզ, ինձ ու քեզ։ Ես հանուն քեզ երկու քայլ ետ գնացի, հանուն քեզ դարձա ամենազզվելի լավը, որովհետև դու լավն էիր, հանուն քեզ սկսեցի ցածր խոսել, որովհետև դու լռություն էիր սիրում, հանուն քեզ սկսեցի երազել, որովհետև դու իմ երազն էիր…
Ես՝սառնասիրտս, սիրտ փնտրեցի կրծքավանդակումս ու գտա, որովհետև ամբողջ սերը, որը զգում էի քո հանդեպ գլխումս ու մաշկումս չտեղավորվեց։ Ես՝Չոնգուկս, ով սիրում էր տեսնել ուրիշների արցունքներն ու ցավը, քո արցունքները տեսնելուց պատերազմ էի սկսում աշխարհի դեմ։ Խմում էի քեզ հետ ամենաատելի մրգային կոկտեյլը, որովհետև դու դա սիրում էիր։ Իսկ ես, ում դու դարձրեցիր ամենախղճուկը, պարզապես քեզ էր սիրում…
Ես Չոնգուկն եմ, Իսպանիայում հաջողված խաղաքարտային խաղացող, իսկ իմ Թեն այստեղ աշխատանքային գործուղման էր։ Բայց այս ամենը շատ արագ փոխվեց, երբ ես նրան ճանապարհին լացելիս տեսա։ Դա մեր առաջին հանդիպում էր։ Այդ պահին ես ինձ կատարյալ հիմար զգացի, որովհետև սիրահարվել էի))