I don't play, I just slay

850 20 31
                                    

երգ.՝ Olafur Arnalds - So Close (Աչքերը փակելու եւ զգալու համար)

   «Ես ուզում եմ տուն վերադառնալ»

Թեհյոնը խոժոռվում է լսելով հերթական հայհոյանքն ու ցավի տնքոցը։ Կողքին պառկած տղան անկարող է անգամ շարժվել։ Բառացիորեն ամբողջ մարմինն այրվում է։ Գլուխն անտանելի պտտվում է եւ սեփական արյան ու քրտինքի հոտը միայն ավելացնում են սրտխառնոցն ու նողկալի վիճակը։
-Սարսափելի տեսք ունես,- քմծիծաղ է տալիս Թեհյոնը փորձելով կրկին քնել, բայց տղայի նվնվոցը խանգարում է։
-Բոզ, ես դեռ արյուն եմ թքում,- հայհոյում է Չոնգուկը՝ փորձելով հիշել երեկ տեղի ունեցածը։
Թեհյոնը կտրուկ բացում է աչքերն ու բարկության կրկաները բռնկվում են դրանցում։ Սառը մատները ցավոտ բռնում են դնչից ստիպելով իրեն նայել.
-Նապաստակ,-սարսափելի լուրջ սկսում է Թեհյոնը խռպոտ ձայնով, ինչից Չոնգուկի ստամոքսում տհաճ քոր է սկսվում,- Երեխաներին արգելվում է կեղտոտ բառեր օգտագործել,- արդեն լկտի ժպտում է Թեհյոնը հիշելով իր երեխայի երեկվա կեղտոտ խաղերը։
Որոշժամանակ երկուսը լուռ նայում  են իրար՝ մինչեւ Չոնը որոշում է բարձրացնել իրեն հանգիստ չտվող հարցը։
-Թեհյո՞ն,- տարօրինակ լուրջ կանչում է Չոնգուկը։
Քիմը շրջվելով բարձրացնում է հոնքը սպասելով շարունակությանը։
-Դու սպանեցիր այդ օրը,- անվստահ շշնջում է Չոնը, ինչից Թեհյոնի դեմքը կրկին վախեցնող լուրջ է։
-Լոգանքը քեզ չէր խանգարի,- նստում է Թեհյոնն ու փնտրում հագուստը։
-Դու սպանեցիր, ինձ համար,- չի հանձնվում Չոնգուկը, արդեն հաստատուն պնդելով։ Նա հաստատ հիշում է, որ պատկերները որոնք հայտնվեցին այս գիշեր բնավ թմրանյութի ազդեցություն չէր։
Թեհյոնը սառում է լսելով Չոնգուկի վերջին նախադասությունը։
  Դա Թեհյոնի կյանքում առաջին անգամն էր։ Տղան փորձեց չխառնվել, թողնելով մեղավորներին խժռել իրար։ Միայն այդ օրը հսկայական եղնիկի աչքերով տղան խառնեց բոլոր պլանները։

Թեհյոնն առաջինը կրակեց իր մարդկանցից մեկին, ով նկատեց նապաստակի շարժը։
Եւ հետո, երբ Քիմ կլանից մի դատարկագլուխ դանակով հարվածեց լացող տղայի դեմքին, տարածելով սենյակում զզվելի ծիծաղը, Թեհյոնի ներսում կտրվեցին հրեշին պահող բոլոր շղթաները։ Աչքերը փայլեցին բոլորին սպանելու ցանկությունից։ տղան խելագար ժպիտով կանչեց տղամարդուն ով նկատելով տիրոջ ժպիտն ավելի լայն ժպատց։ Թեհյոնը մոտեցավ դանդաղ գիշատիչ վագրի պես հաշվարկելով ամեն պահը՝ աչքի տակով տեսնելով, երեխայի փախուստի փորձերը։ Թեհյոնն անտանելի ուզում է գրկել տղային ու դուրս տանել մեղքերի այս տանից...
Նա կրակեց առանց թարթելու արդեն եկրորդ անգամ, եւ դա հաճելի էր, ներսում մի ձաձն շշնջում էր, որ բոլորին սպանել է պետք, բոլորը փորձում են վիրավորել ԻՐ տղայն։ Ցանկանում են խլել նրանից, այն ինչն իրենն է։ Այս փոքրիկը միայն հեռվից խորը արմատներ գցեց Թեհյոնի ներսում։ Եւ դա Թեհյոնին մինչեւ այժմ տանջում է։



Wicked game.  (🔞)Where stories live. Discover now