Դատարկություն

221 10 9
                                    

Ալիսիի համար դրսում զբոսնելը դա ասես կյանքի իմաստ լինի։ Դա հնարավորություն է ազատվել բոլոր վատ մտքերից, կամ հակառակը՝ ավելի սուզվել դրանց մեջ։ Իսկ ի՞նչն է աղջկան այս վիճակին հասցրել։ Հավանաբար դեռևս չապրած ու չվայելած կյանքը։ Այն կյանքը, որը նա կցանկանար անձամբ կառավարել, առանց կողմնակի մարդկանց։ Նրա հոգևոր նշանակետը ազատության հասնելն է, որն ըստ իր սուբյեկտիվ կարծիքի կօգնի ապրել կյանքը լիարժեք։

***

Մթնշաղի տարօրինակ լռության մեջ լսվում են միայն իմ ոտնաձայնները։ Ես քայլում եմ ու ասես մի կերպ եմ քարշ տալիս ոտքերս։ Եթե ինձ հարցնեն թե ֆիզիկական ինչպիսի ծանր աշխատանք եմ այսօր արել, ես չունեմ պատասխան, բայց այս անիծված ոտքերս այնպես են ցավում, ասես ասեղների վրայով քայլեմ։

Տարվա աշնանային եղանակին զբոսանքը մաքուր օդին վատ չէ բոլորովին՝ նույնիսկ առողջարար իմ հիվանդ հոգու համար։ Այնպիսի դատարկություն եմ ներսումս զգում, որ չես բացատրի ոչ մի բառով։ Սա անբուժելի է։ Իմ տարիքի ցանկացած դեռահաս լի է երազանքներով, իսկ իմ երազանքը մեկն է՝ մնալ միայնակ ինքս ինձ հետ։

Ցավոք երազանքս անգամ մոտ չէ իրականացմանը։

Մարդիկ֊ահա թե ինչն է չիրականացման պատճառը, նրանք խոչընդոտ են իմ և իմ երազանքի միջև։ Երբ փոքր էի, երազում էի գոնե մեկ օր մնալ ողջ աշխարհում մենակ, իսկ հիմա՝ հիմա ոչինչ չի փոխվել, միայն այն, որ մեկ օրը քչություն է ինձ անում, միգուցե ողջ կյանք՞, օ այո, վատ չէր լինի։

Մի խոսքով այս ամբողջ ճառն այն բանի համար էր, որպեսզի լավ պատկերացում կազմեք, թե ինչու եմ այս պահին այստեղ։ Այս տեղում, որտեղ ոչ մի շշուկ անգամ չկա ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։

Մեր առանձանտան ողջ շրջակայքը անտառապատ է։ Թարմ օդն ու մեղմ քամին հաճելի զգացողություն են ինձ պատճառում, աչքերս փակել եմ ու թեև քայլում եմ, բայց չեմ ուզում բաց անել դրանք, հայացքս երկնքին է հառված, անէացած եմ....

Լռություն֊ ահա այն ամենն ինչ ես ուզում եմ այս աշխարհից, միթե՞ դժվար է այն ինձ տալ, նվիրեք ինձ լռություն, պարզապես նվիրեք մարդի՛կ, ու ես այլևս երջանիկ կզգամ ինձ։

Մինչ ես ինձ տրված այս փոքր նվերն եմ վայելում աչքերս բացում եմ մթության մեջ։ Նկատում եմ, որ խորացել եմ անտառի մեջ։ Որոշում եմ պտտվել ետ գնալ, երբ շուրջս սկսում է ինչ որ շխկշխկոց գալ։ Հավանաբար նապաստակ է։ Այստեղ դրանք լիքն են մտածում եմ ես ու առաջ քայլում։ Անհասկանալի քամի է սկսում չգիտես որտեղից ու սուլում գիշերվա մեջ։ Այն այնքան սառն է, որ զգում եմ մարմնիցս ներս երակներովս հոսող արյունն ինչպես է դանդաղ սառչում։ Ամեն բան այնքան էլ վատ չէ ինչպես թվում է։ Քամին ինձ հաճելի երևույթ է, հատկապես էսպիսի ուժգնության։ Շատ չեմ տանի գլուխներդ, ես քայլում եմ այնտեղ, ուր ինձ տանում է քամին, այն ասես հրի ինձ դեպի ինչ֊որ կոնկերտ տեղ։

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 11, 2024 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ԴիվահարըWhere stories live. Discover now