Գլուխ 1. Ոչ ոք չի ցանկանում լսել քեզ

405 9 11
                                    


________________________________________________Բարի երեկո սիրելիներս, ուզում եմ կիսվել Ձեր հետ արվեստի, գրականության, էմոցիաների մի պնակի հետ, որին հանդիպեցի էս կատարելությունը կարդալով։ Իհարկե թարգմանությունը չափազանց հեռու է փոխանցելու աուրան,  բայց ես փորձել եմ)

«Ես գաղափար չունեի, որ կարող ես մարդուն այնպիսի խորը վերք պատճառել, որից հետո ոչինչ չի կարող վերադարձվել, ոչ մի բան չի կարող ուղղվել: Երբեմն դրա համար բավական է, քո գոյությունը»: Հարուկի Մուրակամին

-Ես կարող էի ինչ-որ բան գտնել՝ արդարանալու համար, բայց շատ ծույլ եմ-, մեջքի ետևից լսվում է Չիմինի ձայնը, հանդիպումից քառասուն րոպե ուշացումով: Թեհյոնն այլ բան չէր սպասում: Ուսանողների փակ ակումբը լի է հարբած և ոչ այնքան շատ մարդկանցով: Բարում, բացի Թեհյոնից, գտնվում են բալետմայստերության, արվեստի տեսության և պատմության տղաները և Յունգին, որը հենվել է սեղանին և բարմենի հետ ագրեսիվ քննարկում է, իր սիրելի Վան Գոգի «Վառվող ծխախոտով գանգը» նկարը: Թիկունքում բազմոցին նստած են Նամջունը, Սոկջինը և Չոնգուկը։ Թեհյոնն իրեն զզվելի է զգում, թերևս այն բանի համար, որ դատարկ ստամոքսով տեկիլա է խմում, գուցե այն բանի համար, որ այսօր նորից բոլորին կեղծ ժպիտներ է նվիրում պահելով, գլխավոր դերակատարի կերպարը։ Հնարավոր է Չոնգուկի հայացքի պատճառով, որը հստակորեն զգացվում է նրա գլխի հետևում։ Եվ միգուցե միանգամից ամեն ինչից։ Թեհյոնը դիտում է Յունգին ու Չիմինին, ով նույնպես միացել է բանավեճին, ու խորհում  այն փաստի վրա, որ, եթե երկուսն էլ հանեն իրենց ժամացույցներն ու հագուստը և վաճառեն այդ իրերը ինքնարժեքով, ապա կարելի է  հեշտությամբ գնել Լամբորջինի, կամ գեղեցիկ երկհարկանի տուն ճոխ ինտերիերով։ Եթե վաճառենք նայև այն ինչ ներկայումս կրում է   Թեհյոնը, ապա կարելի է գնել նաև  այս ակումբը։ Անընդհատ բացվող դռան պատճառով սենյակում շրջում է քամին թափանցելով  մարմին բաճկոնի ու վերնաշապիկի միջով։ Երաժշտությունը (եթե կարելի է այդպես անվանել) հարվածում է ականջներին միավորվելով հարբած ուսանողների աղմկոտ խոսակցություններին. նյարդայնացնում է, իսկ ծխախոտի ծուխը հիվանդացնում։ Թեհյոնը կարող է մոռանալ ընկերների հետ հանդիպումը, վճարել ու տուն վերադառնալ, բայց խնդիրն այն է, որ տանն ավելի սառն է քան ասյտեղ, տանը, ոչ թե երաժշտությունն է ականջ ծակում այլ լռությունը, ի վերջո տանը նա նույնքան հիվանդ է։ Եվ ոչ թե ծխախոտի ծխից, այլ հիշողություններից ու սեփական մտքերից։ Թեհյոնը ծանր հառաչում է վերցնելով տեկիլայի բաժակը, խմում առանց դեմքը կնճռոտելու, որից հետո իջեցնում գլուխը, դանդաղ փակում աչքերը։ Որքան է նա դիմանալու այս ամենին։

Արվեստի ակադեմիա։  Բերկլի, Կալիֆոռնիա։
   10.01.2020
Առավոտը ցուրտ է, բայց տարօրինակ կերպ արևոտ, կուրացնող ճառագայթները շատ ավելի լավ են աշխուժացնում, քան թարմ եփված սուրճը, որին Թեհյոնն այդպես էլ չի դիպչել ակադեմիա տանող ճանապարհին, խոսքը ոչ թե կենսուրախության, այլ ախորժակի բացակայության մասին է՝ փոքր անհանգստության պատճառով։ Վերադառնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է, միշտ հուզիչ է։ Հատկապես, այժմ երբ դու նշանավոր գործիչ ես և բառացիորեն յուրաքանչյուր դասախոս ու ուսանող քեզ ճանաչում է հայացքով։ Թեհյոնն ավարտել է ավելի քան վեց ամիս առաջ և ընդամենը մեկ ամիս անց նա դարձել է լեգենդ իր սեփական ուսումնական հաստատության (լեգենդ էր նույնիսկ սովորելիս, պարզապես փառքի չափը այդ տարիներին նույնիսկ մոտ չէր նրան, ինչ Թեհյոնն այժմ ունի). բեմադրել է խորեոգրաֆիա շատ աստղերի տեսահոլովակների համար, հանդես եկել խոշոր միջազգային փառատոների եւ մրցանակաբաշխությունների և դարձել Արվեստի ակադեմիայի ամենաքննարկվող պարուսույցներից մեկը։ Այսպիսով…այո, Թեհյոնը հուզված է, որ վերադառնում է։
Ի՞նչ կլինի, եթե  նա այլևս ողջունելի չէ ասյտեղ։ Կանգ առնելով կայանատեղիում՝ նայում է մեծ բաց բեժ շենքի շուրջ, ժպտում շրթունքի անկյունում, նշելով, որ իր բացակայության ընթացքում այստեղ բացարձակ չի փոխվել, դուրս է գալիս մեքենայից շնչելով սառը օդ և հայացք գցում, իր նոր սիրո վրա, հավաքածուի համար  Ֆենիքս գնելը վերջին տարվա նրա լավագույն որոշումներից մեկն էր, ճանապարհին բոլորը դիտում էին Թեհյոնին, անգամ այստեղ, մարդիկ դեռ նայում են դրան, չնայած այն հեռու է այս կայանատեղիի ամենավառ ու ամենաթանկ մեքենայից։ Բայց հաստատ միակը համալսարանում։ Էլիտայի երեխաները (մյուսներն այստեղ չեն սովորում) ընտրում են միայն էլիտար մեքենաներ։ Ահա Լամբորջինի Ավենթադորս, (Թեհյոնը հաշվում է նրանցից ութը)  տարբեր գույների և կազմաձևերի են, բայց փաստորեն բոլորը նույն մեքենան են։ Ահա մի քանի զույգ Բենթլի Կոնտինենտալ և Բուգատտի Շիրոն, ահա չորս Դոդջ Չելլենջեր, թերևս տարբերվում են միայն տարեթվերով, և վերաձևումով, ահա մի քանի Ֆերարի 488s և Պորշ 911, կա նաև Կոենիգսեգգ (այն պատկանում է Չիմինին), բայց Ֆոնիքսը մեկն է, Թեհյոնը  նույնիսկ, եթե դա ցույց չի տալիս ուրախ է դրա համար։
-Ոչ, դուք միայն նրան նայեք,- Չիմինը բղավում է, երբ դուրս է գալիս, իր մեքենայից,- Կրկին ամբողջ ուշադրությունը գրավում ես քեզ վրա,- Չիմինին էլ ընդհանրապես չի փոխվել։
-Չգիտեի, որ դեռ այս փոքրիկին ես վարում,- Թեհյոնն անչափ ուրախ է տեսնել իր հին ընկերոջը։
-Իսկ ես չգիտեի, որ դեռ մոդել ես,- պատասխանում է Չիմինը, իր կաշվե ուսապարկը ուսին գցելով։ Նա կրում է նուրբ սպիտակ վերնաշապիկ, սև կոշիկներ և արծաթե ժամացույց, մազերի ձախ մասը ներկված է սև, իսկ աջը արծաթագույն, նրա կերպարը պարզ է, բայց շատ թանկ, և գրողը տանի հիմարություն է վիճել դրա հետ, զարմանալի է նայվում
-Ու՞մ պետք կգա Ագերը, երբ դուրս գա Յեսքոն
Թեհյոնը քմծիծաղով շարժում է գլուխը։ Նման է Չիմինին, մինչև օրս տարված է երբեմնի լավագույն հիպերքարերը վարելով։
-Եվ դու, իհարկե, ամեն ինչ կանես այն գնելու համար։
Թեհյոնը ծիծաղում է, դիտելով իր ընկերոջ անզգույշ քայլվածքը։ Ամբողջ առավոտ  տարակուսում էր, այն բանից, թե ինչ հագնել ռեկտորի հետ հանդիպման համար։ Չէր ուզում կոստյումով և փողկապով գնալ, հագնել բեմական հագուստներից որևէ մեկը նույնպես ( ևս շատ վառ ու սադրիչ) ուստի նա ընտրեց սովորական սպիտակ վերնաշապիկ, սև ջինս և սև բաճկոն, իսկ պարանոցին կապեց գինեգույն մետաքսե շարֆ, ծաղկային տպագրությամբ. Զուսպ և սեքսուալ։
-Բնականաբար։
Չիմինից կարելի է լսել լեզվի ճպունը, դա այնքան թափանցիկ ակնարկ էր, որ ասեցին ակնհայտ բան։
- Բայց հիմա ես սպասում եմ այն պահին, երբ Յունգին ու Չոնգուկը ժամանեն և դու դադարես ամենաթույնը լինել։
Թեհյոնը մեղմ ժպտում է և ձեռքը մեկնում ձեռքսեղման համար։
- Գաղափար չունեմ, թե ով է  Չոնգուկը, բայց երբանից է Յունգին ամենաթույնը
Վերջին անգամ, երբ Թեհյոնը տեսավ Յունգին,  նա կրում էր Կտորե էկո-պայուսակ, հեծանիվ էր վարում և պայքարում էր շրջակա միջավայրի պահպանության համար։
- Այն օրվանից, երգ գնեց ինքն իրեն մեքենա, որը ոչ մի ուրիշ տեղ չկա։ Չիմինը չի սեղմում Թեհյոնի ձեռքը, անմիջապես մոտենում է նրան գրկելու համար:
-Մրցարշավային կորվետ վաթսունինը թվի.  Հինավուրց, բայց շատ համարձակ երեխա։
Չիմինն արտաշնչում է ՝ օրորվելով մի կողքից մյուսը։
-Նրան ռետրոն է հարվածել։
Եվ ինչու Թեհյոնը զարմացած չէ:
-Լսեցի, որ նրա վերջին ներկայացումը հսկայական հաջողություն ունեցավ:
Նա ազատում է Չիմինի գրկախառնությունից և շուրջը փնտրում Յունգին, որը պատրաստվում է ժամանել:
- Նա դեռ շատ է խմո՞ւմ, երբ նկարում է:
- Նա դեռ հավատում է, որ երբ հարբած է, ոգեշնչում է զգում,- Չիմինը մանրազեն ստուգում է Թեհյոնի հագուստը՝ կենտրոնանալով նրա մետաքսե շարֆի և կարմիր կախազարդով շղթային:
- Իսկ ես վստահ եմ, որ մեծ շնորհ ունի ։ Ո՞ւր է նա այս տեմպով …
Թեհյոնը կիսատ է թողնում նախադասություն, գլուխը շրջելով աշխատող շարժիչի մոտեցող ձայնի աղբյուրին, եւ բացում բերանը:
-Չէ, լու՞րջ
Նա արտասանում է արտաշնչման ժամանակ։ Թեհյոնը ցնցված է: Կամ  Յունգիի մեքենայի արտաքին տեսքի պատճառով, այն դեռ շարժման մեջ է: Արտաքինից Կորպուսը մաքուր սպիտակ է,  կափարիչի վրա, ինչպես դռան, պատկերված է 49-ը թիվը, Նրա ամբողջ կողմը պատկերված է ամերիկյան դրոշի սիմվոլիզմով, իսկ լուսարձակները հնագույն եւ առավել անսովոր են։ Մեքենան տարօրինակ է թվում, բայց անհերքելիորեն թույն: Թեհյոնն, իր ֆոնիքսով և  արտաքին 24K ոսկե մասերով,  չի կանգնի  նրա կողքին:
-Սպասիր-սպասիր,- դիմում է Թեհյոնը Չիմինին ՝ հետևելով  մեքենայից դուրս եկող Յունգիին,- Նա այժմ գանգրացնու՞մ է մազերը:
  Յունգին նախկինում ունեցել է շեկ և կայուն ուղիղ մազեր, բայց հիմա մուգ է, և ոճավորումը մի փոքր նման է Թեհյոնին:
- Իսկ նրա ջինսի վրա … ի՞նչ է դա:
Թեհյոնը նայում է նրա հագուստի տարրերին, որոնք Էդվարդ Քալենի մաշկի նման շողում են արեւի տակ:
- Rhinestones? Sequins ?
-Ուրեմն իմ մազերը, քեզ չեն հետաքրքրում,- փնթփնթում է Չիմինը ցույց տալով Սեւ ու արծաթագույն մազերը,- Եվ նրա գանգուրները շփոթեցնող են: Ակադեմիան ընդհանրապես չի փոխվել: Համալսարանը չի փոխվել, Չիմինը չի փոխվել: Մին Յունգին  արմատապես փոխվել է:
-Չեմ կարող հավատալ իմ աչքերին,- հայացքը չկտրելով գեղեցիկ Յունգիից (բառիս բուն իմաստով), շշնջում է Թեհյոնը,- Ես այնքան ցնցված էի միայն այն ժամանակ, երբ պարուսույցը Լեդի Գագաի ինձ հրավիրեց «Klatch»՝ մեկ բաժակ սուրճի ։
-ԱԽ, Հերիք է ճչալ,- Չիմինի ձայնին նախանձի նոտաներ են լսվում։ Նա դնում է  ձեռքերը կրծքավանդակին, իսկ  Յունգիին, վազում է նրանց մոտ երջանիկ ժպիտով. – Դու նրան տպավորել ես, պարոն ռետրո, - ճակատին հայտնում է Չիմինը։ - Եվ նա նույնիսկ չփորձեց թաքցնել դա։
-Օoհ,- առանց բարևելու քաշում է Յունգին՝ բռնելով Թեհյոնի ուսերից և ոտքից գլուխ հետաքրքրությամբ նայում է նրան,- որքան լավն ես, Քիմ Թեհյոն:
-Ով  է խոսում,-  լայն ժպիտ պարգևելով, քաշում է նրան իր գրկում և ամուր սեղմում,- Այս ոճը քեզ շատ է սազում:
Մի քանի քայլ այն կողմ Չիմինը դրամատիկ տեսարան է սարքում, շրջելով աչքերը:
-Համբուրվեք,- նա չգիտի, թե ընկերներից ում է ավելի խանդում:
-Արի այստեղ
Թեհյոնին ոչինչ չի մնում, քան Չիմինին իր ու Յունգիի մոտ քարշ տալ և ամուր գրկել նրան, որպեսզի նա իրեն երրորդ ավելորդ չզգա:
-Դուք չեք պատկերացնում, թե որքան եմ կարոտել ձեզ, տղաներ:
-Ասաց Ռիհաննայի և Բեյոնսեի հետ շփվող մարդը,- Չիմինը չի դադարում փնթփնթալ:
-Եվ չվերցրեց նրանց հեռախոսահամարները,- Յունգիի տոնը դատապարտող է: Թեի մոտ բարի քմծիծաղ է առաջանում ։ 
-Դուք ավելի լավն եք քան Ռիհաննան և Բեյոնսեն,- ասում է Թեհյոնը փակելով կոպերը և թեթեւացած հառաչում: Նա իսկապես կարոտել է սա. Սովորական գրկախառնություններ իր սրտին հարազատ մարդկանց հետ:
-Մենք չէիք  սպասում մեր կյանքի լավագույն հաճոյախոսությանը:
Չիմինն առաջինն է դուրս գալիս գրկախառնությունից և ձեռքը գցում Յունգիի ուսին:
- Ցրվում ենք:
-Ու՞ր ենք գնում,– Յունգինն,  սպասում է, ուղղելով իր շողշողացող ջինսը,- Մենք սպասում ենք Չոնգուկին:
Ո՞վ է գրողի տարած Չոնգուկը: Թեհյոնի հարցի պատասխանը ինքն իրեն է գգալի, երբ հսկայական սեւ ամենագնացը մտնում է կայանատեղի, իսկ Յունգիի կողմից հնչում է 
-Ի դեպ, նա է
Նա Թեհյոնին քիչ է հետաքրքրում։ Նույնը չի կարելի ասել նրա մեքենայի մասին: Այնպես չէ, որ Թեհյոնը նման մեկը երբեք չի տեսել: Կամ երբեք չէր լսել դրանց մասին: Մի կողմից ՝ այդ մեքենան  սարսափելի տեսք ունի, Մյուս կողմից՝ անսովոր. Այն ավելի շատ նման է ֆանտաստիկ թրիլլերի ավտոմեքենային, քան իրական փոխադրամիջոցի, սակայն իր նկատմամբ ուշադրությունը նա գրավում է երկաթով։ Կայանատեղիում անհամար նույնատիպ ավտոմեքենաների կողքին սա բոլորովին չի տեղավորվում
-Ի՞նչ է դա, բեթմոբի՞լ,- ճաք է տալիս Թեհյոնի ձայնը, աչքը չկտրելով ամենագնացից։ Որը արգելակում է, նրանցից տասը մետր հեռավորության վրա դիմացի շարքում։ Թեհյոնին չափազանց հետաքրքիր է, թե ինչ տեսք ունի ինքը վարորդը, բայց մգեցված ապակիների պատճառով չի կարող նրան տեսնել:
-Սա, ինչպես Դու ասացիր, բեթմոբիլ է Իտալիայում է  պատրաստվել,- Յունգիի տոնում հարգանք է լսում, - Դա արժե երեքուկես միլիոն դոլար:
-Դե վերջացրու,- Թեհյոնը քմծիծաղ է տալիս: մի փոքր նյարդայնորեն ձեռքերը դնելով տաբատի գրպանները,- Նա ընդհանրապես իրակա՞ն է։
- Եղբայր, դա Կարլմանն Քինգն է, - պատասխանում է Չիմինը ՝ ակնհայտորեն հիանալով մեքենայով,- Կամ Չոն Չոնգուկը։
-Մի հորինեք։ Նման ամենագնացներ ամբողջ աշխարհում ընդամենը ինը հատ է ։
-Ըհն,- շշնջում է Յունգիի քթի տակ և համաձայնվում Թեհյոնի հետ,- այն ամբողջովին զրահապատ է, ինչի պատճառով կշռում է 6 տոննա, և վայրի տեսք ունի, բայց այստեղ էլ չես վիճի, դա ամենազարմանալի մեքենան է, որը կարելի է տեսնել սեփական աչքերով: 
Վիճելն իսկապես անիմաստ է: Այս ամենագնացը նույնիսկ մրցակից չէ ’69-ը կորվետին: Իսկ ահա նրա սեփականատիրոջը դժվար է անվանել աչքի ընկնող. Սովորական դեմք, սովորական սեւ պատռված Ջինս, սովորական սեւ վերնաշապիկ եւ սովորական կաշվե բաճկոն:յուրաքանչյուր երկրորդն իր զգեստապահարանում ունի այդպիսի հագուստ, նրանք վաղուց դարձել են դասական: Հնարավոր է, Չոնգուկի հագած իրերը շատ ավելի թանկ են քան թվում են, բայց Թեհյոնը շատ լավ է հասկանում լաթից և չի հավատում, որ դրանք բացառիկ են։ Դրանք սովորական տեսք ունեն։ Միթե այս ակադեմիայի ուսանողները նման մի բաներ են գնում։ Թեհյոնը սպասում էր, որ շքեղ Կառլման Քինգից երեք ու կես միլիոն դոլարով դուրս կգա ոչ պակաս շքեղ Չոնգուկը, իսկ Չոնգուկը սովորական էր ։ Որտեղ է նրա թեժությունը, որի մասին խոսում էր Չիմինը։ Թեն հիասթափված է.  Չնայած ... մի վայրկյան: Չոնգուկին կարելի էր անվանել, սովորական, եթե նա հաճախեր  որևէ այլ համալսարան, քոլեջ կամ դպրոց: Ոչ ազդեցիկ ծնողների երեխաների ուսումնական հաստատությունում: Այստեղ, գուչչիից, Շանելից եւ պրադայով ժամանած աշակերտների եւ դասախոսների ֆոնի վրա, նույն Թեհյոնի, Չիմինի եւ Յունգիի ֆոնին, որոնք իրենց վրա են կրում  ամենաթանկ բրենդների վերջին հավաքածուները, Չոնգուկը յուրահատուկ է երևում։
-Ես նրան նախկինում չեմ տեսել,- հեռվից է գալիս Թեհյոնը,- Առաջին կուրսեցի՞:
-Այո,- Յունգին նույնպես նայում է Չոնգուկին՝ գլուխը թեքելով նրա կողմ։
-Միայն նա  քեզանից մեկ տարով մեծ է: Եվ մեզնից երկու։
-Ի՞նչ բաժանմունք,- հետաքրքրվում է Թեհենը՝ ձևացնալով, թե ինքն այդքան էլ չի ուզում իմանալ։
-երաժշտական,- Յունգին ձեռքերը ծալում է կրծքին և հենվում Թեհյոնի  ֆենիքսին:
- Ակադեմիայում երաժշտական բաժին չկա, - Թեհյոնը դրանում ավելի քան վստահ է,- Երբեք չի եղել։
-Այն բացել են հատուկ Չոնգուկի համար,- Յունգից հնչում է որպես մի բան, որն ինքնին հասկանալի է։ Թեհյոնը նայում է նրան և բարձրացնում հոնքը. Անհեթեթ է թվում։
- Մի ամբողջ բաժանմունք մի անձի համար-, անվստահություն է հնչում նրա ձայնի մեջ։
-Մի ամբողջ ամբիոն, մի ամբողջ ֆակուլտետ և մի ամբողջ անձնակազմ ՝ բարձր մասնագիտացված դասախոսներից,- շարունակում է Մի փոքր ավելի ցածր Յունգին ՝ հայացք գցելով դեպի Չոնգուկը, հավանաբար վախենալով, որ վերջինս  կլսի:
-Նա ունի անհատական դասեր, - Չիմինը, մոտենալով Յունգիին, նստում է նրա կողքին: Դեռ հնչում է անհեթեթություն.
-Ո՞վ է նա,- Թեհյոնը հերթով նայում է նրանց  այլևս չթաքցնելով հետաքրքրությունը։
-Շատ հարուստ ծնողների որդին,-նախկինի պես հանգիստ պարզաբանում է Յունգիին, - որոնք փոխհատուցում են նրա կյանքում իրենց բացակայությունը բազմամիլիոնանոց հաշիվներով եւ գործողությունների լիակատար ազատությամբ:
Ահա թե ինչ. Էլիտայի էլիտան, նշանակում է.
Թեհյոնը կանգ է առնում Չոնգուկի  վրա, շոյում  կզակը, նայելով պրոֆիլին և ուշադիր հետևում է յուրաքանչյուր շարժմանը: Ինչ-որ բան այն չէ, այս Չոնգուկի հետ։ Նրա մեքենան նման չէ բոլորին, հագուստը նման չէ բոլորին: Թե՛ տարիքը, թե՛ գումարի չափը: Նրա հայացքը նույնը չէ, ինչ բոլորինը՝ կողքով անցնող մարդկանց վրա թափառող. Չգնահատող ու բացարձակապես անհետաքրքիր։ Մազերը սանրված չեն, չկան զարդեր, Նրա դաստակին երեսուն հազար եվրոյի ժամացույց չի փայլում։ Թեհյոնը կարող էր դիպչել նրա պարանոցի դաջվածքին ու ասել, որ յուրաքանչյուր  երկրորդը դաջվածք ունի, դրանում ոչ մի յուրահատուկ բան չկա, բայց նրանք գտնվում են արվեստի գրողի տարած ակադեմիայում, եւ այստեղ դաջվածքները, հատկապես տեսանելի վայրերում, ոչ ոքի հիացմունք չի առաջացնում: Ավելի շուտ հակառակը։ Թեհյոնը կանգ է առնում այն պահի վրա, երբ Չոնգուկը մեջքը հենվելով իր ամենագնացի կորպուսին, գրպանից հանում է ծխախոտի տուփը ու ծխում ուշադրություն չդարձնելով շրջապատի մարդկանց վրա, և միացնելով հեռախոսի էկրանը սկսում է ինչ-որ տեքստ կարդալ ։համալսարանի տարածքում ծխախոտ ու խմիչ օգտագործելը միշտ պատժվում էր հեռացմամբ: Որևէ մեկը պատմե՞լ է  այդ մասին  Չոնգուկին, իր ուսուցման վեց ամսվա ընթացքում: Թեհյոնը չհասկանալով խոժոռում է դեմքը, շրջվելով դեպի տղաները։
- Նա ծխում է,- ասում է կամ հարցնելով, կամ պնդելով։ Ի պատասխան Յունգին թոթովում է ուսերը։ Դե ընդունիր։ Թեհյոնը դժվարանում է ընդունել, նրան դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկն ավելի շատ է առանձնանում ու աչքի ընկնում քան ինքը։ Այդպիսին է իր բնույթով։ Նա սովոր է լինել ամենաքննարկվողը (ոչ միայն ակադեմիայում: ամենուր, որտեղ էլ նա գնա)սովոր է աչք շոյելուն, սովոր է լինել առանձնահատուկ ու անսովոր: Դա աստղային հիվանդություն չէ, պարզապես Թեհյոնին, ինչպես շատերին անհրաժեշտ է մարդկանց ուշադրությունը ՝ ավելի ինքնավստահ զգալու համար: Եվ նրան բարկացնում է այն փաստը, որ Չոնգուկը, որին, դատելով իր վարքից, թքած ունի որեւէ մեկի  հետաքրքրության վրա, ավելի շատ է քննարկում, քան Թեհյոնը, Չոնգուկն  ավելի շատ է աչքի ընկնում քան ինքը։  Դա հասկանալու համար բավական է նայել շուրջն ու տեսնել ,թե ինչպես են ուսանողները նայում Չոնգուկին։ Ինչպես են փսփսում, ինչպես են մի քանի անգամ անցնում կողքով, փորձելով շեղել նրան հեռախոսի տեքստի ընթերցումից. Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է, նկատվել Չոնգուկի կողմից։ Թեհյոնը այս ակադեմիայի հպարտությունն է, նա մի տեսակ լեգենդ է խորեոգրաֆիայի բաժնում, բայց քանի դեռ նա
Չոնգուկից հեռու չէ, ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում: Ինչպե՞ս կարող է սա քեզ չբարկացնել:
-Կծանոթացնե՞ք,- դժվարությամբ պահպանելով կայունությունը,  հարցնում է նա իր ընկերներին:
-Իհարկե,- Չիմինը, որը մի ակնթարթում դուրս է գալիս կապոտից, կարծես թե լի է խանդավառությամբ,- Դուք կհավանեք իրար։

KARLMANN  KINGМесто, где живут истории. Откройте их для себя