8

614 27 26
                                    

-Ի՞նչ, ի՞նչ նկատի ունես հյոն,֊սառը քրտինք է պատում նրան ոտքի վրա։

-Հարցիս ո՞ր մասը չհասկացար,֊ դարձյալ կոպտում է Յունգին,֊մմ՞մ, խոսիր։

Տղայի պատին սեղմված երկու ձեռքերն արդեն թմրել են ցավից ու նա կարիք է զգում հնարավորինս արագ ազատել դրանք Յունգիից։ Իսկ վերջինս ջանք չի խնայում ավելի ուժեղ ցավեցնել, իր հոգում հավաքված ողջ խանդը դատարկելով։

-Նա քեզ դո՞ւր է գալիս, մմ՞մ, դե՞,֊ երեսը մոտեցնում է Չիմինի ականջին ու շշջում։

Ասել որ Չիմինը վախեցած է, դա նշանակում է չասել ոչինչ, բայց ավելի շատ նրան սարսափեցնում է Յունգիի հարցը։ Այս հարցը ստիպում է կարմրել, նրա այտերը վառվում են ամոթից։ Մտքով անգամ չէր կարող անցնել, որ Յունգին կհամարձակվի այդպես ակնհայտ խոսել նման թեմայի շուրջ։

Բայց նրա ինչին է պետք դա իմանալ, սկսենք դրանից։ Կամ որտեղից գիտի, եթե այդ բռնոցիի ժամանակ նրանք սենյակում մենակ էին։ Չիմինի գլխում հիմա այսպիսի խառը հարցեր են, իսկ այդ ընթացքում Յունգին սկսում է կորցնել համբերությունը Չիմինի լռությունից։

Մինչ տղան շարունակում է լռել Յունգին բաց է թողնում նրա ձեռքերը։ Բռնում է Չիմինի գոտկատեղից ու ողջ ուժով ձգում դեպի իրեն։ Անսպասելիությունից Չիմինը ճիչ հիշեցնող ինչ֊որ ձայն է արտաբերում։

-Ստիպում ես ինձ ափերից դուրս գալ,֊ Յունգին շուրթերով սահում է նրա այտի վրայով ու ծանր շնչում, աչքերը փակ են, լսվում է նրա սրտի աշխատանքը այս հեռավորությունից։

Չիմինը անհարմարությունից սկսում է դողալ ու շուտով նրա աչքից հոսած մի կաթիլ ջուրը մատնում է նրա այս պահին գտնվող հոգեվիճակի մասին։

Նա սկսում է ազատվելու փորձեր անել, բայց ամեն բան ապարդյուն։ Յունգիի օծանելիքի հոտը արդեն ամբողջովին անցել է Չիմինին և հակառակը։

-Հյոն....ի՞նչեր ես խոսում, բաց թող խնդրում եմ, ես վախենում եմ քեզանից,֊Չիմինի շշնջյունն է անգամ կրքոտ, երբ նա աղաչում է բաց թողնել, Յունգին հասկանում է, որ եթե մի փոքր էլ այսպես շարունակվի Չիմինին այլևս ոչ ոք չի փրկի։

Այս անհարմար պահին լսվում է դռան ձայնը, և քանի որ դուռը կողպված չէր ինչ֊որ մեկը ներս է մտնում քամու արագությամբ։

Յունգին ու Չիմինը առանց տեղաշարժման նայում են։ Իսկ Նամջունն իր հերթին ինքն է մանրակրկիտ զննում տեսարանը։

Մի քանի վայրկյան տևած ծանր լռությունը խախտում է Նամջունի ձայնը.

-Միգուցե արդեն բաց թողնեյիր նրան Յունգի,֊զուսպ հանդիմանում է։

Իրերը Կոչենք Իրենց Անուններով🔞Where stories live. Discover now