- Բարի գալուստ իմ տաղտկալի կենցաղ, ես Ալիսա Մարկոնն եմ, ապրում եմ Անգլիայում, դեռահաս եմ, ատում եմ կյանքը, թքած ունեմ, թե ինչ կլնին, երբ մահանամ, միայն թե այլևս չտեսնեմ ինձ շրջապատող մարդկանց։Ամեն բացվող անգլիական առավոտվա հետ նվազում է իմ ապրելու ցանկությունը, այս մեկը ևս բացառություն չէ։
Կիրակի օրերն անցնում են հենց այսպես՝ պատուհանին հենված։ Հայացքս թափառում է անձրևի թափվող կաթիլների վրա, գլուխս հենված է ապակուն, ես ՝ ինչպես այս պատուհանի ապակին, ինձ զգում եմ թափանցիկ։ Սա ինձ հետ կատարվում է երբեմն։
Ամպերն ամբողջությամբ ծածկել են երկնակամարը, անկեղծ ասած չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ կապույտ երկինք տեսել, կարծում եմ շատ վաղուց էր։
Միակ լավ բանն այն է, որ քոլեջ չեմ գնացել, դե հա, կիրակի է։
Անձրևը նոր թափ է առնում ու հիմա ավելի ուժգին է հարվածում ապակուն, ձայնը կվախեցներ յուրաքանչյուրին, բայց իհարկե ոչ ինձ։Իմ կյանքն առավել վախեցնող է։
Ու քանի որ խոսեցինք կյանքից, ասեմ որ ծնողներս թքած ունեն, թե ինչ վիճակում եմ ես։ Նրանցից յուրաքանչյուրը բռնել է կյանքի իր ճանապարհն, իսկ ինձ թողել են բախտի քմահաճույքին։ Հայրս ապահարզան պահանջեց մորիցս, երբ պարզ դարձավ, որ նրա սիրուհին երեխայի է սպասում իրենից։ Դե իհարկե մայրս այն շնորհեց խորին բարեհաճությամբ, վերջապես ազատվելով ինձանից ու հորս հետ իրեն կապող կապող ամեն հնարավոր բանից։
Այսպես ուրեմն, այս <<բանտախուցը>>, որը հիմա հանդիսանում է իմ տունը, պատկանում է հորս։ Մորս բաժնեմասը հայրս տվել է գումարի տեսքով։ Դժվար է սա տուն անվանել այն ամենից հետո, ինչ ես այստեղ տեսել եմ։ Լավ, բավական է բողոքել Ալիս, մի փոքր էլ խոսիր այն քոլեջից, որտեղ իմ տունը ինձ դրախտ է թվում։
Այդ իմ կուրսեցիները՜։ Օ՜ նրանք ամենից առավել են հանում ինձ հունից։ Նրանց մեկը մյուսից բացարձակ չտարբերվող կերպարներ, միմյանց պատճենելու սովորությունը փսխելի են ուղղակի։
Նրանք բոլորն ապրում են հստակ գծված կենցաղով՝ մեծանալ, սովորել, աշխատել, ամուսնանալ միգուցե, հետո մեռնել ինչպես բոլորը։ Իսկ ես այլ կարծիքի եմ, իմ ժամանակը ամբողջությամբ նվիրված է իմ երևակայությանը, որտեղ ես ստեղծել եմ այն աշպարհը ուր կուզենայի ապրել։ Դրան ես նվիրում եմ իմ ողջ էներգիան։
Ընկերուհիներ՞ ոչ, ոչ իմ դեպքում, չնայած մեկը կա, ով փորձում է անընդհատ ինձ հետ կապ պահել Ջեյն Բրաունը, կուրսում մերժված կերպար, ով պարզապես սիրում է իմ կանաչ ներկված մազերը։ Այո իմ մազերի մի մասը ներկված է կանաչ, ի պատիվ նրա, որ սիրում եմ բնությունը, երբեմն այլմոլորակայիններին։

YOU ARE READING
Դիվահարը
FantasíaԵս կգամ, երբ չես սպասի, կասեմ այն, ինչը չես լսել ու դու կանես այն, ինչը չես ուզում