-Սպասի՜,չանե՜ս...կանգնի՜,-այնքան բարձր բղավեցի,որ վերջին ձայնավորի վրա սկսեցի հազալ։
Սեփական ճիչս պոկեց ինձ մղձավանջից։Վայրկյաններ անց, նստած սեփական անկողնում, թանձր մթության մեջ փորձում եմ ուսումնասիրել ձեռքերս։Սրտիս զարկերը կարծես գլխումս զարկեն,իսկ ճակատիցս իրար հերթ չտալով ցած են գլորվում սառը քրտինքի բյուրեղները։
Դժվարությամբ կարգավորում եմ շնչառությունս ու բոբիկ ոտքերս հպում եմ սառը հատակին։ Դեպի պատշգամբ տանող ճանապարհին վերցնում եմ ծխախոտի տուփն ու կրակայրիչը։Ծխել է պետք, միայն դա է օգնում հերթական սարսափելի երազից հետո ուշքի գալ։Ախր ամեն անգամ այնքան իրական են թվում...
Կիսաժանգոտ մետաղյա ձողերը միշտ գրկաբաց էին ընդունում ինձ,երևի միակն էին քաղաքում,որ միշտ սպասում էին...
Ամեն անգամ այստեղ ոտք դնելիս որոշում եմ,որ պետք է վերանորոգել տան գոնե այս հատվածը,հակառակ դեպքում մի գեղեցիկ օր կքանդվեմ պատշգամբիս ու մղձավանջներիս հետ։
Ոտքերիս սառնության վրա այլևս չեմ կենտրոնանում...ագահաբար ներս եմ քաշում ծխի չափաբաժինն ու քթանցքներովս դանդաղ բաց թողնում դրա մնացորդները։ Երկինքը կրկին դատարկ է, այնպիսի տպավորություն է,որ քաղաքի հոգսերը զզվեցրել են աստղերին և...և նույնիսկ երկինքն այլևս առաջվանը չէ։Փողոցներում թափառելիս հաճախ եմ նկատում,որ քաղաքս էլ իմը չէ, օտար է դարձել...կամ գուցե ես եմ նրա համար օտարացել։Եվս մեկ անգամ ներս եմ քաշում ծխախոտի ծուխն ու շրջում գլուխս դեպի հարևան պատշբամբ։Դատարկ է...տանն էլ մարդ չկա։ Զարմանալի չէ,նա հաճախ է բացակայում։Երբ տանն է լինում, ողջ գիշեր լույսը չի անջատում կամ էլ բրդյա ծածկոցով փաթաթված նստում է պատշգամբում...ծխախոտի հետ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ Ծխելն Այդքան Կարևոր Է
RomanceՔանի դեռ մենք սպասում ենք իրականության հաղթանակին,կեղծիքն ավելի ու ավելի իրական է դառնում...